Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Խուզարկություն Սարկոզիի բնակարանում

Խուզարկություն Սարկոզիի բնակարանում
03.07.2012 | 22:51

Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի տանը։ Սարկոզին կասկածվում է 2007 թվականին նախագահական ընտրարշավի ընթացքում անօրինական աղբյուրներից ֆինանսավորման համար։
Խուզարկվել է նաև իրավաբանական այն գրասենյակը, որի բաժնետոմսերը պատկանում են նախկին նախագահին։
Ինքը՝ Սարկոզին, այժմ գտնվում է Կանադայում։

Դիտվել է՝ 2608

Մեկնաբանություններ