Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Շո­շի Ա­գոն

Շո­շի Ա­գոն
18.09.2020 | 00:14

Ար­գամ Սեր­գե­յի Հա­րու­թյու­նյա­նը հետ­մա­հու պարգևատր­վել է ԼՂՀ «Մար­տա­կան խաչ» 1-ին աս­տի­ճա­նի շքան­շա­նով, «Շու­շիի ա­զա­տագր­ման հա­մար» մե­դա­լով։

Ստե­փա­նա­կեր­տում Շու­շիի ա­զա­տագր­ման հին­գե­րորդ տա­րե­դար­ձի առ­թիվ զո­րա­հան­դե­սը նոր էր ա­վարտ­վել։ Մար­դիկ չէին շտա­պում հե­ռա­նալ։ Հրա­պա­րա­կով անց­նող զին­վոր­նե­րի կուռ շար­քե­րը ու­րա­խու­թյամբ էին լց­րել նրանց սր­տե­րը, ցա­վով էին հի­շում այն դա­ժան օ­րե­րը, երբ ադր­բե­ջան­ցի ե­լու­զակ­նե­րը, օգտ­վե­լով խոր­հր­դա­յին զի­նու­ժի ա­ջակ­ցու­թյու­նից, որն ա­մենևին էլ ա­ռանց շա­հի չէր մա­տուց­վում նրանց, հար­ձակ­վում էին ան­պաշտ­պան հայ­կա­կան գյու­ղե­րի վրա, սպա­նում, տան­ջա­մահ էին ա­նում խա­ղաղ հայ բնակ­չու­թյա­նը, թա­լա­նում, ա­վե­րում տաս­նա­մյակ­նե­րի տք­նա­ջան աշ­խա­տան­քով ստեղծ­ված ու­նեց­ված­քը։ Հի­շում էին, թե ինչ­պես կա­մա­վո­րա­կան մար­տիկ­նե­րը՝ զին­ված ինք­նա­շեն ու որ­սոր­դա­կան հրա­ցան­նե­րով, կանգ­նե­ցին թշ­նա­մու լավ զին­ված զի­նու­ժի դեմ, ի չիք դարձ­նե­լով նրա՝ Ար­ցա­խը տի­րե­լու ծրագ­րե­րը։ Ափ­սո­սան­քով ու օրհ­նան­քով էին տա­լիս այն խի­զախ տղա­նե­րի ա­նուն­նե­րը, ո­րոնք զոհ­վե­ցին հաղ­թա­նա­կի ճա­նա­պար­հին, ո­րոնց խենթ քա­ջու­թյու­նից խեղ­ճա­ցավ թշ­նա­մին, ու թեև զեն­քով, զին­տեխ­նի­կա­յով, թվա­քա­նա­կով ա­ռա­վել էր, հու­սա­խաբ հետ քաշ­վեց՝ Ստե­փա­նա­կեր­տում թեյ խմե­լու ծա­րա­վը մո­ռա­նա­լով առ­ժա­մա­նակ։ Հայ մար­տի­կը կա­րող էր հաս­նել մինչև Բա­քու, բայց չա­րեց դա՝ աշ­խար­հին հաս­կաց­նե­լով, որ ին­քը զավ­թիչ չէ, որ զենք է վերց­րել Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­զա­տու­թյունն ու անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հրա­մա­յա­կա­նով, որ­պես­զի հա­յը խա­ղաղ ապ­րե­լու, աշ­խա­տե­լու և ստեղ­ծա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա։

Ընդ­հա­նուր աշ­խու­ժու­թյան մեջ մե­կու­սի, մտո­րում­նե­րին տր­ված կանգ­նած էր Կո­ման­դո­սը։ Դժ­վար չէր նկա­տել հա­յաց­քի խոր­քում պահ­ված թա­խի­ծը։ Շու­շիի գրո­հի ո՞ր պահն էր հի­շել ար­դյոք կամ գու­ցե «Հար­սա­նի­քը լեռ­նե­րում» գոր­ծո­ղու­թյու­նը փա­ռա­հեղ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար դր­վա­տան­քի փո­խա­րեն պե­տու­թյան ա­ռա­ջին դեմ­քի կող­մից քն­նա­դա­տու­թյան ար­ժա­նա­նա՞­լը...

Մո­տե­ցա, ան­հա­մար­ձակ, որ կտ­րում եմ մտ­քե­րից, հարց­րի.

-Պա­րոն գե­նե­րալ, ա­զա­տա­մար­տի հե­րոս­նե­րից ու՞մ մա­սին կու­զե­նա­յիք, որ գրեմ...

Ճա­կա­տին ա­լե­կոծ մի գիծ թրթ­ռաց-ան­ցավ։ Հա­յաց­քը հե­ռու­նե­րին՝ ա­սաց.

-Ա­գո­յի՛, Շո­շի Ա­գո­յի մա­սին գրիր։

Մի պահ լռու­թյու­նից հե­տո ա­վե­լաց­րեց.

-Ար­ցա­խյան կռ­վի բո­լոր մաս­նա­կից­նե­րի մա­սին պի­տի գրել, բայց նրանց մեջ կա­յին գա­գաթ­ներ՝ ան­հա­մե­մա­տե­լի, կա­տա­րյալ։ Ա­գոն այդ գա­գաթ­նե­րից էր։

...Շու­շին, ինչ­պես հա­ճախ, ա­նարև էր, ինք­նամ­փոփ։ Թանձր մշու­շով պատ­ված եր­կին­քը, ա­սես խան­դով լց­ված, ու­զում էր ճն­շել, խեղ­ճաց­նել ա­վե­րակ­նե­րում նոր-նոր սկիզբ ա­ռած խա­ղաղ կյան­քի խլր­տյու­նը։ Հե­տո հորդ անձրև սկս­վեց։ Ան­համ­բեր էի, որ եր­կին­քը բաց­վի, փո­ղոց­նե­րով հո­սող առ­վակ­նե­րը ցա­մա­քեն, իջ­նեմ Շոշ՝ հան­դի­պե­լու ԱՐ­ԳԱՄ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԻ հա­րա­զատ­նե­րին։ Վեր­ջա­պես, օգտ­վե­լով անձրևա­դա­դա­րից, ա­րագ քայ­լե­րով Շու­շիից ի­ջա դե­պի կենտ­րո­նա­կան ճա­նա­պար­հը, ինչ­պես միշտ, ա­պա­վի­նած բա­րե­պա­տեհ ա­ռի­թին, որ Շոշ գյուղ գնա­ցող մե­քե­նա կհան­դի­պի։ Ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րին ու նաև հրա­դա­դա­րից հե­տո զո­րա­մա­սեր վա­ռե­լա­նյութ կամ այլ բեռ­ներ տե­ղա­փո­խող մե­քե­նա­նե­րի վա­րորդ­նե­րը, ար­դեն ճա­նա­չե­լով Շու­շիի ճամ­փին կանգ­նած լրագ­րո­ղիս, բա­րյա­ցա­կա­մո­րեն օգ­նում էին հաս­նե­լու անհ­րա­ժեշտ վայր, ե­թե այն ի­րենց ճա­նա­պար­հին էր։ Եվ ճա­նա­պար­հի այդ կարճ ըն­թաց­քում ինձ եր­բեմն բախտ էր վի­ճակ­վում լսե­լու­պա­տե­րազ­մա­կան օ­րե­րի՝ ար­ցունք կոր­զե­լու չափ հու­զիչ մի դր­վագ, բախտ, ո­րով­հետև կա­րող էիր ա­միս­նե­րով շր­ջա­գա­յել պա­տե­րազ­մի ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի ցավն ան­տր­տունջ կրող Ար­ցա­խի բնա­կա­վայ­րե­րում, զրու­ցել ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից­նե­րի, ա­վեր­ված տու­նը հիմ­նա­նո­րո­գող գյու­ղա­ցի­նե­րի, հետ, բայց չվի­ճակ­վեր լսե­լու մի քա­նի պարզ նա­խա­դա­սու­թյամբ հն­չած՝պա­տե­րազ­մի ա­նի­րա­կան թվա­լու չափ դա­ժան այդ դր­վա­գը։ Այդ­պես ե­ղավ, երբ Շու­շիի ո­լո­րա­նում նս­տե­ցի հս­կա ցիս­տեռ­նով զո­րա­մաս դիզ­վա­ռե­լիք տե­ղա­փո­խող բեռ­նա­տա­րը։ Վա­րոր­դը՝ Լյուդ­վիգ Ա­ռուս­տա­մյա­նը, 40-ն անց զին­վո­րա­կան, գի­շեր­վա եր­կար ճա­նա­պար­հից ակն­հայ­տո­րեն զրու­ցակ­ցի կա­րոտ, սա­հուն, ա­չա­լուրջ մե­քե­նան վա­րե­լով, հոգ­նած ճամ­փոր­դի հան­դար­տու­թյամբ սկ­սեց պատ­մել պա­տե­րազ­մի դժ­վա­րին օ­րե­րի, ի­րենց ըն­տա­նի­քին բա­ժին հա­սած ծանր փոր­ձու­թյուն­նե­րի մա­սին։ Երկ­րա­շար­ժից ա­վեր­ված Լե­նի­նա­կա­նին օգ­նու­թյան գնա­լիս ճա­նա­պար­հին թուր­քերն ի­րեն բռ­նել են։ Փա­խուս­տի է դի­մել, բայց թուր­քե­րը կր­կին բռ­նել են, աչ­քե­րը մո­խիր լց­րել։ Մեծ տան­ջանք­ներ կրե­լուց հե­տո է­լի փա­խուս­տի է դի­մել ու մի կերպ գլուխն ա­զա­տել։ Յոթ եղ­բայր­նե­րից Վլա­դի­մի­րը զոհ­վել է Բաշ­կա­նյա­լում, Գուր­գե­նը՝ Կի­չա­նում, Վի­տա­լին՝ Մար­տու­նիում։ Ծնող­նե­րը որ­դի­նե­րի կորս­տյան վշ­տին չդի­մա­նա­լով՝ մա­հա­ցել են։ Տես­նե­լով դեմ­քիս ի­ջած տխ­րու­թյու­նը՝ Լյուդ­վի­գը սիրտ տվեց. «Դարդ մի՛ ա­րա, քույ­րիկ, դեռ չորս եղ­բայր ու ե­րեք քույր էլ ու­նեմ։ Ծնող­ներս զա­վակ­նե­րով են հա­րուստ ե­ղել։ Ար­ցախ­ցին շատ խո­խեք պետք է ու­նե­նա, որ երկ­րի սահ­ման­նե­րը ա­մուր պաշտ­պան­ված լի­նեն։ Մեր հո­ղում ապ­րե­լով ու շե­նաց­նե­լով ենք Ար­ցա­խը պա­հե­լու»։ Ա­հա, ևս մի ան­կոտ­րում, անվ­հատ ար­ցախ­ցի, այս տե­սակն էր, որ կա­րո­ղա­ցավ դի­մա­նալ կո­րուստ­նե­րի ցա­վին, զր­կանք­նե­րին ևդուրս շպր­տեց թշ­նա­մուն իր սր­բա­զան հո­ղից։

Շո­շի կենտ­րո­նում ինձ դի­մա­վո­րեց Ա­գո­յի՝գյու­ղի կենտ­րո­նում հա­սա­կով մեկ կանգ­նեց­ված վար­դա­գույն մար­մա­րից կերտ­ված, կամք ու կո­րո­վով շն­չող հու­շար­ձա­նը։ Զգաց­վում էր՝ քան­դա­կի հե­ղի­նա­կը հո­գով-սր­տով է աշ­խա­տել։

Տան առջև կանգ­նած էր Ա­գո­յի մայ­րը՝ Թա­մա­րա Հա­րու­թյու­նյա­նը։ Երբ լսեց, որ գե­նե­րալ Ար­կա­դի Տեր-Թադևո­սյանն էինձ պատ­վի­րել այ­ցե­լել ի­րենց տուն, աչ­քե­րը լց­վե­ցին, զգաց­ված ա­սաց.

-Ինձ լուր տվե­ցին, որ մա­յի­սի 9-ին՝ զո­րա­հան­դե­սի օ­րը, Կո­ման­դո­սը մտել է գյուղ, ծն­կի ե­կել, համ­բու­րել Ա­գո­յի հու­շար­ձա­նի քա­րը։ Տխ­րե­ցի, որ մեր տուն չի մտել։ Գի­տեմ՝ ա­ռանց Ա­գո­յի դժ­վա­րա­նում է բա­ցել մեր օ­ջա­խի դու­ռը, բայց Դուք ի­րեն ա­սեք՝ թող ի­մա­նա, որ իր այ­ցե­լու­թյամբ մեզ լավ պի­տի զգանք, մեզ Ա­գո­յի հետ պի­տի զգանք։

58 տա­րե­կան էր, բայց դեմ­քին ա­սես հա­զա­րա­մյակ­նե­րի մեր կո­րուստ­նե­րի վիշտն էր դրոշմ­ված։ Թա­խիծ կար և Ա­գո­յի կնոջ՝՝ փխ­րուն, նր­բա­կազմ Ար­մի­նեի հա­յաց­քում։ Բայց երբ խնդ­րե­ցի պատ­մել Ա­գո­յի մա­սին, նրանց դեմ­քե­րին կա­րո­տա­լի ժպիտ հայ­տն­վեց։ Տի­կին Թա­մա­րան խան­դա­ղա­տան­քով կրծ­քին սեղ­մեց Ա­գո­յի միակ որ­դուն ու ա­սես նրա­նից ուժ առ­նե­լով՝սկ­սեց խո­սել։

Մինչև Ար­ցա­խյան ա­զա­տա­մարտն Ար­գամ Հա­րու­թյու­նյա­նի կյան­քի ու­ղին նման է ե­ղել խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի իր սերն­դա­կից­նե­րի կեն­սագ­րու­թյա­նը։ Ծն­վել է 1968 թ. հուն­վա­րի 15-ին ԼՂԻՄ-ի Աս­կե­րա­նի շր­ջա­նի Շոշ գյու­ղում։ Միջ­նա­կարգ դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո տե­ղա­փոխ­վել է Երևան, ըն­դուն­վել Չա­րեն­ցա­վա­նի պրոֆ­տե­խու­սում­նա­րա­նը, ուս­մա­նը զու­գըն­թաց՝ աշ­խա­տել մե­քե­նա­շի­նա­կան գոր­ծա­րա­նում։ 1986 թ. զո­րա­կոչ­վել է խոր­հր­դա­յին բա­նակ, ծա­ռա­յել Հա­տուկ նշա­նա­կու­թյան դե­սան­տա­յին զոր­քե­րում։ Զո­րացր­վել է 1988 թ., վե­րա­դար­ձել հայ­րե­նի ե­զերք, դար­ձել Ար­ցա­խյան շարժ­ման ջեր­մե­ռանդ նվի­րյա­լը։ Ինք­նա­շեն զեն­քեր, զի­մամ­թերք է հայ­թայ­թել, կազ­մա­վո­րել Շո­շի պար­տի­զա­նա­կան ջո­կա­տը։ 1990-1992 թթ. որ­պես ջո­կա­տի հրա­մա­նա­տար մաս­նակ­ցել է Շո­շի ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րին։

1992 թ. Շու­շիի և շր­ջա­կա գյու­ղե­րի կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րից կազ­մա­վո­րել է 1-ին վաշ­տը, ո­րի եր­կու հրա­մա­նա­տար­նե­րից մեկն է ե­ղել։ Այ­նու­հետև կազ­մա­վո­րել է Կենտ­րո­նա­կան՝ Աս­կե­րա­նի ՊՇ գու­մար­տա­կը, ստան­ձել շտա­բի պե­տի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։

1992-1994 թթ. 1-ին վաշ­տի հրա­մա­նա­տար, Կենտ­րո­նա­կան շտա­բի պետն էր։ Խո­սուն է Ա­գո­յի ան­ցած մար­տա­կան ու­ղին։ Մաս­նակ­ցել է Հադ­րու­թի շր­ջա­նի Տող, Ծամ­ծոր, Սա­րին­շեն, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Դահ­րավ, Խո­ջա­լու, Աս­կե­րան, Նա­խիջևա­նիկ գյու­ղե­րի, Շու­շիի, Շու­շիի շր­ջա­նի Քա­րին­տակ գյու­ղի, Քա­շա­թա­ղի «Մար­դա­սի­րա­կան մի­ջանց­քի», Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ՈՒ­մուդ­լու, Կու­սա­պատ գյու­ղե­րի, Սար­սան­գի ջրամ­բա­րի, «Պուշ­կե­նյալ» բար­ձուն­քի, Քար­վա­ճա­ռի Օ­մա­րի լեռ­նանց­քի, Աղ­դա­մի, Աղ­դա­մի շր­ջա­նի մի շարք բնա­կա­վայ­րե­րի, Ղու­բաթ­լուի, Ջաբ­րա­յի­լի, Զան­գե­լա­նի, Ֆի­զու­լիի շր­ջան­նե­րի, Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջա­նի ինք­նա­պաշտ­պա­նա­կան և ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։ Որ­տեղ էլ ե­ղել է՝ Տո­ղում, Սա­րի­շե­նում, Քա­րին­տա­կում, Խո­ջա­լուում... զին­վոր­նե­րը հա­վա­տա­ցել են ի­րենց խի­զախ հրա­մա­նա­տա­րին, պատ­րաս­տա­կա­մո­րեն կա­տա­րել նրա հրա­ման­նե­րը, տո­գոր­վել հաղ­թա­նա­կի ա­նե­րեր հա­վա­տով։ Ստե­փա­նա­կեր­տում մտե­րիմ ըն­կե­րո­ջը՝ Ա­շոտ Ղու­լյա­նին՝ Բե­կո­րին է զի­նակ­ցել։ Ցա­վոք, եր­կար չի տևել եր­կու դյու­ցա­զուն­նե­րի հա­մա­տեղ մար­տա­կան ու­ղին։ 1992 թ. օ­գոս­տո­սի լույս 26-ի գի­շե­րը Բե­կո­րը զոհ­վում է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Դրմ­բոն գյու­ղում։ Բայց մինչ այդ միա­սին մաս­նակ­ցե­լու էին Շու­շիի գրո­հին, միա­սին ապ­րե­լու հա­յոց բեր­դա­քա­ղա­քի ա­զա­տագր­ման բերկ­րան­քը։ Ա­գոն իր մար­տա­կան ջո­կա­տով մագլ­ցել է ան­դուն­դի կող­մից, գրո­հել Շու­շիի ա­նա­ռիկ բար­ձուն­քում դիր­քա­վոր­ված թշ­նա­մու վրա, կենտ­րո­նից գրո­հել է Բե­կո­րի գլ­խա­վո­րած 1-ին վաշ­տը։ Ա­զա­տա­րար մյուս ու­ժե­րի հետ եր­կու օ­րում կոտ­րե­ցին թշ­նա­մու դի­մադ­րու­թյու­նը, և ռազ­մա­վա­րա­կան կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող Շու­շին ա­զատ շն­չեց։ Դա­դա­րեց Շու­շիից Ստե­փա­նա­կեր­տի վրա տե­ղա­ցող մա­հա­բեր կրա­կը։

1994 թ. մար­տի 8-ին ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս Ֆի­զու­լու դիր­քեր տա­նող ճա­նա­պարհ­նե­րից մե­կում եր­կու զի­նա­կից­նե­րի հետ Ար­գամ Հա­րու­թյու­նյա­նը զոհ­վում է ա­կա­նի պայ­թյու­նից։

Հետ­մա­հու՝ 1994 թ. հու­լի­սի 18-ին Ար­գամ Հա­րու­թյու­նյա­նը պարգևատր­վում է ԼՂՀ «Մար­տա­կան խաչ» 1-ին աս­տի­ճա­նի շքան­շա­նով, այ­նու­հետև՝ «Շու­շիի ա­զա­տագր­ման հա­մար» մե­դա­լով։

...Ամ­բողջ ըն­թաց­քում քչա­խոս Ար­մի­նեն լուռ, կենտ­րո­նա­ցած լսում էր ա­մուս­նու մա­սին սկես­րոջ պատ­մած­նե­րը, ար­ձա­գան­քում հա­յաց­քով, ո­րում չբարձ­րա­ձայն­ված հու­զում­նա­լի խոր ապ­րում­ներ կա­յին։ Հան­կարծ դի­մա­ցի բարձր ժայ­ռա­կո­ղին մութ ամպ չո­քեց։ Կայ­ծակ­ներն սկ­սե­ցին թրա­տել եր­կին­քը, ա­պա եր­կին­քը պատռ­վեց, ու սոս­կա­լի անձրևա­շի­թե­րը մթագ­նե­ցին պա­տու­հա­նի ա­պա­կին՝ ան­տե­սա­նե­լի դարձ­նե­լով դի­մա­ցի ժայ­ռա­կո­ղին խո­շոր տա­ռե­րով դր­վագ­ված «Զո­րա­վար Անդ­րա­նիկ» ա­նու­նը։ Երբ 1988 թ. Ա­գոն բա­նա­կից գյուղ է վե­րա­դար­ձել, մագլ­ցել է տան դի­մա­ցի դժ­վա­րա­մա­տույց բար­ձունքն ու եր­կա­թյա տա­ռե­րով գրել սի­րե­լի զո­րա­վա­րի ա­նու­նը՝ որ­պես­զի նրա ան­պար­տե­լի ո­գին թևա­ծի ա­զա­տու­թյան հա­մար ոտ­քի ե­լած Ար­ցա­խի բո­լոր շե­նե­րում։ ՈՒ թևա­ծեց... Բե­կո­րի, Ա­գո­յի, Մոն­թեի, նրանց պես խի­զախ հա­յոր­դի­նե­րի ո­գու ու բազ­կի զո­րու­թյամբ կա­յա­ցավ Ար­ցա­խյան հաղ­թա­նա­կը։ Ցա­վոք, ե­ղան զո­հեր՝ թանկ, ան­փո­խա­րի­նե­լի...

Հրա­ժեշ­տի պա­հին Թա­մա­րա մայ­րի­կը դար­ձյալ հի­շեց­րեց.

-Չմո­ռա­նա՜ք խնդ­րանքս Կո­ման­դո­սին հա­ղոր­դել։ Հադ­րու­թի շր­ջա­նի Մոխ­րե­նիս գյու­ղում (Տող գյու­ղի մոտ- Ա. Ծ.) Ա­գոն, Վի­տոն, Ալ­բեր­տը Կո­ման­դո­սի հետ ե­րեք ամ­սից ա­վե­լի միա­սին են ապ­րել։ Ա­սեք՝ ե­թե ի­րեն տես­նեմ՝ Ա­գո­յիս կա­րո­տը կառ­նեմ...

Ա­գո­յի մոր խո­սե­լու ժա­մա­նակ հա­յացքս ա­նընդ­հատ դիպ­չում էր պա­տին կախ­ված Ա­գո­յի հրա­ցա­նին ու հի­շում ֆի­դա­յա­կան եր­գի հայտ­նի տո­ղը. «Միայն զեն­քով կա հա­յին փր­կու­թյուն...», ո­րի խո­սուն վկա­յու­թյու­նը ե­ղավ Ար­ցա­խյան հաղ­թա­նա­կը։ Հա­յի ու­ժից կոտր­ված, տագ­նա­պած ո­սո­խը 1994 թ. գար­նա­նը դի­մեց Մոսկ­վա­յին՝ միջ­նորդ լի­նե­լու հրա­դա­դա­րի հաս­տատ­ման խնդ­րով։ Այ­սօր այն օ­րե­րին վա­խից պոչն ի­րեն քա­շած աղ­վե­սը ոգևոր­ված ա­վագ «եղ­բոր» հրահ­րում­նե­րից՝ ար­դեն Երևա­նը գրա­վե­լու կո­չեր է հն­չեց­նում։ Եվ մեր անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը ոչ թե աշ­խար­հի տար­բեր ա­տյան­նե­րից հն­չող հաշ­տու­թյան կո­չերն են, որ հա­վա­սա­րու­թյուն են դնում զավ­թիչ ա­զե­րի­նե­րի ու ի­րենց հայ­րե­նի հողն ու տու­նը, ի­րենց ապ­րե­լու ի­րա­վուն­քը պաշտ­պա­նող հա­յե­րի միջև, Հա­յոց բա­նակն է՝ ձևա­վոր­ված Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի խրա­մատ­նե­րում՝ կրե­լով Ա­գո­յի, Բե­կո­րի և նրանց պես խի­զախ քա­ջե­րի սխ­րան­քի ո­գին։

Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Ագոյի մայրը՝թոռան հետ
Դիտվել է՝ 19135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ