Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Պայթեցվել է թուրք-իրանական գազատարը

Պայթեցվել է թուրք-իրանական գազատարը
19.10.2012 | 14:46

Թուրք-իրանական գազատարը ենթարկվել է ահաբեկչության։ Տուժել է Թուրքիայի բանակի 28 զինծառայող։ Պայթյունը որոտացել է գիշերը Թուրքիայի արևելյան Ագրի շրջանում։ Բռնկված հրդեհը մարվել է, գազի մատակարարումը դադարեցված է։ Ինչպես հաղորդում են շրջանի ղեկավարները, ահաբեկիչները գործի են դրել հեռահար կառավարվող պայթուցիկ սարք այն ժամանակ, երբ գազատարի մոտով անցնում էր զինվորներով լի ավտոբուսը։ Տուժածների մեծ մասը ստացել է թեթև վնասվածքներ, սակայն կան նաև ծանր այրվածքներ ստացած մարդիկ։
«Ահաբեկիչները չեն խուսափի արդարադատությունից։ Նրանց որոնման աշխատանքները շարունակվում են»,- ասել է Ագրիի նահանգապետը։
Ենթադրվում է, որ միջադեպին մասնակցել են քուրդ գրոհայինները։

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ