38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Առաջիկա օրերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
09.07.2012 | 20:53

Հուլիսի 10-ին և 14-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում, 11-13-ին` առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավային` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 14-ին նույնքանով կնվազի:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +10 +15, ցերեկը` +24 +29, ցածրադիր մասերում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +30 +33 , Լոռիում` գիշերը՝ +13 +17, ցերեկը` +25 +30, Տավուշում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +28 +34, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +21, ցերեկը՝ +32 +35, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +32 +35, նախալեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +24 + 28, և Արցախում գիշերը` +15 +18, ցերեկը` +27 +31 աստիճանի սահմաններում: Այդ օրերին արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում, իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ անկայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-90 տոկոսի սահմաններում:
Երևանում հուլիսի 10-ին և 14-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են, 11-13-ին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +33 +35, երեկոյան կողմ` +28 +30 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ