38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտում է Թուրքիայի տարածքում իր ինքնաթիռի հարկադիր վայրէջքը

Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտում է Թուրքիայի տարածքում իր ինքնաթիռի հարկադիր վայրէջքը
12.10.2012 | 13:08

Թուրքիայի ճնշման տակ վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռն արգելված բեռ չի տեղափոխել։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը։ «Բեռի պարունակության մասին մանրամասն նշված է փաստաթղթերում։ Ինքնաթիռը զենքի ոչ մի տեսակ կամ որևէ արգելված բեռ չի տեղափոխել»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող А320 օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Անկարայում։ Ինքնաթիռում եղել է 35 ուղևոր, այդ թվում՝ ՌԴ 17 քաղաքացի։ Թույլատրվել է շարունակել թռիչքը միայն մի քանի ժամ անց։ Սակայն մինչ այդ թուրքական իշխանությունները կալանքի տակ էին առել օդանավում գտնվող արկղերը։ Սիրիական կողմը պնդում է, որ բեռնափոխադրումը չի խախտել որևէ միջազգային օրենք։
ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ սիրիական ինքնաթիռի հարկադիր վայրէջքը հաստատում է Էրդողանի կառավարության հակասիրիական դիրքորոշումը։ Թուրքական իշխանությունները պատրաստում են գրոհայինների, զինում են նրանց, օգնում են ներթափանցել Սիրիա և կրակի տակ են պահում սիրիական տարածքները։

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ