ՈՒ պատկերացրեք, որ անձամբ կառուցում եք Նոյյան տապանը, որ դուք Նոյն եք ու պիտի փրկեք՝ ինչ համարում եք հավերժական: Բարեկամ, հարազատ, ծանոթ՝ հասկանալի է, վերցնում եք առանց մտածելու, թեև որոշ դեպքերում արժեր մտածել՝ ում փրկել, ում՝ ոչ:
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոուտսը Դոնալդ Թրամփի վարչակազմի հերթական հրաժարական տված անդամն է: Նրան կփոխարինի կոնգրեսմեն Ջոն Ռատկլիֆը: Դեն Քոուտսը պաշտոնավարեց երկուսուկես տարի:
ԲՌԻԿՍ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց Թեհրանին «համբերություն ու դիմացկունություն դրսևորել», հաստատելով, որ Իրանը «բարեխիղճ կատարում է Միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը և ՄԱԳԱՏԷ-ի հետ երաշխիքների համաձայնագիրը»:
Սկսենք լավ նորություններից: ԱՄՆ տնտեսության աճի տեմպերը երկրորդ կիսամյակում 2,1% են, որ բարձր է կանխատեսումներից: Տարեկան հաշվարկով ԱՄՆ տնտեսական աճը նվազագույնն է եղել՝ 1,3%, 2016-ի երկրորդ կիսամյակում՝ գլոբալ տնտեսության դանդաղեցման ու նավթի գնանկման պայմաններում: Հետագա տնտեսական աճը ավելի բարձր էր, քան սկզբում կանխատեսվում էր:
Մեծ Բրիտանիանի նոր վարչապետը պահանջում է ԵՄ-ից դուրս գալու նոր բանակցություններ: Ջոնսոնի խոսքով՝ Թերեզա Մեյի համաձայնագիրը անընդունելի է: Համայնքների պալատում իր առաջին ելույթում նա ընդգծեց, որ նախընտրում է բրեկզիտը համաձայնագրով, բայց պատրաստ է և կոշտ բրեկզիտի՝ առանց համաձայնագրի:
Կլիմայի տեսակետից՝ ներկան հասկանալու համար անցյալի ուսումնասիրությունը վճռորոշ նշանակություն ունի: Շնորհիվ աննախադեպ համակարգային վերլուծության՝ միջազգային հետազոտական խումբը պարզել է ջերմային տատանումները մոլորակի մասշտաբով 2000 տարվա կտրվածքով՝ գրում է Սիլվիա Բյուրնուֆը Le Monde-ում:
Սիրիայի վարչակարգը ուզում է նորից տիրել Իդլիբին, առայժմ՝ ապարդյուն: Թուրքիայի աջակցությունը ստացող ապստամբները պնդում են, որ Ասադի կողմից կռվի մեջ են մտնում ռուս հատուկջոկատայինները՝ գրում է Der Spiegel-ը:
«Իմ վարչապետ դառնալու շանսերը նույնքան մեծ են, որքան գլխատված ֆրիսբի լինելու և ռեինկարնացիայից հետո Էլվիս կամ ձիթապտուղ դառնալու»՝ մի քանի տարի առաջ ասել է Բորիս Ջոնսոնը The Independent-ին հարցազրույցում: Խարտյաշ ու խառըխշտիկ մազերով այդ տղամարդը դեռ լրագրող էր ու The Spectator-ի խմբագիրը՝ գրում է Tages-Anzeiger-ը:
Հայաստանի նման երկրների խնդիրն այն է, որ նրանք «ուղղություն են վերցնում» դեպի ԱՄՆ և բոլորովին հաշվի չեն առնում այն, որ Ռուսաստանի ու Իրանի դաշնակիցն է Չինաստանը։ Ե՞րբ դա ակնհայտ դարձավ. ճիշտն ասած, վաղուց, սակայն մայիսի վերջից դա արդեն կասկածից դուրս է։ Համաշխարհային քաղաքականությունն այդ ժամանակ ստացավ այն բանի ապացույցը, որը ես պնդում եմ առնվազն 2014-15 թվականներից։ Այդ իրադարձությունը ցույց է տալիս, որ հարաբերությունները կոշտ կերպով պարզելու ժամանակն անկասելի է։
Իջևանյան դեպքերից հետո կրկին արդիական դարձավ երկրում քաոսային վիճակի հետ կապված հարցը։ Շատ դեպքերում այդ վիճակը համեմատվում է ամենաթողության հետ, քանի որ ակտիվ զանգվածները անտեսում են ցանկացած օրենք։ Երբ պետությունը արձագանքում է նրանց ապօրինի պահանջներին, փակում են ճանապարհները, շրջափակում կարևորագույն օբյեկտներ։
Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր...