Գերմանիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները Բրյուսելի սամիթում ռուսական ՙՀյուսիսային հոսք 2՚ գազատարի համար կարևոր կոմպրոմիսի հասան` հաղորդել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Օրերս Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակօս» թերթը պատմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և Արևմտյան Եվրոպայում պատրիարքական ներկայացուցիչ, Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիպման մասին:
Ի պատասխան չինական ռազմածովային նավատորմի ձեռքբերումներին բոլոր ծովային տերությունները սկսել են մոդեռնացնել իրենց ռազմածովային ուժերը` գրում է Նատալի Գիբերը Le Monde-ում:
Արդեն երկար տարիներ, երբ ցանկացած երկրում կամ հասարակության մեջ խոսք է լինում հայտնի մեծահարուստ, աշխարհի 30 ամենահարուստ մարդկանց շարքերում մշտապես գտնվող Ջորջ Սորոսի մասին, անպայման նրա անվան հետ աղերսվում են դավադրության տարրեր։
Ցանկացած հեղափոխություն միշտ ու բոլոր երկրներում ալիքի վրա է բարձրացնում հասարակության տականքին, որ տարիներով աննկատ ապրել է, բայց հեղափոխական ժամանակները համարում է իր աստեղային ժամը ու որոշում գործել, որովհետև ե՞րբ, եթե ոչ հիմա:
Փետրվարի 6-ին կառավարության նիստում քննարկվեց կառավարության ծրագրի նախագիծը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասաց, որ նախագծում արտացոլված են կառավարության հիմնական նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի օրը պատարագ մատուցեց ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիի մարզադաշտում: Պոնտիֆիկոսը ԱՄԷ է ժամանել կիրակի օրը: Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը ոտք է դնում Արաբական թերակղզի, իսլամի հայրենիք, և առաջին անգամ պատարագ է մատուցում Պարսից ծոցի երկրում:
Բեռլինը, Լոնդոնը և Փարիզը ստեղծել են հաշվարկների հատուկ մեխանիզմ` պահպանելու համար առևտրական գործողությունները Թեհրանի հետ` գրում է Իզաբել Լասարը Le Figaro-ում: Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն գալուց հետո Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, ինչպես եվրոպական մյուս երկրների, կորցրել է իր կողմնորոշիչները:
Коммерсант-ը գրում է, որ Ռուսաստանի դուրս գալը փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից հայելային պատասխանն է ԱՄՆ-ի հայտարարության` ինչպես ասաց նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ և ԱԳ նախարարների հետ հանդիպմանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ում ԱՄՆ-ը և շատ այլ երկրներ չեն համարում լեգիտիմ, առաջարկել է այս տարի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Հերթական խորհրդարանական ընտրությունները 2020-ին են:
Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր...