38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պակիստանում ահաբեկչությունից 22 մարդ է զոհվել

Պակիստանում ահաբեկչությունից 22 մարդ է զոհվել
22.11.2012 | 11:32

Պակիստանի Ռավալպինդի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվել է 22 մարդ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Երեկ ուշ երեկոյան մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել հզոր մի ռումբ շիաների մզկիթում։ Ահաբեկչության պահին մզկիթում գտնվում էին մեծ թվով հավատացյալներ։
Երեկ պակիստանցի ծայրահեղականներն իրականացրել են ևս երկու ահաբեկչություն։ Դրանցից մեկը տեղի է ունեցել Քվեթթե քաղաքում՝ խլելով 5 մարդու կյանք, մյուսը՝ Կարաչիում գտնվող շիաների մզկիթում։ Պակիստանում գործող սունի խմբավորումները գրեթե ամեն օր իրականացնում են ահաբեկչություններ, որոնց զոհ են դառնում շիա-մահմեդականներ։

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ