38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սկսվե՞ց, թե՞ ավարտվեց

Սկսվե՞ց, թե՞ ավարտվեց
24.01.2013 | 11:36

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ազատվել է փոխվարչապետի պաշտոնից: Պատճառը նախագահի թեկնածու առաջադրվելու նրա մտադրությունն է, որ քննարկել է Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատները»` առանց վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ նախապես համաձայնեցնելու: Այս մասին ասել է ինքը` Ալասանիան. «Մենք վարչապետի հետ շատ ծանր խոսակցություն ունեցանք այդ թեմայով: Նա որոշակիորեն անհանգստացած էր, որ այդ քննարկումները եղել են առանց իր հետ համաձայնեցնելու: Ես լիովին համաձայն եմ վարչապետի հետ, որ նախագահական ընտրություններում, առաջադրվելիք թեկնածությունը պետք է համաձայնեցվի «Վրացական երազանք» դաշինքի և դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլու հետ»: Հազիվ թե Ալասանիան այլևս հավակնի նախագահի թեկնածուի առաջադրմանը` սուբորդինացիոն «հանցանքի» համար կորցնելով փոխվարչապետի պաշտոնը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ