Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Մեքսիկայի նախագահը՝ ԱՄՆ-ում

Մեքսիկայի նախագահը՝ ԱՄՆ-ում
28.11.2012 | 11:23

Մեքսիկայի նորընտիր նախագահ Էնրիկե Պենյա Նետոն ժամանել է Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների նպատակով։ Մեքսիկական նոր վարչակազմը մտադիր է բարելավել առևտրային և տնտեսական հարաբերությունները հյուսիսային հարևանի հետ։
Քննարկվելիք խնդիրների թվում են նաև թմրանյութերի ապօրինի առևտրի դեմ պայքարը, որը Մեքսիկայում հազարավոր զոհերի պատճառ է դարձել, ԱՄՆ իմիգրացիոն քաղաքականությունը, որի շնորհիվ միլիոնավոր մեքսիկացիներ ԱՄՆ-ում չունեն օրինական իրավունքներ։
Նշենք, որ Էնրիկե Պենյա Նետոն նախագահական ընտրություններում հաղթել է այս տարվա հուլիսին և երկիրը կղեկավարի մինչև 2018թ. նոյեմբերը։

Դիտվել է՝ 1431

Մեկնաբանություններ