38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԿԱՀ-ում փակվել է ԱՄՆ դեսպանությունը

ԿԱՀ-ում փակվել է ԱՄՆ դեսպանությունը
28.12.2012 | 11:26

ԱՄՆ-ն ժամանակավորապես փակել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) իր դեսպանությունը երկրի հյուսիսում բռնկված ապստամբության և մայրաքաղաք Բանգիում ընթացող բողոքի ցույցերի պատճառով։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը։
ԿԱՀ-ում ԱՄՆ դեսպան Լոուրենս Վոլերսը երկիրը լքել է մի քանի ամերիկացիների հետ միասին։ Ավելի վաղ ԱՄՆ-ն կոչ էր արել իր քաղաքացիներին լքել այդ երկրի տարածքը։ ՙՄենք չենք խզում դիվանագիտական հարաբերությունները, այս որոշումը պայմանավորված է միայն մեր աշխատակիցների անվտանգության խնդիրներով՚,- ասել է Վենտրելը։ Նա հակամարտության բոլոր կողմերին երկխոսության կոչ է արել։
Ապստամբները փորձում են տապալել գործող նախագահ Ֆրանսուա Բոզիզեին։ Նրանք վերջին շաբաթների ընթացքում գրավել են մի քանի քաղաք երկրի հյուսիսում։ Որոշ տվյալներով՝ ապստամբները շարժվում են դեպի մայրաքաղաք։

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ