ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայաստանը ինքն իրեն դարձրեց խոցելի

Հայաստանը ինքն իրեն դարձրեց խոցելի
21.12.2022 | 07:29

Հաճախ ընդիմադիր դաշտից հնչում են կարծիքներ, որ տարիներ առաջ եկավ մի պահ, երբ Ռուսաստանի համար Ադրբեջանը ավելի կարևոր դարձավ, և Ռուսաստանը սկսեց ավելի մոտենալ Թուրքիային ու Ադրբեջանին։


Նախ՝ ավելի կամ պակաս կարևոր դառնալու մասին մտքի ձևակերպումը ինձ համար այդքան էլ հստակ չի և սուբյեկտիվ է։ Սակայն այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին ևս փորձում էր գնալով էլ ավելի մոտ դարձնել իրեն՝ դա փաստ է։ Դրա հետ մեկտեղ նաև Թուրքիայի հետ, ժամանակ շահելու նպատակով, գոնե թվացյալ լավ հարաբերություններ էր փորձում կառուցել։
Իսկ ի՞նչ պետք է աներ Հայաստանը՝ տեսնելով այդ գործընթացը։ Ո՞րն էր այդ գործընթացի հնարավոր բացասական հետևանքները Հայաստանի համար մեղմելու և չեզոքացնելու կամ գուցե նաև դրանից օգուտներ քաղելու բանաձևը։ Դժգոհել և բողոքե՞լ Ռուսաստանից, ինչը որ փաստացի կատարվում էր Հայաստանում և շարունակվում է մինչ օրս։
Իմ կարծիքով՝ կար և կա այդ հարցի լուծման մեկ բանաձև։ Այն է՝ որքան Ռուսաստանը ավելի է մոտենում Թուրքիային և Ադրբեջանին, այնքան Հայաստանը է՛լ ավելի պետք է հեռանա Արևմուտքից և է՛լ ավելի մոտենա Ռուսաստանին։


Ցավոք սրտի, Հայաստանը արեց և շարունակում է անել ճիշտ հակառակը։ Ռուսաստանը փորձում էր իրեն մոտեցնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը, Ռուսաստանին է՛լ ավելի մոտենալու փոխարեն, նրանից ավելի էր հեռանում՝ փոխարենը գնալով դեպի Արևմուտք։ Պայմանական ասած՝ եվրաինտեգրվելով։ Դրանով Հայաստանը, հենց իր ներսում, ինքն իրեն դարձրեց խիստ խոցելի ՆԱՏՕ-ի և իր տարածաշրջանային դաշնակից Թուրքիայի համար։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 9266

Մեկնաբանություններ