Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Իրանը սպառնացել է դադարեցնել նավթի արտահանումը

Իրանը սպառնացել է դադարեցնել նավթի արտահանումը
23.10.2012 | 14:54

Իրանը մտադիր է ամբողջովին դադարեցնել նավթի արտահանումը, եթե իր նկատմամբ սահմանվեն նոր պատժամիջոցներ։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ռոստամ Քասեմին։
Նա մասնակցում է էներգետիկ միջազգային համաժողովի, որն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ «Մենք ունենք հստակ ծրագիր, որը թույլ կտա պահպանել տնտեսության զարգացման նորմալ տեմպեր՝ առանց նավթի վաճառքից ստացված գումարների»,- ասել է Քասեմին։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը մեծացրել է իր նավթարդյունահանող գործարանների հզորությունները։ «Իրանը կշարունակի արդյունահանել օրական 4 միլիոն բարել նավթ»,- ասել է նախարարը, սակայն նա չի պատասխանել նավթի արտահանման ծավալների մասին լրագրողների հարցին։

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ