Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Քուվեյթում Սիրիայի հարցով համաժողով կանցկացվի

Քուվեյթում Սիրիայի հարցով համաժողով կանցկացվի
25.12.2012 | 16:44

Քուվեյթի իշխանությունները մտադրություն են հայտնել իրենց երկրում անցկացնել Սիրիայի հումանիտարի ճգնաժամի հարցով միջազգային համաժողով։ Ավելի վաղ նման համաժողով անցկացնելու անհրաժեշտության մասին խոսել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօր Սիրիայում մոտ 2,5 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ Ավելի քան 1,5 միլիոն սիրիացիներ ստիպված են եղել լքել իրենց տները և փախչել այլ երկրներ։

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ