ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լույսի կածան

Լույսի կածան
10.01.2020 | 00:05
«Գնաց, որ ա­ղոթք դառ­նա երկն­քում»
Ա­սում ենք՝ լույս դառ­նա հո­գիդ:
Լույս իջ­նի հո­գուդ՝ ա­սում ենք:
Լու­սա­հո­գի ենք ա­սում, ի վեր­ջո:
Ա­սում ու խո­րա­պես չենք էլ ըմ­բռ­նում Հո­գու և Լույ­սի այն վե­րերկ­րա­յին խոր­հուր­դը, որ գի­տակ­ցո­րեն հա­սու չէ երկ­րա­վոր­նե­րիս: Իսկ ե­թե չն­չին, շա՜տ չն­չին չա­փով հա­սու է ան­գամ, ա­պա հաս­տա­տա­պես միայն ե­զա­կի­նե­րին, ո­րոնց մարմ­նա­վոր կյան­քում Հո­գու լու­սե­ղեն շո­ղար­ձա­կու­մը մշ­տա­ներ­կա է: Բա­ցա­ռիկ­ներն այդ ապ­րում են մեր կող­քին շատ հա­ճախ անն­կատ, ի ցույց չդ­նե­լով սե­փա­կան հո­գու ան­պա­րա­գիծ մե­ծու­թյու­նը և նույն­քան անն­կատ էլ լույ­սով պա­րու­րում այն ա­մե­նը, ինչ շր­ջա­պա­տում է ի­րենց, ին­չով ապ­րում ու ապ­րեց­նում են միա­ժա­մա­նակ:
Սե­դա Մե­լիք­սե­թյանն այդ ե­զա­կի ու բա­ցա­ռիկ էու­թյուն­նե­րից էր: Ա­ռինք­նող՝ իր հմայ­քով, պատ­կա­ռանք ներ­շն­չող՝ իր հո­գու լու­սա­վոր զո­րու­թյամբ: Այդ կեն­սա­բեր լույսն էր նրա ապ­րած տա­րի­նե­րի ան­բա­ժան ու­ղե­կի­ցը, որ առ­կայ­ծում է նաև բա­նաս­տեղ­ծա­կան տո­ղե­րում՝ կամր­ջե­լով երկ­րա­յին ան­ցո­ղիկ կա­ծանն ու ան­չա­փե­լի հա­վեր­ժի ճամ­փա­նե­րը.
Մո­մի պես մա­րեց ա­ղո­թող մի սիրտ,
գուր­գու­րող ձեռ­քեր խաչ­վե­ցին ընդ­միշտ,
սր­տի մեջ պա­հած ցավ ու ջեր­մու­թյուն՝
լույ­սի մի կա­ծան բարձ­րա­ցավ եր­կինք:
Գնաց, որ ա­ղոթք դառ­նա եր­կն­քում,
որ վե­րից հս­կի անս­պառ լույ­սով,
որ ան­մա­հա­նա հա­վեր­ժու­թյան մեջ
ու կա­րոտ դառ­նա լու­սա­վոր սի­րով:
Լի­լի ՄԱՐ­ՏՈ­ՅԱՆ
Ցա­վի մի­ջից ժպ­տա­ցող Ծա­ղիկ
Դու արևի շո­ղի նման էիր՝ ջերմ ու ցոլց­լուն ժպի­տով:
Բա­րու­թյու­նը հո­գուդ ա­ռա­քի­նու­թյունն էր, որ վե­րուստ էր տր­ված:
Չփոխ­վե­ցիր եր­բեք, չփոխ­վե­ցիր ո՛չ շքեղ կյան­քի մեջ, ո՛չ էլ ցա­վի հո­շո­տող ճի­րան­նե­րում, մնա­ցիր նույն մար­դը: Ազն­վու­թյու­նը չի գն­վում եր­բեք ու չի վա­ճառ­վում, սա քեզ հա­մար է աս­ված:
Պոե­տիկ խառն­ված­քով, նա­զե­լի շար­ժում­նե­րով, աղջ­նա­կի պես մա­քուր, իմ փա­ռա­հեղ Քույր:
Մենք ի՜նչ էինք այդ­քան շատ զրու­ցում, չգի­տեմ, ո­չինչ չեմ հի­շում, մեր հո­գի­ներն էին խո­սում, մենք ան­գամ լսում էինք ի­րար ան­բառ:
Դա քիչ պա­տա­հող հո­գու ներ­դաշ­նակ կապ էր, երբ բա­ռեր չես ընտ­րում, երբ չես հս­կում քեզ ոչ մի պա­հի, իսկ դի­մա­ցինդ հաս­կա­նում է ան­վե­րա­պա­հո­րեն ճիշտ նույն զգա­ցո­ղու­թյամբ:
Բնու­թյու­նը քեզ ա­րա­րել էր՝ տա­լով այդ պա­հին ձեռ­քին ե­ղած լա­վա­գույ­նը: Դու միա­ժա­մա­նակ փխ­րուն էիր և ու­ժեղ, խո­ցե­լի, բայց թևա­վոր Մայր ու Կին:
Ինձ հա­մար այն­քան դժ­վար է քո մա­սին խո­սել ան­ցյալ ժա­մա­նա­կով, ո­րով­հետև դու ան­ցյա­լում չես:
Հի­մա էլ ուն­կե­րիս մեջ քո ձայնն է, Ե­րու­սա­ղեմ գնա­լուց ա­ռաջ մեր վեր­ջին զրույ­ցի ու ցա­վի մի­ջից զս­պած քո ան­բա­ժան ծի­ծաղն է, հա­վա­տա­վո­րի քո ճամ­փոր­դու­թյան վեր­ջին շշուկ­նե­րը..
Ցա­վի մի­ջից ժպ­տա­ցող Ծա­ղիկ...
Վե­նե­րա ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Հի­մա լույ­սե­րի մեջ վա­յե­լում է երկ­նա­յին իր փառ­քը ու բա­րե­խո­սում բո­լո­րիս հա­մար
Մտ­քե­րի հետ կռիվ տա­լով՝ մեծ Հե­րիք բա­բոս խմոր էր հուն­ցում ուղ­ղան­կյուն տաշ­տի մեջ, ու Աստ­ծուն փառք տա­լիս տվա­ծի ու ա­րար­վող հա­ցի հա­մար: Հե­տո մտո­վի հաշ­վում՝ թխած հա­ցը քա­նի՞ օր կբա­վա­րա­րի: Տասն ինքն ու­ներ (հե­րո­սու­հի մայ­րիկ էր), 4-ն էլ` հարևան Մա­րու­սը: «Մեր տան հա­ցը թո­ղած՝ գնում եք Հե­րի­քի ե­փած ա­պուրն եք բր­դում ու ու­տում»,- ե­րե­խա­նե­րին նա­խա­տում էր տի­կին Մա­րու­սը, բայց հի­շե­լով հարևան­նե­րի հետ մի տան նման ապ­րե­լու հան­գա­ման­քը՝ իր պատ­րաս­տա­ծը, տան ե­ղած ա­մե­նա­հով ու նու­բար պա­տա­ռը տա­լիս մեծ տա­տիս, որ կե­րակ­րի թե՛ իր, թե՛ հարևա­նի զա­վակ­նե­րին: «Հա­լալ լի­նի էն հա­ցը, որ իմ ձե­ռից են կե­րել»,- միշտ ե­րա­նու­թյամբ էր հի­շում հե­րո­սու­հի Հե­րիք­նազ բա­բոս ու ե­րա­նի տա­լիս այն օ­րե­րին, երբ հարևան Մե­լիք­սե­թյան­նե­րի հետ հաշտ ու անխ­ռով ապ­րում էին ծափ ու ծի­ծա­ղով, մի­մյանց հոգ­սե­րով ու մի կտոր հացն ի­րար մեջ նշ­խար-նշ­խար բա­ժա­նե­լով: Նրանք ու­սու­ցիչ­ներ էին, մե­րոնք՝ գյու­ղի հա­սա­րակ աշ­խա­տա­վոր­ներ, բայց եր­բեք, պատ­մում է տատս՝ Սե­դան, մենք չենք զգա­ցել տար­բե­րու­թյու­նը, թե նրանք ու­սուց­չի ե­րե­խա­ներ են, մենք՝ սո­վո­րա­կան շի­նա­կա­նի: Իր ման­կա­կան ըն­կե­րու­հու ու ան­վա­նակ­ցի՝ տի­կին Սե­դա Մե­լիք­սե­թյա­նի ու նրա ըն­տա­նի­քի մա­սին տատս միշտ է հա­տուկ ե­րա­նու­թյամբ պատ­մել: Հե­տա­գա­յում, երբ ար­դեն ես շփ­վե­ցի բա­րու­թյան մարմ­նա­ցում այդ կնոջ հետ, հաս­կա­ցա՝ տատս որևէ բառ չէր չա­փա­զան­ցում: Որ­քան բա­րու­թյան ու սեր, նվի­րում ու փա­ղաք­շանք, հար­գանք ու մի ափ­սեից կե­րած հա­ցը չմո­ռա­նա­լու պատ­գա­մը կար նրա մեջ: Վս­տահ եմ՝ տի­կին Սե­դան հի­մա լույ­սե­րի մեջ վա­յե­լում է երկ­նա­յին իր փառ­քը ու բա­րե­խո­սում բո­լո­րիս հա­մար:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Հա­վատ
Կա­նաչ խան­ձա­րուր
ՈՒ լու­սե մա­նուկ`
Սկիզբ է նո­րի։
Ճա­նա­պարհ փշոտ,
Տա­ռա­պանք ու հույս.
Հա­վատն է գա­լիս`
Ան­մա­հու­թյան դրո­շակ պար­զած։
Հո­գու հաղ­թա­նակ,
Սեր ու բա­րու­թյուն,
Սկիզբ ու ...
․․․
Աստ­ծո օրհ­նան­քը, շա­ղախ­ված սի­րով,
Գա­րուն­նե­րիդ տա ե­ռանդ ու կո­րով։
Եր­ջա­նիկ սե­րը տանդ թևա­ծի,
Բա­րին միշտ հաղ­թի, չա­րը խա­փան­վի։
․․․
Ան­հուն եր­կն­քի աստ­ղե­րից բա­զում`
Ո­չինչ չեմ ու­զում, ո՛չ լույս, ո՛չ արև։
Տի­րոջ կան­թե­ղից մի կայծ եմ ու­զում,
Որ հո­գիս վառ­վի ու ա­նէա­նա,
ՈՒ այդ­պես ձուլ­վեմ երկ­նի ան­հու­նին,
Որ հա­վեր­ժու­թյան մեջ ես հա­վեր­ժա­նամ։
․․․
Մո­մի պես մա­րեց ա­ղո­թող մի սիրտ,
Գուր­գու­րող ձեռ­քեր խաչ­վե­ցին ընդ­միշտ։
Սր­տի մեջ պա­հած ցավ ու ջեր­մու­թյուն`
Լույ­սի մի կա­ծան բարձ­րա­ցավ եր­կինք։
Գնաց, որ ա­ղոթք դառ­նա եր­կն­քում,
Որ վե­րից հս­կի անս­պառ լույ­սով,
Որ ան­մա­հա­նա հա­վեր­ժու­թյան մեջ
ՈՒ կա­րոտ դառ­նա լու­սա­վոր սի­րով։
․․․
Բա­ռը
Բա­ռը լա­լիս է.
Ա­ղոթք է,
Ճիչ է,
Թե` եր­կուն­քի ցավ։
Բա­ռը շն­չում է.
Հո­գի է, սիրտ է,
Կա­րոտ է ու սեր։
Բա­ռը ապ­րում է.
Հա­վատ է, լույս է
ՈՒ ա­րա­րում է։
Բա­ռը իմ հո­գում
Ա­նուշ նն­ջում է,
Դեռ սպա­սում է...
Աստ­ղա­յին ե­րազ
Որ­տե­ղից է, ա՜խ, գա­լիս
Այդ հրաշ­քը ի­րա­կան,
Լու­սե շող է, մա­նա­նա,
Թե օրհ­նանք է անձրևում։
Տիե­զերքն է իմ ա­ռաջ
Բա­ցել դռ­ներ մո­գա­կան
ՈՒ փայ­լում է վե­հու­թյամբ
Աստ­վա­ծա­յին հրաշ­քով։
․․․
Գա­րուն­ներդ ծե­րա­նում են,
Հո­գիդ ջա­հել թո՛ղ մնա,
Սերդ քեզ­նից միշտ ան­բա­ժան,
Սի­րուս հրով բոց­կլ­տա։
․․․
Աշնան գույ­ներ
Աշ­նան գույ­նե­րում ա­ղոթք է, թա­խիծ,
Աշ­նան գույ­նե­րում օրհ­նանք է ան­բիծ,
Հո­գու կա­րոտ է ու ներ­շն­չանք է,
Դե­պի վեր ուղղ­ված ա­պաշ­խա­րանք է.
Գույ­նե­րի խաղ է ու կա­խար­դանք է,
Աշ­նան գույ­նե­րում սեր է ու կյանք է։
․․․
Ես քն­քուշ ծա­ղիկ, դու` ժայռ ամ­րա­կուռ.
Ես միշտ խո­ցե­լի, դու` վա­հան ես լուռ.
Զգաց­մունք ու խելք ի­րար պա­հա­պան,
Բռ­նել են հպարտ հա­վեր­ժի ճամ­փան։
Ո՜վ մարդ...
Ո՜վ մարդ ա­րա­րած,
Գա­լիս ես աշ­խարհ
ՈՒ քեզ թվում է,
Թե ժա­մա­նա­կի
Եվ ողջ աշ­խար­հի
Տերն ես միա­կալ։
Բայց այն­քան կարճ է քո ժա­մա­նա­կը,
ՈՒ այն­քան մոտ է մահ­վան վտան­գը,
Որ մինչ գտ­նում ես կյան­քիդ նա­վա­կը,
Հն­չում է ար­դեն ա­վար­տիդ զան­գը։
Էքսպ­րոմտ
Սի­րում ենք տար­բեր, բայց սե­րը մեկն է,
Ապ­րում ենք տար­բեր, բայց կյան­քը մեկն է,
Հո­գին տար­բեր է, Աստ­վա­ծը մեկն է,
ՈՒ այս աշ­խար­հում իմ սե­րը մեկն է։
Նե­րի՛ր, սի­րե­լի՛ս
Նե­րի՛ր, սի­րե­լի՛ս, որ դեռ սի­րում եմ
ՈՒ այդ խենթ սի­րուց դեռ խեն­թա­նում եմ։
Դառ­նում եմ նո­րից աղջ­նակ սի­րա­հար,
Կա­մա­կոր, ան­զուսպ, ան­գամ հի­շա­չար։
Նե­րի՛ր, սի­րե­լի՛ս, որ ձանձ­րաց­նում եմ,
ՈՒ իմ պահ­ված­քով քեզ բար­կաց­նում եմ։
Այդ ես չեմ, հի­շի՛ր, սերն է ան­հա­գուրդ,
Նա չի կշ­տա­նում. ան­կուշտ է, ան­կուշտ։
ՈՒ վա­խե­նում եմ ես ոչ թե մա­հից,
Այլ չհա­գե­ցած սի­րուս կա­րո­տից։
Բար­սե­ղին
Հա­վա­տիդ ու­ժը այն­քան զո­րա­նա,
Խոսքդ առ Աստ­ված նոր ա­ղոթք դառ­նա։
Կյան­քի հրաշ­քը դռ­նե­րը բա­նա,
Ա­պաշ­խա­րան­քով հո­գիդ սր­բա­նա։
Էջում զետեղված բանաստեղծությունները Սեդա Մելիքսեթյանի «Հոգու ոլորաններ» գրքից են
Էջի նկարները` ՆԻԿՕՅԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 39202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ