«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Անպատժելիությու՞ն, թե՞ ձեռքից գալիք՝ պարծենալիք (բաց նամակ)

Անպատժելիությու՞ն, թե՞ ձեռքից գալիք՝ պարծենալիք (բաց նամակ)
17.04.2024 | 14:02

ՀՀ վարչապետին
ՀՀ Գլխավոր դատախազին
ՀՀ Քննչական կոմիտեի նախագային
ՀՀ ԱԱԾ տնօրենին
ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Այն, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում անիշխանությունն ու անիրավությունը երկրվորյակներ են, փաստում են անգամ միջազգային կառույցները:
Թե կոռուպցիայի, կաշառակերության ինչ «տրյուկներ», ինչ աներևակայելի մեթոդներ են կիրառվում Շիրակի մարզպետարանի, մարզպետի և կրթության վարչության հին ու նոր պետերի կողմից, կարող եք ծանոթանալ irates.am-ի տարբեր հրապարակումներոմ: Շիրակում ներռեգիոնալ խարդախությունը, զեղծարարությունները լիարժեքորեն կարող են կոռուպցիոն թանգարանի շեդեվրների շարքը դասվել:

ՀՀ իրավապահներ «դուխով» բացեք կոռուպցիայի թանգարան Հայաստանում:

Էքսպոզիցիոն ֆոնդը կապշեցնի մոլորակի բնակչությանը, չեք խեղճանա, չմտածեք, ՀՀ պատկան մարմինների ղեկավարներ:
Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սուքիասյանը 2018-2023 թվականներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը:

Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանարապետության Շիրակի մարզի «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, որոնց հիմքով հարուցվել է թիվ 68151520 քրեական վարույթը: Իսկ տնօրեն Արմինե Սուքիասյանին և մի շարք այլ անձանց մեղադրանք է առաջադրվել: Չնայած այն հանգամանքին, որ թիվ 68151520 քրեական վարույթը 25.05.2022թ. կարճվել է ոչ արդարացման հիմքով, Արմինե Սուքիասյանը շարունակել է պաշտոնավարել մինչև 2023 թվականի նույեմբերի 22-ը: Այսինքն` Արմինե Սուքիասյանը շարունակել է պաշտոնավարել, խախտելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի

12-րդ հոդվածի, 21-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը՝ «Պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը՝....5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով»:

«Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Սուքիասյանը մի քանի տարբեր դրվագներով մեղադրվել է` պաշտոնական դիրքն օգտագործելով, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, զգալի չափերով գումար հափշտակելու մեջ: 2020 թվականի հուլիսի 9-ին, թիվ 68151520 քրեական վարույթով, որոշում է կայացվել Արմինե Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և

2-րդ կետերով, 314 հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Իսկ արդեն 2022 թվականի մայիսի 25-ին մեղադրյալ Արմինե Սուքիասյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին առ այն, որ չի առարկում` քրեական գործով վարույթը կարճել և իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել ոչ արդարացման` անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները անցնելու հիմքով:
Տարակուսելի է, սակայն փաստ է, որ այս քրեական էպոպեայից հետո, Արմինե Սուքիասյանի՝ որպես տնօրենի, լիազորությունները, դադարել են աշխատանքային պայմանագրի գործունեության ժամկետը լրանալու կապակցությամբ` 2023 թվականի նույեմբերի 22-ին:

Մինչդեռ, քրեական գործով չարդարացված Արմինե Սուքիասյանը, պետք է անմիջապես հեռացվեր հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնից, ինչի վերաբերյալ միջնորդությամբ 2022 թվականի հունիսի 9-ին Շիրակի օրվա մարզպետին էր դիմել Շիրակի մարզի դատախազը: Փաստորեն, Շիրակի մարզպետարանը, չպարզված շարժառիթով, թույլ է տվել որպեսզի Գյումրու թիվ 32դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանը, օրենքի կոպիտ խախտմամբ, մեկ ու կես տարի, շարունակի պաշտոնավարել դպրոցի տնօրենի պաշտոնում:
2022 թվականի մայիսին, թիվ 68151520 քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և Արմինե Սուքիասյանի նկատմամբ ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը հանրահայտ փաստ է, որի մասին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը և Հայաստանի Հանրապետության կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությանը չէին կարող տեղեկացված չլինել: Մինչդեռ` Արմինե Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն ոչ արդարացման հիմքով կարճելու որոշումը պետական լիազոր մարմինների կողմից միտումնավոր անտեսվել է: Այս շահագրգիռ կուրությունն հնարավորություն է տվել Արմինե Սուքիասյանին ոչ միայն օրենքի կոպիտ խախտմամբ մեկ ու կես տարի պաշտոնավարել՝ լինելով, փաստացի, չարդարացված հանցագործ, այլև անձնական տվյալները կեղծելով, մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը: ՈՒսումնական հաստատության տնօրենի պաշտոնը խաբեությամբ զբաղեցնող Արմինե Սուքիասյանը, քաջ գիտակցելով, որ իր նկատմամբ հարուցված և ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործից հետո, իրավունք չունի պաշտոնավարել, թաքցնելով անձնական տվյալների վերաբերյալ ճշմարիտ տեղեկությունը, 27.10.2023 թ. խաբել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ մասնակցելով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը: Այդ ոչ լեգիտիմ տնօրենը հանդգնել է անգամ հայց ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության դեմ՝ ցանկանալով ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:
Արմինե Սուքիասյանն իր նկատմամբ քննիչի կայացրած որոշումը չի բողոքարկել: Ավելին, հենց ինքն է ցանկացել, որ թիվ 68151520 քրեական գործը կարճվի ոչ արդարացման հիմքով:
Հայաստանի Հանրապետության հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները ներառել են հստակ բացառություն, որով անձը չի կարող լինել հանրակրթական հասատատության տնօրեն:

Այսինքն, Արմինե Սուքիասյանի` որպես Հայաստանի Հանարապետության Շիրակի մարզի «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնավարումը առնվազն` 2022 թվականի մայիսի 31-ից մինչև 2023 թվականի նույեմբերի 22-ը պետք է ճանաչվի ոչ իրավաչափ և նրանից անհրաժեշտ է պահանջել գույքային վնասի հատուցում, որը պատճառվել է Հայաստանի Հանրապետությանը նրա պաշտոնավարելու ընթացքում:
Ելնելով վերոգրյալից , պահանջում եմ իրավական գործուն և անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սուքիասյանի պաշտոնավարումը առնվազն` 2022 թվականի մայիսի 31-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի ժամանակահատվածը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ