Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աղջիկն էլի ջուր է ծեծում

Աղջիկն էլի ջուր է ծեծում
14.05.2019 | 01:55

Անցյալ շաբաթ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց «Իմ մարմինն անձնական է» տխրահռչակ գրքույկի շնորհանդեսի փորձն ու դրա բարեհաջող տապալումը: Շատերը խոսեցին, ոմանք` կողմ, ոմանք` դեմ: Խոսվեց նաև Ազգային ժողովում, խոսողն էլ, ո՛չ ավել-ո՛չ պակաս, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն էր:


Իր շնչակտուր ելույթում նա հասցրեց շատ բաների մասին խոսել` ենթադրյալ խոսքի ազատության սահմանափակումից մինչև ճաշակով օրենք և իրավունք, երեխաների հանդեպ տեղի ունեցած և ունեցող սեռական բռնություններ: Բացի այդ, երիտասարդ երեսփոխանուհին, հղում անելով ինչ-որ անհայտ աղբյուրի, պնդում էր, որ երեխաների հանդեպ Հայաստանում տեղի ունեցող սեռական բռնությունների քառասուն տոկոսը կատարվում է ընտանիքի անդամների կողմից:
Անցնեմ բուն ասելիքիս. ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնում Թագուհու պես մեկն է նստում, և ես ստիպված եմ արձագանքելու նրա ֆեմինիստաբույր ելույթին, բայց այլ տարբերակ չկա, ընկել ենք, պիտի քաշենք:


Նախ` մի կարևոր փաստ. սեռական դաստիարակության ու սեռական տարբեր ոլորտների մասին Ճապոնիայում ստեղծվել է ավելի շատ գրականություն, քան ամբողջ աշխարհում, բայց այսօր Ճապոնիան հայտնի է թե՛ սեռական բռնությունների բացառիկ շատ դեպքերով, թե՛ գերայլասերվածությամբ: Այս փաստը գալիս է հերքելու Թագուհու պնդումները, թե Հայաստանում գրքույկներով, այն էլ մոտ չորս տասնամյակ առաջ ԱՄՆ-ում հրատարակված, հնարավոր է երեխաներին կամ առհասարակ որևէ մեկին զերծ պահել սեռական բռնություններից: Իսկ եթե շատ է ուզում իմանալ, ասեմ, որ այդ գիրքն ինքնին բռնություն է, քանի որ դրա բովանդակությունն ու հասցեատերը խիստ անհամատեղելի են: Լավ կլիներ` Թագուհին իմանար, որ երեխաներին սեռական բռնություններից զերծ պահելու կարևոր պայմաններից մեկը նրանց հոգին չպղտորելն է, ինչին միտված էր հիշյալ գիրքը, ինչին միտված են Լարա Ահարոնյանն ու նրա ֆեմինիստական գումարտակը, որի վաշտապետերից մեկն էլ հենց Թագուհին է: Ի դեպ, երբ այս աղջիկը խոսում է սեռական բռնությունների մասին, չի՞ ցանկանում որևէ անուն տալ Լարա Ահարոնյանի «նստավայրի» մուտքի պատերին արված այլանդակ պատկերներին. ժողովրդական առածն ասում է` ուղտը թքում է մարդու երեսին ու լաց լինում առաջացած վերքի համար:
Իր ելույթի վերջում նա բոլորին առաջարկեց միասին ճանապարհ գտնել` «նվազագույնի հասցնել այս բեկված ճակատագրերի քանակը»:


Քիչ թե շատ մտածելու ունակություն ունեցող մարդու ուղեղը թույլ է տալիս հասկանալ, որ, այս դարում, վստահորեն, այդ ճակատագրերից շատերը բեկվում են սոցիալական կեցության պատճառով, և ամենևին կարիք չկա ուղտի կերպարի մեջ մտնել ու չնկատելու տալ այդ փաստը: Դրա ամենամեծ ապացույցն էլ անցյալ երեք տասնամյակներում տեղի ունեցած բռնությունների վիճակագրությունն է: Կարծում եմ, լինելով պատգամավոր, ավելի լավ է զբաղվել նրանով, ինչի համար ինքն այդտեղ նստած է, մանավանդ, որ ինքը կոչված չէ նման նուրբ հարցեր քննելու և դրանց համար լուծումներ կամ լուծման տարբերակներ առաջարկելու: Այդ գործին հարմար շատ մասնագետներ կան մեր երկրում, որոնք կարող են դրանով զբաղվել, շատ ավելին նրբին ու արդյունավետ ձևով, քան Թագուհին ու իր շրջապատը: Լավ կլիներ, որ այս մասին գոնե խմբակցության անդամները տեղյակ պահեին նրան:


Իսկ եթե Թագուհին ու իր գործընկերներն այդքան շատ են ցավում հասարակության տարատեսակ խնդիրների համար, թող իրենց ամսական աշխատավարձից հարյուրհազարական դրամներ առանձնացնեն` դրանց կարիքն զգացող ընտանիքներին տրամադրելու համար։ Հասցեները ես կտամ:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 19525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ