Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Իրաքում ազատ են արձակում սունիներին

Իրաքում ազատ են արձակում սունիներին
15.01.2013 | 11:23

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ սունի փոքրամասնությունների բողոքներին ի պատասխան ազատ են արձակում հարյուրավոր ձերբակալվածների։
Էներգետիկայի փոխնախարար Հուսեյն Շահրիստանին ներողություն է խնդրել ազատազրկվածներից՝ ասելով, որ նրանց ճաղերի հետևում պահել են ապօրինի բյուրոկրատական քաշքշուկների պատճառով։ Նրա խոսքով՝ ազատություն է ստացել մոտ 300 մարդ։
Սունիները Իրաքի հիմնականում շիաներից կազմված կառավարությանը մեղադրում են սունիական փոքրամասնությանը մեկուսացնելու համար։

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ