ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Սկանդալին սպասելիս

Սկանդալին սպասելիս
16.09.2008 | 00:00

ԴԵՄԱՐՇ
Այն, ինչից զգուշանում էր հանրապետական վերնախավը՝ «խորհրդավոր ընթրիքներից» մեկի ժամանակ Տիգրան Թորոսյան-Հովիկ Աբրահամյան «երկար ռակիրովկայի» սցենարը մշակելիս, առաջիկա օրերին կարող է իրականություն դառնալ։ ՀՀԿ վերնախավի համար ամենաանցանկալին ներկուսակցական սկանդալն էր, որից խուսափելու համար, նախագահամերձ մեր աղբյուրների իրազեկմամբ, Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ հանդիպել է Տիգրան Թորոսյանին, փորձելով համոզել նրան, թե երկրի ու հարազատ կուսակցության վարկանիշը չգցելու համար «ճիշտը երթալն է»։ Ընդ որում՝ առանց ավելորդ աղմուկի։ Սուսուփուս։ Հրապարակային «ռազբիրատներից» հեռու։ Խորհրդարանական իրազեկ աղբյուրներն էլ իրենց հերթին նշում են, որ իր պաշտոնանկության հարցը ԱԺ փոքր օրակարգ մտցնելու պարագայում Տիգրան Թորոսյանն առանց պայքարի չի հանձնվելու և խաղը հասցնելու է իր տրամաբանական ավարտին՝ բարոյական հաղթանակի ակնկալիքով։ Խորհրդարանի խոսնակը որոշել է ԱԺ նիստում հանդես գալ հաշվետու ելույթով և հարցը տեղափոխել գաղափարական-ճակատային հարթություն։ Այն է՝ ո՞ր թերացումների համար են ցանկանում ազատվել իրենից։ Պարզ է, չէ՞, որ և՛ կոալիցիոն գործընկերները, և՛, առավել ևս, հարազատ կուսակիցներն այս հարցին դժվարանալու են պատասխանել։ Սակայն հանրապետականները միայն Տիգրան Թորոսյանի շեշտակի հարցադրումներից չէ, որ վախենում են։ Նրանց ավելի շատ «ընկնավորեցնում» է այն հեռանկարը, որ ԱԺ խոսնակը ԱԺ բարձր ամբիոնից կհայտարարի հանրապետական կուսակցությունից հեռանալու և ազատ, անկախ, շարքային պատգամավոր դառնալու իր անբեկանելի որոշման մասին։ Ասել կուզի՝ թքա՛ծ ունեմ եվրոպական որևէ կառույցում փափուկ մի պաշտոնի վրա «քեֆ քաշելու» ձեր տված «կուտի» վրա։ Այս անցանկալի դեմարշը, եթե այն իրոք կայանա, լուրջ ստվեր կարող է ձգել ՀՀԿ-ի առանց այդ էլ օր օրի թուլացող հեղինակության վրա, հատկապես ԵԽԽՎ-ում, որտեղ առանց այդ էլ ոգևորված չեն Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանի «խաթեր» «ժերտվա տալու» իրենց նրբաճաշակ քիմքին բացարձակապես խորթ այս քաղաքական «սոուսով»։ Վերջինս եվրոպացիներին հայտնի է ոչ միայն որպես կասկածելի հեղինակություն ունեցող պետական պաշտոնյա, այլև իր անձի նկատմամբ նախատրամադրվածություն է ստեղծում այնքանով, որ եվրոպական կառույցների հետ աշխատելու բացարձակ փորձ չունի։ Ի տարբերություն Տիգրան Թորոսյանի, որին դրսում համարում են հայ քաղաքական իրականության մեջ համեմատական առումով ցիվիլ գործիչ։

Դիտվել է՝ 3028

Մեկնաբանություններ