Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Իսրայելը շարունակում է ավիահարվածները

Իսրայելը շարունակում է ավիահարվածները
10.09.2012 | 12:46

Պաղեստինյան իշխանությունները հաղորդել են Գազայի հատվածի վրա իսրայելական օդուժի թռիչքների և երեք ավիահարվածների մասին: Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկի ներկայացուիչների տվյալներով` վիրավորվել է երկու երեխա:
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ ռմբակոծման թիրախը եղել են Համասի ռազմամարզական ճամբարները և Եգիպտոսի սահմանի հետ կապվող թունելները, որոնք օգտագործվում են մաքսանենգների կողմից:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ