Սեղանդ ճոխ էր ու ցավդ՝ խոր,
դեմքիդ ժպիտ էր, սրտումդ՝ խոց,
ուտողդ շատ էր, օգնողդ՝ քիչ,
ինքդ ծառա էիր, ինքդ՝ փրկիչ։
Զավակդ քաջ էր, զենքդ՝ հաղթ,
տերդ մատնիչ էր, վախկո՛տ, վհա՛տ,
զավակդ կռվում էր, արյուն թափում,
տերդ հանգիստ հող էր ծախում։
Արցա՛խ՝ անուն վեհ, սրբազան,
դու Հա՛յր, Եղբա՛յր, դու Նպատա՛կ,
ինչ էլ լինի մենք պիտի՛ գանք,
մեզնից ջնջե՛նք սուտ, անարգանք։
Լեռնիկ Հակոբյան