ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էդիկ Անդրեասյան. Լռությունը հավասարազոր է փախուստի

Էդիկ Անդրեասյան. Լռությունը հավասարազոր է փախուստի
02.06.2020 | 22:54

ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին և Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա վեհափառ հայրապետին

Պարոնայք մեծարգո նախագահներ և վեհափառ հոգևոր հայրեր, ես չէ որ ձեզ պիտի պատմեմ, թե ինչ վիճակի մեջ է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, իսկ նրա հետ նաև Արցախը: Բայց ստիպված եմ այսօր խոսել այն մասին, որ ձեր այս պահի լռությունը, շատ ներողություն, հավասարազոր է դավաճանության և վատության: Վտանգված ժողովուրդը ձեզ է նայում:

Համաշխարհային վարակի հետևանքով ստեղծված անելանելի իրավիճակում պետք է անել թերևս մեկ բան՝ համախմբվել և բոլոր ուժերով պայքարել այս չարիքի դեմ: Հայրենի կառավարությունը սակայն, օգտվելով քաղաքական դաշտում տիրող անհասկանալի իրավիճակից և իր ունեցած իշխող դիրքից, շարունակում է զարմացնել իր ամբարտավանությամբ, ընչաքաղցությամբ և համաճարակի դեմ պայքարելու անկարողությամբ: Աբսուրդը հասել է այնտեղ, որ վարչապետի աթոռին կպած անձն այլևս հանրությանն է մեղադրում վարակի տարածումը թույլ տալու մեջ, հոխորտում, սպառնում ասֆալտին փռել բոլորին, ովքեր կխախտեն պարետատան հռչակած ծիծաղելի կանոնները: Այս ողջ ծաղրուծանակին զուգահեռ պատահական անցորդների այդ խունտան շարունակում է հաջողությամբ ընդունել և օրենքի ուժ տալ օտարածին և կասկածելի կոնվենցիաների, որոնք ուղղակի հակասում են հայ մարդու նկարագրին, նրա ազգային արժանապատվությանը, ընտանեկան ավանդույթներին ու դարավոր մշակույթին: Փլուզում են երկրի արդարադատության համակարգը, կործանման եզրին են հասցրել տնտեսությունը, այլասերում են բանակը և ուժային կառույցները:

Մեծարգո նախագահներ և վեհափառ հոգևոր հայրեր

Գիտեմ՝ ձեզ համար դժվար է նման կազմով ժողովրդին միասնակն խոսք ուղղելը: Բայց դա պետք է անել այս մղձավանջը կասեցնելու համար: Խաղադրույքը Հայաստանի Հանրապետությունն է և Արցախը՝ մեր հայրենիքը, առանց որի ոչինչ ենք բոլորս, այդ թվում մեր երևելի անհատները, որոնց երբևէ բախտ է վիճակվել լինելու հայ ժողովրդի աշխարհիկ առաջնորդ կամ հոգևոր հովիվ:

Դիմեք պառակտված ժողովրդին, դիմեք ձեր ցիրուցան եղած հոտին: Ժողովուրդը դեռ կարող է ոտքի կանգնել և ի չիք դարձնել այս սարսափելի մարտահրավերները: Հապաղելը հավասարազոր է փախուստի, ժողովրդին կորստյան մատնելուն:

Ամենայն հարգանքով և որդիական խոնարհումով՝
Էդիկ Անդրեասյան

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ