ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հարցեր, որ սպասում են պատասխանների

Հարցեր, որ սպասում են պատասխանների
23.07.2024 | 11:02

2021 թվի հունվարին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը հավաքագրված է եղել թուրքական հատուկ ծառայությունների կողմից: Դա երկրորդ հարվածն էր , որ մի քանի ամիսների ընթացքում ստացավ ՀՀ ԱԱԾ-ի կողմից հավաքագրված (արդեն հաստատված փաստ է) ու կեղծ հեղափոխություն իրականացրած գործակալ Օմեգան:

Ինչպե՞ս ստացվեց, որ Արարատ Միրզոյանը հայտնվեց նոյեմբերի 10-ին փողոց դուրս եկած ամբոխի մեջ: Ո՞վ էր հրահանգել վերջինիս անվտանգության աշխատակիցներին, որ ոչինչ չձեռնարկեն: Ինչու՞ ծեծից մեկ ամիս անց, Միքայելը հրապարակեց միայն Արարատի վրա ունեցած կոմպրոմատները, և որտեղի՞ց նրան այդ փաստաթղթերը:

Այսպիսի հարյուրավոր հարցեր կան, որ լրագրողները պիտի տան ԱԱԾ պատասխանատուներին, վարչապետ Փաշինյանին, ՀՀ երրորդ նախագահ Սերժիկ Սարգսյանին:

Եթե Արարատը թուրքական գործակալ է եղել, ապա ինչու՞ կալանավորված չէ և մինչև հիմա աշխատում է արտաքին գործոց նախարար։ ՈՒ՞մ օգնությամբ է նա 2017 թվին այդքան ձայն հավաքել ու դարձել պատգամավոր: Եթե սուտ է, ապա որտե՞ղ է իրավական պրոցեսը Միքայելի նկատմամբ:

Այս հարցերը պառլամենտում պիտի բարձրացնեին նաև ընդդիմադիրների աթոռներին վեր ընկած, գաստրոլներով հայրենիք փրկող, բանակից թռած «Հայաստան» դաշինքի պատգամավորները:

Բայց լռություն է, հանցավոր լռություն:

Ինչպե՞ս ստացվեց, որ դելիմիտացիայի գործընթացը սկսվեց հենց Տավուշից և ի՞նչ ազդեցություն են ունեցել դրա վրա Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ցուցմունքներն ու հարցազրույցները՝ տրված ադրբեջանական կողմին:

Ի դեպ, ինչու՞ հանկարծ բորդյուրների մոտ տված հարցազրույցում Սերժիկը սկսեց մեղադրել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին թուլամորթության մեջ:

Ինչու՞:

Ովքե՞ր են եղել Լեռնային Ղարաբաղում այն ՀԷԿ-երի սեփականատերերը, որ ինչպես 16-րդ վարչապետն է ասում, մաս- մաս դրանք վաճառել են ադրբեջանցիներին, իսկ հայկական կողմից կոմպենսացում ստացել:

ՈՒ՞մ միջև են բաշխվել Լեռնային Ղարաբաղում տրված մոտ ութ հարյուր միլիոն դոլար վարկերը, որոնց պատասխանատվությունը ստանձնեց ՀՀ կառավարությունը, այսինքն հարկատուները:

Ինչու՞ էր Փաշինյան Նիկոլը սեպտեմբերի 2-ին շնորհավորում արցախահայությանը՝ անկախության տոնի կապակցությամբ, երբ արդեն Լեռնային Ղարաբաղը ճանաչել էր Ադրբեջանի կազմում:

Ինչու՞ տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ի իշխանափոխությունը:

Ո՞վ էր 2018 թվականի ապրիլ ամսին Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արայիկ Հարությունյանին ուղարկում Երևան՝ փողոցային շարժմանը մասնակցելու համար:

ՈՒ՞մ հրահանգով էր 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետարանում փորձագետ աշխատող Պապիկյան Սուրիկին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4292

Մեկնաբանություններ