Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Մեծ Բրիտանիայում էներգակիրները կթանկանան

Մեծ Բրիտանիայում էներգակիրները կթանկանան
12.10.2012 | 12:59

Բրիտանիայում նավթի և գազի գները կարող են աճել 8 տոկոսով։ Դա ենթադրում է, որ գազի և էլեկտրաէներգիայի տարեկան վարձավճարները կավելանան մոտ 160 ԱՄՆ դոլարով։ Այսօր Բրիտանիայի ամենամյա միջին վարձը 2000 դոլարի սահմաններում է։
Էներգակիրների վերջին թանկացումները 2011թ. օգոստոսին էին. այդ ժամանակ գազի արժեքը բարձրացել էր 18 տոկոսով, էլեկտրաէներգիայինը՝ 16 տոկոսով։

Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ