Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Երկրի ունակ դեմքերին մեկուսացնելով էլ իշխանությունը «պատրաստվում» է իր իսկ անոնսած սահմանային նոր լարվածությանը

Երկրի ունակ դեմքերին մեկուսացնելով էլ իշխանությունը «պատրաստվում» է իր իսկ անոնսած սահմանային նոր լարվածությանը
18.03.2023 | 22:55

Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանության համար ունի մի քանի նպատակ,
սակայն կարծում եմ` առաջինը, Խաչատուրովների զինվորական, գեներալական ընտանիքի հեղինակությանը վնաս հասցնելն է:
Բանակում գործում են գրված և չգրված օրենքները ու որքան էլ Խաչատուրովների ընտանիքի
զինվորականներն այս պահին պաշտոնաթող են, սակայն նրանք իրենց մեջ կրում են բանակի հետ կապված ինստիտուցիոնալ հիշողությունը, ավանդույթները, զինվորականին հատուկ պատիվն ու
արժանապատվությունը:
Չափազանցրած չեմ լինի, եթե նշեմ, որ Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին, այնտեղ ծառայող սպաներին, որովհետև Խաչատուրովները երկրին ծառայություն մատուցելու իրենց առաքելությունը դեռ չեն սպառել, երկրորդ, ցանկացած զինվորական` բանակում, թե բանակից դուրս, մտքում գիտի, որ այն ինչ տեղի է ունենում Գրիգորիի հետ, հաջորդ օրը կարող է տեղի ունենալ հենց իր հետ:
Երկրի ունակ դեմքերին մեկուսացնելով էլ իշխանությունը «պատրաստվում» է իր իսկ անոնսած
սահմանային նոր լարվածությանը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5691

Մեկնաբանություններ