ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Թուրք վերլուծաբանները խոսում են Թուրքիայի համար «պատմական դարաշրջանի» մասին

Թուրք վերլուծաբանները խոսում են Թուրքիայի համար «պատմական դարաշրջանի» մասին
24.06.2024 | 15:03

Թուրքիայում «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման պաշտոնական ներկայացուցիչները շտապել են հերքել իրենց կապը ՌԴ-ում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչների հետ։ Սակայն, մյուս կողմից էլ, ոչ պաշտոնական ձևաչափերով, արտահայտում են իրենց գոհունակությունը «Գորշ գայլեր» կազմակերպության աշխարհով սփռվածության, իրականացվող գործողությունների, այդ թվում, ՌԴ-ում «հատուկ գործողությունների» վերաբերյալ։ Հատկանշական է, որ էրդողանամերձ լրատվականները ահաբեկիչներին անվանում են խմբավորման անդամներ, այլ ոչ թե՝ ահաբեկիչներ։ Իսկ ահա թուրք վերլուծաբանները առավել ակտիվ խոսում են Թուրքիայի համար «պատմական դարաշրջանի» մասին, երբ կա ռեալ հնարավորություն՝ միավորելու Թուրանական աշխարհը ցամաքային կապով:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3969

Մեկնաբանություններ