ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ոչ մի կերպ չի կարողանում հեռախոսազրույց ունենալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի նրա հետ քննարկի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կողմից իրականացված միջուկային փորձարկումները։ Այդ մասին հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։
Վերջինս նշել է, որ այն բանից հետո, երբ տեղեկացել են Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկման մասին, որը հանգեցրել է ստորգետնյա ցնցումների, Քերին հրահանգել է կապվել Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Չինաստանի և ՌԴ իր գործընկերների հետ։ Կապ հաստատել հաջողվել է միայն առաջին երեքի հետ։ Նուլանդի խոսքով, Լավրովն այդ ժամանակ ճանապարհին էր, և սպասվում էր, որ կզանգահարի Քերիին ավելի ուշ։ Հաջորդ օրը Քերին կոչ է արել Լավրովին զրուցել ռուս գործընկերոջը հարմար ցանկացած պահի։ Սակայն լրատվամիջոցներն արտգործնախարարների քննարկման մասին որևէ տեղեկություն չեն հայտնում։
Նշենք, որ փետրվարի 12-ին Լավրովը եղել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, իսկ փետրվարի 13-ին ժամանել է Գվինեա։