Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Պետության մարմնին կպցրեցին «տզրուկների» նոր ու մուտացված տեսակ. Ռոբերտ Մելքոնյան

Պետության մարմնին կպցրեցին «տզրուկների» նոր ու մուտացված տեսակ. Ռոբերտ Մելքոնյան
05.10.2022 | 07:28

Ժամանակին հանրության մեծ մասը, չգիտես ինչու, քննադատում և խստորեն պահանջում էր փակել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը:
Մինչդեռ, այն ժամանակ էլ, ես պաշտպանում էի նրանց և ասում, որ նրանք պեղում, գտնում, ցուցադրում են հասարակության խեղված, անգրագետ ու մտավոր թերհասությամբ տառապողներին և ցուցադրում արդեն հասարակության «փտախտով» տառապող շերտերի կյանքն ու ապրելակերպը:


Այն ժամանակ չէիք զգում, սակայն հետագայում 2018 թվականն ապացուցեց, որ փտախտն էն խոսքը չի, որ միայն փտախտ չի, այլ նման հիվանդությունների մի սարսափելի «բուկետ» է:
Եվ, անմեղ «կիսաբացներով» տարված, չէիք զգում օվերտոնի, սորոսի պատուհանների, թուրքական շուշաբանդների «սկվազնյակն» ու «վըզվըզնյակը», հետագայում էլ դրա գռեհիկ, անմակարդակ ու զզվելի դոգերմանների, գնելիկների, քիսոների, նմանների ուղեղային «կլիզմաների» երկրաքանդ նպատակներն ու սպասվելիք օրհասների, արհավիրքների վտանգները:


Հիմա էլ չեք զգում, որովհետև երկիրն է արդեն ամբողջությամբ բացված ու մի մասը ակտիվ մասնակից է՝ «Կիսաբաց լուսամուտների» հերոսների նման, մյուս մասն էլ՝ ակտիվ դիտորդ:
Երկիրը, այո, հիվանդ էր, տկարություն ուներ, սակայն, սովորական տզրուկներով բուժելու փոխարեն, ներդրեցին, մեր պետության մարմնին կպցրեցին «տզրուկների» նոր ու մուտացված տեսակ, որն ամբողջությամ քաշելով արյունը, բուժելու փոխարեն գրեթե մահվան է հասցրել նրան...


Եվ ցավոք, դեռ դիտորդներն են շատ ու չքմեղացող նախկին մասնակիցները, որոնք միայն խոսում են, ու մի օր չտեսանք նրանց ակտիվ գործունեությունը կամ գործունեությունն առհասարակ, և դեռ զբաղված են այլոց քննադատելով իրենց խուճուճ-մուճուճ ստատուսներով:

Դիտվել է՝ 7718

Մեկնաբանություններ