38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իլհամ Ալիևը շարունակում է երազել

Իլհամ Ալիևը շարունակում է երազել
27.12.2012 | 22:46

«Россия 24» հեռուստաալիքին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողի հարցին, թե Ռուսաստանը բացառապես շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ, բացառապես շահագրգռված է, որ երկու մերձավոր հարևանների միջև խաղաղություն ու հանգստություն լինի, սակայն այդ թեմայով դիսկուսիան առաջվա նման շատ լարված է: Ինչպե՞ս եք գնահատում անցած տարին այս հարցի առումով, պատասխանել է.

-Այս տարվա արդյունքները ես բացասական եմ գնահատում: Որովհետև այս տարի բանակցային գործընթացում սկսվեց լճացման փուլ: Եվ գլխավոր պատճառը մենք համարում ենք այն, որ հայկական կողմը բոլոր միջոցներով ցանկանում է երկարաձգել ստատուս քվոն: Նրանք կարգավորում չեն ուզում: Որովհետև կարգավորումը ենթադրում է ապաօկուպացում: Այսօր օկուպացված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև 7 շրջաններ, որոնք երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում, որտեղ հայ բնակչություն չի ապրել, այլ ադրբեջանցիներ են բնակվել: Այսինքն` նրանք բոլորն այստեղից վտարվել են: Այդ տարածքների օկուպացիան արդարացնելը Հայաստանի համար առավել ու առավել բարդ է դառնում: Այդ պատճառով ստատուս քվոյի փոփոխությունը` կոնֆլիկտի կարգավորման գլխավոր նախադրյալն է: Դրական պահ եմ համարում (միշտ լավը պետք է փնտրել, նույնիսկ փակուղային իրավիճակում) Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որ ստատուս քվոն անընդունելի է: Ստատուս քվոն փոխելու համար պետք է սկսել ադրբեջանական տարածքների ապաօկուպացումը, և հենց այդ գործընթացը սկսվի, ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը նոր խթան կստանա: Իսկ Հայաստանի փորձերը` ամեն ինչ թողնել ինչպես կա և բանակցային գործընթացում այդ իրավիճակի պատասխանատվությունը Ադրբեջանի վրա բարդել, չեն կարող արդարացվել: Գուցե քարոզչական առումով նրանց դեռ հաջողվում է ամեն ինչում մեզ մեղադրել: Բայց հարցի էությունը քննելիս, ես գտնում եմ, որ ադրբեջանական դիրքորոշումը միշտ եղել է հետևողական, սկզբունքային և հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա: Իդեպ, Հայաստանն ինքն է մեզ ու ռուսական կողմի հետ 2008 թ. Մոսկվայում ստորագրել Մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ հենց գրված է, որ լուծումը պետք է հիմնված լինի միջազգային կազմակերպությունների բանաձևերի ու որոշումների վրա: Իսկ այդպիսի բանաձևեր ու որոշումներ կան ավելի քան բավարար չափով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել, որ պահանջում են հայկական օկուպացիոն զորքերի դուրսբերումը մեր տարածքից: Բոլոր փաստաթղթերում էլ հղումներ կան Հելսինկյան Եզրափակիչ ակտին: Եվ Հելսինկյան Եզրափակիչ ակտում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի նշանակում տարածքային ամբողջականության խախտում: Եթե ուշադիր կարդաք Հելսինկյան ակտի փաստաթղթերը, ժողովուրդների ինքնորոշումը հենց ենթադրվում է իրականացնել երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունում է ամբողջ աշխարհը: Լեռնային Ղարաբաղը պատմականորեն, իրավաբանորեն և քաղաքականապես Ադրբեջանի անբաժանելի մասն է: Այն բանաձևը, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկեցին 2009-ի վերջին, Ադրբեջանն ընդունեց, Հայաստանը մերժեց: Հետագայում բանակցային գործընթացում պահեր եղան, որոնք այդ հստակ բանաձևը ձևափոխեցին: Դա հնարավորություն տվեց հայկական կողմին սպեկուլյացիա անել, թե իբր Ադրբեջանն ինչ-որ բանից հրաժարվել է, որ բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Մենք հակամարտության կարգավորման ամենաշահագրգիռ կողմն ենք, որովհետև մեր տարածքներն են օկուպացված և մեր փախստականներն են տանջվում, որ չեն կարողանում իրենց տները վերադառնալ:
-Որքա՞ն ժամանակ եք հնարավոր համարում բանակցությունների համար, եթե, ինչպես Դուք եք ասում, հակառակ կողմը պարզապես ուզում է ամեն ինչ թողնել ինչպես կա:
-Մենք առայժմ հույս ունենք, որ այն երկրները, որ հանձն են առել միջնորդական առաքելությունը, ավելի ակտիվ մասնակցություն կունենան այդ գործընթացում և կմասնակցեն հենց կարգավորման գործընթացին, այլ ոչ թե անվտանգության միջոցների ապահովման գործընթացին: Չէ որ անվտանգության միջոցների լրացուցիչ ապահովումը կարող է վնասել բանակցային գործընթացին: Մեզ հաճախ են մեղադրում, որ Ադրբեջանը չի ցանկանում վստահության միջոցներ ամրապնդել, Ադրբեջանը չի ուզում շփման գծում կրակի դադարեցման հստակ ռեժիմի հաստատումը: Բայց, առաջինը, կրակի դադարեցման ռեժիմը խախտվում է երկու կողմերից: Մյուս կողմից` առանց բանակցային գործընթացում ըստ էության առաջընթացի, առանց ապաօկուպացման հարցի լուծման, ոչ մի այլ միջոց չափազանց կարևոր չի թվում: Գլխավորը, որ միջնորդներն ակտիվորեն աշխատեն բանակցային գործընթացի բուն բովանդակության դաշտում: Ինչքան դա դեռ կտևի, ժամանակը ցույց կտա: Ես դժվարանում եմ կանխատեսումներ անել: Բայց ես գտնում եմ, որ ստատուս քվոյի այդ իրավիճակը որքան մեզ համար ծանր է, այդքան էլ վտանգավոր է Հայաստանի համար: Որովհետև եթե նրանք գոնե հաշվարկեն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության և ընդհանրապես տարածաշրջանային իրավիճակի, Ադրբեջանի ուժեղացման թեկուզ միջնաժամկետ հեռանկարը, պարզ կդառնա, որ 5-10 տարի հետո վիճակն իրենց համար ավելի ծանր կլինի, քան հիմա է: Թշնամություն անել Ադրբեջանի հետ և մեր հողերը օկուպացիայի տակ պահել նրանց համար բարդ է և ինչ-որ չափով վտանգավոր: Եթե իրենք ցանկանում են, որ նրանք, ովքեր հիմա ապրում են Լեռնային Ղարաբաղում, հետագայում էլ այնտեղ ապրեն խաղաղության ու անվտանգության մեջ, պետք է սկսեն մեր տարածքից օկուպացիոն զորքերի դուրսբերումը:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ