Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Բիլ Քլինթոնը կոչ է արել ընտրել Օբամային

Բիլ Քլինթոնը կոչ է արել ընտրել Օբամային
06.09.2012 | 12:19

ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության համագումարի երկրորդ օրը ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Համագումարը, որն այս օրերին անցկացվում է Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքում, պաշտոնապես նախագահի թեկնածու է առաջադրել Բարաք Օբամային: Փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է Ջոզեֆ Բայդենը:
Բիլ Քլինթոնը, ինչպես և սպասվում էր, իր ելույթում շեշտը դրել է Օբամայի վարչակազմի տնտեսական ձեռքբերումների վրա` ասելով, որ գործող նախագահը դրել է ավելի ժամանակակից և հավասարակշռված տնտեսության հիմքերը: Քլինթոնը նշել է, որ Օբաման ամերիկյան տնտեսությանը թույլ չի տվել կրկին գլորվել ճգնաժամային մակարդակի: Նա կոչ է արել քվեարկել Օբամայի օգտին:
Միաժամանակ Քլինթոնը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությանը:

Դիտվել է՝ 7032

Մեկնաբանություններ