Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Խոտորնակ

Խոտորնակ
13.08.2024 | 13:06

Երբեք մարդը այսքան մեծածավալ ինֆորմացիայի աղբ կամովին չի լցրել սեփական ուղեղը:

Երբեք մարդը այսքան պսևդոքաղաքական, պաշտոնական, արվեստի ու գրականության թափոն չի լցրել իր գլուխը:

Երբեք այսքան ժամանակ ու էներգիա մարդը չի վատնել ժամանցային անհեթեթությունների վրա:

Վտանգված է ոչ միայն մարդու ինտելեկտը, այլև՝ նյարդային համակարգը:

Հիմա նրա ենթագիտակցությունը փորձում է մեկուսանալ իր հետաքրքրությունների խեցում, բայց դա մարդուն չի փրկելու ինֆորմացիայի ահռելի ճնշումից, և Աստված մի արասցե, նրա ուղեղը ճզմվելու է՝ «ընկույզի» չափ...

Չէ՞ որ այս ապիկար մարդամիջում ամեն ինչ թարս է աճում:

Վահունի Հովակիմյան

Դիտվել է՝ 4783

Մեկնաբանություններ