Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բելառուսը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել ՈՒկրաինայի հարձակման և իր ինքնիշխանությանը սպառնալիքի դեպքում

Բելառուսը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել ՈՒկրաինայի հարձակման և իր ինքնիշխանությանը սպառնալիքի դեպքում
05.07.2024 | 11:50

Գնդապետ Խոդարյոնոկը հնարավոր է համարել ՈՒկրաինայի

հարձակումը Բելառուսի վրա

Բելառուսում հայտնել են, որ ՈՒկրաինան իրենց հանրապետության սահմաններին զորքեր, զենք և ռազմական տեխնիկա է կուտաում։ Մինսկում արդեն հայտարարել են, որ ի վիճակի են կանխել ցանկացած սադրանք և հնարավոր են համարել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը: Ի՞նչ նպատակներ կարող են հետապնդել ՈՒկրաինայի զինված ուժերը, և ինչո՞վ է այդ իրավիճակը վտանգավոր Ռուսաստանի համար: Այս և այլ հարցերի անդրադարձել է պաշտոնաթող գնդապետ, «Газеты.Ru»- ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարյոնոկը:
Այս թեմային դեռ երեկ էինք անդրադարձել «Արևմուտքը նոր «խաչակրաց արշավանք» է սկսել, աշխարհը հավասարակշռվում է հերթական գլոբալ աղետի եզրին. Լուկաշենկո» հրապարակմամբ : Նշել էինք, որ գլոբալիստների, ջհուդամասոնների խամաճիկ Բայդենը, Մակրոնը և արևմտյան այլ պետությունների ղեկավարներ պատրաստ են մինչև վերջ գնալ, վա բանկ գնալ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու իրենց ռազմավարական նպատակին հասնելու համար, և ներկայացրել տվյալ քաղաքականության պատճառներից ընդամենը մեկը: Հենց այս համատեքստում էինք դիտարկել ՆԱՏՕ- ի 20 հազարանոց զորքի կուտակումը ՈՒկրաինա- բելառուսական սահմանին և մի շարք այլ, մեղմ ասած, մտահոգիչ փաստեր:
Որ վերոնշյալի կապակցությամբ իրավիճակы, իրոք, մտահոգիչ է կամ նույնիսկ տագնապալի, հաստատում է նաև Խոդարյոնոկը:

Ըստ Բելառուսի ՊՆ- ի, «անհասկանալի ակտիվություն» սահմանին
Հունիսի 29- ին Բելառուսի պաշտպանության նախարարությունում հայտարարել են սահմանին ուկրաինական հատուկ նշանակության ուժերի հայտնվելու մասին և նշել, որ իրենց սահմանների մոտ «ոչնչով չհիմնավորված և դեռևս անհասկանալի ակտիվություն» են արձանագրում:
Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- մայոր Պավել Մուրավեյկոյի խոսքով՝ այդ կապակցությամբ Մինսկը ստիպված է սահման տեղափոխել բելառուսական ստորաբաժանումներ, ուժեղացնել առանձին ուղղություններ և պատրաստվել ծածկման, ինչպես նաև երբեմն տեղափոխել հրետանին և պատրաստ լինել արձագանքման:
Տվյալներ կան երկրի սահմանների մոտ (մասնավորապես՝ ՈՒկրաինայի Ժիտոմիրի մարզում) ամերիկյան հետևակի մարտական մեքենաների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հեռահար ծանր հրետանու և այլ տեխնիկայի տեղակայման մասին։ Տեղեկություններ են ստացվում ուկրաինական զինվորականների կողմից ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգերի տեղադրման, ինչպես նաև ականապայթյունային պատնեշներում անցուղիների սարքավորման մասին։ ՈՒկրաինայի զինված ուժերն օգտագործում են անօդաչու թռչող սարքեր, որոնք պարբերաբար ներխուժում են Բելառուսի օդային տարածք։

Փորձագիտական հանրության հակասական գնահատականները
Ըստ Խոդարյոնոկի, Ռուսաստանի և արևմտյան փորձագիտական հանրության շրջանում Բելառուսի և ՈՒկրաինայի սահմանին լարվածության վերաբերյալ տեսակետները զգալիորեն տարբերվում են:
Օրինակ, ՌԴ- ում մասնագետները կարծում են, որ սահմանային ճգնաժամը կարող է հանգեցնել Կիևի կողմից զինված սադրանքների։ Միևնույն ժամանակ, նրանց կարծիքով, այդ ուղղությամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար ՈՒկրաինայի ԶՈՒ- ն պարզապես ուժ չի ունենա։
ՈՒժ կունենա, թե ուժ չի ունենա, նկատենք, հարցի թերևս երկրորդ կողմն է (ըստ Զելենսկու, ՈՒկրաինան հակահարձակման համար պատրաստել է 14 բրիգադ ու սպասում է արևմտյան սպառազինությանն իր պաշարները համալրելու համար): Եթե նպատակը, որին նույնիսկ «Газеты.Ru»- ի ռազմական մեկնաբանը չի անդրադարձել, պատերազմում Բելառուսին ներքաշելով, դա պատրվակ ծառայեցնելն է հակամարտության մեջ Լեհաստանը, հետագայում թերևս նաև ՆԱՏՕ- ն ընդգրկելու համար, ինչպես նշել ենք մեր վերոնշյալ հրապարակման մեջ, ապա Բելառուսի ուղղությամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար ՈՒկրաինայի ուժ ունենալ- չունենալը դառնում է երկրորդական:
Խոդարյոնոկի տեղեկացմամբ, որոշ ռուս փորձագետներ էլ կարծում են, որ ՈՒկրաինան ոչ մի երկրորդ ճակատ չի բացի։ Նրանց խոսքով՝ ներխուժելով Բելառուսի տարածք, Կիևը լիովին կզրոյացնի իր լեգիտիմությունը Արևմուտքի և ամբողջ աշխարհի աչքում։ Ըստ ռազմական մեկնաբանի, թե ինչ կապ ունի այստեղ, լեգիտիմությունը, ճիշտ է, այնքան էլ հասկանալի չէ։
Մեր կողմից հավելենք՝ իբր թե Արևմուտքի համար Կիևի լեգիտիմությունը կարևոր է… Անհեթեթ, ծիծաղելի կարծիք: Երկրում նախագահական ընտրությունների չեղարկման հետևանքով ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն մոտ 2 ամիս կորցրել է իր լեգիտիմությունը, բացարձակապես լեգիտիմ չէ ու շարունակում է ապօրինաբար պաշտոնավարել, սակայն տվյալ իրողությունը բնավ չի խանգարում արևմտյան առաջնորդներին առաջին դեմքի մակարդակով հանդիպել նրա հետ և ՈՒկրաինային միլիարդների սպառազինություն տալ:
Ընդունելով, որ ՈՒկրաինայի Զինված ուժերն, իսկապես, ներկայումս ունեն բազմաթիվ խնդիրներ՝ կապված զորահավաքային միջոցառումների անցկացման, նոր ստորաբաժանումների և կազմավորումների ձևավորման, դրանք զենքով ու ռազմական տեխնիկայով, զինամթերքով համալրելու հետ, ավելին՝ օդային ուժերի և ավիացիոն խոցման միջոցների սակավության պատճառով Ուկրաինական բանակում շատ սուր է զորքերի անմիջական ավիացիոն աջակցության հարցը, Խոդարյոնոկն այն կարծիքն է արտահայտել, որ, «այնուամենայնիվ, Բելառուսի վրա ՈՒկրաինայի հարձակման տարբերակը մինչև վերջ բացառել չի կարելի։ Միանգամայն հավանական է զինված սահմանային միջադեպերի և սադրանքների ընդլայնումը, որին կհաջորդի լայնածավալ պատերազմի մակարդակի էսկալացիան»։

ՈՒժերի դասավորությունը
Ըստ «Газеты.Ru»- ի մեկնաբանի, Դիտորդների գնահատականներով՝ ներկայումս սահմանին գտնվում է ՈՒկրաինայի զինված ուժերի 120 000 մարտիկ։ Իր հերթին, Բելառուսի Հանրապետության (ԲՀ) զինված ուժերի թիվը կազմում է գրեթե 48 000 զինծառայող (պահեստազորում՝ 289 000 մարդ)։ Բացի այդ, ինչպես նշել ենք մեր հիշյալ հոդվածում , ՆԱՏՕ- ն 20 հազարանոց զորք է կուտակել ՈՒկրաինա- բելառուսական սահմանին:
Դարձյալ Խոդարյոնոկի տեղեկացմամբ, Բելառուսի Զինված ուժերի ցամաքային զորքերում կա 30,5 հազար մարդ, ռազմաօդային ուժերում՝ 11,3 հազար մարդ, հատուկ գործողությունների ուժերում՝ 6,1 հազար մարդ, հետևաբար Բելառուսի զինված ուժերը, ըստ էության, զգալիորեն զիջում են ՈՒկրաինայի զինված ուժերի խմբավորումներին: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ուկրաինական բանակն ունի 2 տարվա մարտական փորձ, իսկ դա շատ մեծ նշանակություն ունի զինված պայքարի ընթացքում։
Որոշ արևմտյան փորձագետների գնահատականներով Բելառուսի տարածք ՈՒկրաինայի Զինված ուժերի ներխուժման միջազգային իրավական հիմքերը լիովին բավարար են։ Միևնույն ժամանակ, Արևմուտքի մասնագետներն ընդգծում են, որ Բելառուսի Հանրապետությունը որպես պլացդարմ օգտագործելը մեկ այլ երկրի (տվյալ դեպքում՝ ՈՒկրաինայի) վրա հարձակվելու համար Մինսկը վերածում է ռազմական գործողությունների լիիրավ մասնակցի։ Եվ Բելառուսի տարածք ՈՒկրաինայի զինված ուժերի ներխուժմանը Արևմուտքի արձագանքն այս առումով հաստատապես բարենպաստ կլինի։
Արևմտյան փորձագետների գնահատմամբ՝ ՈՒկրաինայի հնարավոր ներխուժմանը Բելառուսի ԶՈՒ- ի լուրջ և երկարատև դիմադրությունը մեծ հարցականի տակ է. ՈՒկրաինայի ԶՈՒ- ի կողմում՝ երկամյա մարտերում կոփված մարտիկներ ու սպաներ, թվային գերազանցություն, Արևմուտքի նյութական աջակցություն։ Բացի այդ, Արևմուտքի մասնագետների գնահատմամբ, Բելառուսի Զինված ուժերում զինամթերքի պաշարները գտնվում են նվազագույն անհրաժեշտ մակարդակի վրա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հակամարտության ընթացքում խոցման միջոցների զգալի մասը փոխանցվել է ռուսական բանակին։

Կիևի ենթադրյալ օգուտը
Հարձակողական գործողության դեպքում, ըստ ռազմական մեկնաբանի, ՈՒկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեսականորեն կարող են (եթե, որպես հենակետ, հաշվի առնվի նաև Չեռնիգովի շրջանը) դուրս գալ ռուս- բելառուսական սահման և հանկարծակիորեն հայտնվել, այսպես կոչված, Սմոլենսկի դարպասների մոտ, այսինքն՝ Դնեպրի և Արևմտյան Դվինայի միջև ընկած տարածքում, որը համարվում է ամենակարճ ճանապարհը դեպի Մոսկվա։
ՈՒկրաինայի ԶՈՒ- ի կողմից Բելառուսի տարածք հնարավոր ներխուժման դեպքում ՌԴ Զինված ուժերը ստիպված կլինեն կատարել դաշնակցի առջև իրենց պարտավորությունները և ձեռնարկել զորքերի լայնածավալ վերախմբավորումներ՝ Մինսկին անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերելու և իրենց սեփական սահմանները պաշտպանելու համար: Ներկայումս Բելառուսի տարածքում ՌԴ ԶՈՒ որևէ խոշոր միավորում չկա: Գրեթե բոլորը ներգրավված են հատուկ ռազմական գործողության գոտում մարտական գործողություններում։
Միանգամայն բնական հարց է ծագում, գրել է Խոդարյոնոկը, որտեղի՞ց ստանալ գնդեր, բրիգադներ և դիվիզիաներ: Չէ՞ որ մարտերում կոփված ուկրաինական բանակի դեմ մարտի չես ուղարկի երկրի ներքին շրջաններից նոր ձևավորված զորամիավորումներ։
Ըստ նրա, Բելառուսում սպառնացող ուղղություններում ՌԴ Զինված ուժերի համապատասխան խմբավորումների ուժեղացման և նրանց այն մակարդակին հասցնելու համար, որն անհրաժեշտ է ՈՒկրաինայի ԶՈՒ հնարավոր հարձակողական գործողությունը խափանելու համար, ՌԴ ԶՈՒ- ն կարող է ստիպված լինի թուլացնել հարձակումն ՈՒկրաինայի վրա և զորքերի մի մասը տեղափոխել այնտեղից, ինչն ՈՒկրաինայի զինված ուժերին բարենպաստ հնարավորություններ կստեղծի ռազմավարական հակահարվածի իրականացման համար։
Միևնույն ժամանակ, ըստ ռազմական մեկնաբանի, չի կարելի բացառել, որ Բելառուսի սահմանին ՈՒկրաինայի զինված ուժերի զորամասերի և միավորումների ակտիվությունը Կիևում կազմված օպերատիվ- ռազմավարական քողարկման պլանի բաղկացուցիչ մասն է, որը ենթադրում է հակառակորդին մոլորության մեջ գցել զորքերի իրական կազմի, վիճակի և գործողությունների վերաբերյալ, և ոչ մի ներխուժում իրականում չի նախատեսվում։ Այսինքն՝ նման միջոցառումներով ՈՒկրաինայի ԶՈՒ- ն մտադիր է ՌԴ Զինված ուժերին ստիպել ուժեղացնել իր խմբավորումները Բելառուսում և դրանով իսկ նվազեցնել Հատուկ ռազմական գործողության կարևորագույն ուղղություններով հարձակումների ինտենսիվությունը:

Ինչո՞վ կպատասխանի Բելառուսը
Բելառուսի հետ սահմանին ՈՒկրաինայի ԶՈՒ- ի ակտիվությունն ու նրանց մարտական ու թվական կազմի ուժեղացումը լրջորեն անհանգստացրել են Մինսկի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
«Մենք ի վիճակի ենք կանխելու ցանկացած սադրանք պետական սահմանին»,- հայտարարել Է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 80- ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ:
Պետության ղեկավարի խոսքով, հենց որ ԶԼՄ- ներում տեղեկատվություն հայտնվեց ՈՒկրաինայի հետ սահմանին լարված իրավիճակի մասին, հազարավոր զանգեր սկսեցին ստացվել երկիրը պաշտպանել ցանկացողներից: Լուկաշենկոն, սակայն, ընդգծել է, որ զինվորականներն ի վիճակի են հաղթահարել սպառնալիքները։
Բելառուսի նախագահը հայտարարել է.
«Մենք գիտենք իրական նպատակները, գիտենք, թե ով է կանգնած Բելառուսի պետական սահմանին յուրաքանչյուր սադրանքի, խաղաղ բնակչությանը յուրաքանչյուր ահաբեկչական սպառնալիքի հետևում։ Գիտենք, քանի որ աշխատում ենք նախազգուշորեն: Մենք ավելի քան երբևէ զգոն ենք։ Մենք սովորեցինք բոլոր դասերը՝ սկսած Հայրենական մեծ պատերազմից: Եվ մենք ունենք միայն մեկ ուսուցիչ՝ մեր պատմությունը: Հաղթողների պատմությունը»:
Լուկաշենկոյի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Կրուտոյը հայտնել է, որ Մինսկն ՈՒկրաինայի հետ սահմանին իրավիճակի զարգացման ցանկացած սցենարին պատասխան ունի: Իր հերթին, երկրի ԶՈՒ- ի գլխավոր շտաբի պետ, գեներալ- մայոր Մուրավեյկոն ընդգծել է, որ «Բելառուսը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել իր ինքնիշխանությանը սպառնալիքի դեպքում»:
Այս բոլոր հայտարարությունները, Խոդարյոնոկի հավաստմամբ, նշանակում են միայն մեկ բան՝ Մինսկում լուրջ են վերաբերվում սահմանին ձևավորվող իրադրությանը։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 19777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ