Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Լեբեդևը Լոնդոնում հեռուստաալիք կունենա

Լեբեդևը Լոնդոնում հեռուստաալիք կունենա
05.02.2013 | 12:13

Ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևը և նրա որդին, ում պատկանում են բրիտանական Evening Standard և Independent պարբերականները, հաղթել են բրիտականական մայրաքաղաքում նոր՝ London Live հեռուստաընկերությունը շահագորցելու մրցույթում։ Արտոնագիրը տրվել է 12 տարի ժամկետով, այն կհեռարձակվի ամբողջ Լոնդոնի տարածքում։ Հեռուստադիտողների համար այն կլինի անվճար։

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ