ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նիկո՛լ, դու խաբեցիր հայ ժողովրդին

Նիկո՛լ, դու խաբեցիր հայ ժողովրդին
30.06.2023 | 09:59

Երբ դու եկար, բովանդակ հայությունն անբավ հիացած էր քեզնով։

Դեռ ոչինչ չարած, քեզ արդեն համարում էինք բոլոր ժամանակների քիչ թվով մեծագույն հայերից մեկը։

Ես, որ ժամանակի հայտնի լրագրողներից էի, իմ շրջապատում ասում էի, որ պատիվ եմ ունեցել խոսելու այդ մարդու հետ։

Այդ օրերին էկրանիս առաջ միայն դու էիր, ոչ հասարակ և ոչ ստանդարտ հոդվածներ էի գրում քո մասին (ես կասկած չունեմ, որ դու կարդացել ես բոլորը)։

Ես ցնծությամբ հետևում էի քեզ ամեն քայլափոխի։

Նիկոլ, հիշու՞մ ես․ իշխանությունը զավթելու չորրորդ թե հինգերորդ օրը, երբ դու մենախոսում էիր քո ապրած «խենթ ու խելառ» օրերի մասին, անկեղծության մի պահի ասացիր՝

«Հայ ժողովուրդ, ես խաբեցի քեզ․․․»։

Ես ցնցվեցի լսելով այդ արտահայտությունը․․․դա կատակելու բան չէր: Մտածում էի՝ ի՞նչ կպատահի մեզ հետ, եթե սա հանկարծ ճիշտ լինի։ Ա՜վաղ․․․դա միակ ճիշտ արտահայտությունն էր, որ հնչեց շվոտի շուրթերից:

Առանց ժամանակ կորցնելու ճիվաղն անցավ դավաճանական ընդարձակ ծրագրերի իրագործմանը՝ ախտահարելով հասարակական կյանքի բոլոր ոլորտները, Արցախյան բանակցությունները, բանակը, միջպետական հարաբերությունները՝ չշինելով ոչ մի բան, քանդելով արժեքավոր և կենսական ամեն ինչ:

Արդեն վստահ կարելի է ասել, որ նեռը հավատարմության երդում եր տվել Էրդողանին ու Ալիևին և որոշել` խաբել ու մինչև վերջ խաբել հայ ժողովրդին՝ միաժամանակ հանդես գալով որպես թուրքի լամուկ և հայի թագավոր։

Բայց համաձայնիր ինձ հետ Նիկոլ, որ լամուկը չի կարող լինել թագավոր և թագավորը չի կարող լինել լամուկ։

Ինձ հասկացա՞ր, Նիկոլ, երկու տեղում էլ դու լամուկ ես, նորագույն տեսակի՝ դաժան և մարդակեր լամուկ։

Նիկոլ, այստեղ անիմաստ է քո սև, ազգուրաց գործերին անդրադառնալը, այդ մասին այնքան են գրել, որ եթե հրատարակվեն գրքերի տեսքով մի մեծ գրադարանն անգամ չի տեղավորի:

Ես պարզապես ուզում եմ քեզ տալ մի քանի հարց, որոնց պատասխանները ներսից հոշոտելու են քեզ, որոնց ուժից փլուզվելու է դավաճանի քո կառույցը․

1․ Փողի դիմաց ինչու՞ գողացար հայ ժողովրդի և քո զավակների երջանկությունը։

2․Ինչու՞ կազմակերպեցիր կառավարելի պատերազմ՝ Հայաստանի և Արցախի կապիտուլյացիայի պայմանով: Դրա համար էի՞ր Պուտինին դիմավորում կաբինետում նստած:

Մի՞թե դա էր պահանջում քո ժողովրդի շահը:

Ինչու՞ էիր խարխլում հայ-ռուսական կապերը։

Մի՞թե հենց դրանով հնարավոր չդարձրեցիր պատերազմը և կերար հինգ հազարից ավելի հայ երիտասարդների կյանքը։

3․ Դու ո՞նց ես լայնէկրան ժպիտը դեմքիդ գնում հանդիպումների Ալիևի հետ, որը կեղծ մեղադրանքով բանտում պահում է մոտ 200 հայ երիտասարդների։

4․ Ալիևը սպառնում է Հայաստանն անեքսիայի ենթարկելու մասին, իսկ դու բարբաջում ես խաղաղության դարաշրջանի և «կադաստրի թղթի» մասին։

Ինչու՞ Եվրոպայում չես կազմակերպում Ալիևի ագրեսիան մերկացնող ասուլիսներ։

5․ Անկլավների տրամադրումը Հայաստանի տարածքում հանդիսանում է Հայաստանը կործանելու Ադրբեջանի ծրագրի առանցքային մասը. դու դա անում ես գիտակցաբա՞ր, թե՞ առանց գիտակցելու։

6․Ինչու՞ ես մեր ժողովրդի լավագույն զավակներին քշում բանտերը։

Հիշիր, Արմեն Աշոտյանի կալանքը դառնալու է քո իշխանության օրհասը։

Պատիկ ԱՐՏԵՄԻ

Դիտվել է՝ 2588

Մեկնաբանություններ

="nofollow">Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 14.11.2024