Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Հայրենիք

Հայրենիք
04.12.2023 | 15:22

Հայրենի՛ք, հոգիս հազար թելերով կապված է քեզ հետ,

Ես մասնիկն եմ քո ու քո մասնիկը կմնամ հավետ.

Որքան էլ որ կյանքն ինձ ճնշի, մաշի,

Որքան էլ հեռուն իր հմայքներով ինձ կանչի, քաշի,

Որքան էլ ցավիդ հառաչան ինձ քիչ-քիչ բզկտի, ուտի,

Մեկ է, ինձ քեզնից ոչ ոք չի զատի...

Կան բաներ, որոնք անքակտելի են,

Չեն տարանջատվում,

Միասին ծնվում ու էլ այլևս երբեք չեն զատվում.

Դե՛, փորձեք զատել.

Շողը` արևից,

Սյուքը` ծառերից,

Զեփյուռի երգը` կանաչ տերևից,

Քամու սոսափը` փարթամ սաղարթից

Գիշերը` իր սև, մոգական սաթից,

Դե փորձեք զատել

Փայլը` աստղերից,

Թախիծն` ամպերից

Եվ լույս-ցողերը` առավոտներից...

Կարող եք, զատե՛ք

Մեղմանուշ բույրը` նուրբ ծաղիկներց,

Հողի գգվանքը` քնքուշ ծիլերից,

Երգը` գետերից,

Ծփանքը`ծովից,

Քաղցրիկ կարկաչը` ջինջ առուներից...

Դե զատեք, զատեք`

Զատեք հետևանքն իր պատճառներից...

Երկիր, պատճառիդ հետևանքն եմ ես

ՈՒ ես չեմ կարող ապրել առանց քեզ.

ՈՒ թե օրը գա, որ հոգով հառնեմ`

Պիտի քո գրկում, քո ծոցում մեռնեմ,

Որ հեգ մարմինս քո հողին խառնեմ։

ՈՒ եթե անգամ նորեն կյանք առնեմ

Թող նորից շունչս քո շնչին խառնեմ։

04.12.23

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2569

Մեկնաբանություններ