12.02.2019|
01:23
Եթե քաղաքացին կարող է իր նմանների հետ միավորվել և հեղեղել ասենք Ազատության կամ Հանրապետության հրապարակը և պահանջներ ներկայացնել իշխանություններին, ապա նա հպարտ քաղաքացի է, իսկ եթե նա գործազուրկ է, միայնակ մայր, կենսաթոշակառու, ընտանիքի սոցիալական ծանր վիճակի արտացոլանքը դեմքին մի պատանի, եթե նա անձնական նպատակներն ու երազանքները աղքատության ու ունեզրկման ճանապարհին կորցրած մի երիտասարդ է, ապա իշխանությունների կողմից ընկալվում է որպես բեռ, խնդիր, գլխացավանք: