38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չ. Հեյգել. ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը զենքով չի օգնի

Չ. Հեյգել. ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը զենքով չի օգնի
02.03.2013 | 13:56

Ամերիկայի Միացյալ Նահանգները կընդլայնի սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնությունը, սակայն չի տրամադրի զենք ու զինամթերք։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։ Նա նշել է, որ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը խնդրի շուրջ լավագույնս շարադրել է պետքարտուղար Ջոն Քերին Հռոմում կայացած Սիրիայի ընկերների խմբի հանդիպման ժամանակ։ Ապստամբ խմբավորումներին նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարում ԱՄՆ-ն հատկացնում է միայն դեղորայք, կապի միջոցներ, պարենամթերք։

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ