-
23.12.2019|
12:58
ԱՄՆ ոչ մի պատժամիջոց չի կարող խանգարել վիթխարի նախագծի ավարտին, որ «կապույտ վառելիքը» հասցնելու է Եվրոպա՝ հայտարարում են Կրեմլում: ԱՄՆ վերջին պատժամիջոցները ՌԴ-ի դեմ թիրախավորում են հենց «Հյուսիսային հոսք-2» գազատարը, որով Ռուսաստանի բնական գազը փոխադրվելու է Եվրոպա:
-
22.12.2019|
13:03
Գերմանիայի կառավարությունը դատապարտել է ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ: Բեռլինում ԱՄՆ գործողություններն անվանել են միջամտություն իրենց ներքին գործերին՝ հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը: ԱՄՆ պատժամիջոցները քննադատել են և Բրյուսելում:
-
21.12.2019|
19:18
Վլադիմիր Պուտինը իշխանության ղեկին է համարյա 20 տարի: Լրագրողների հարցերին հազվադեպ է պատասխանում, առավաելևս՝ իր նախագահական ժամկետի ավարտի մասին: Սակայն մամլո ասուլիսում նա խոսեց, գրում է Քրիստինա Հեբելը Der Spiegel-ում:
-
21.12.2019|
19:15
Եվրասկեպտիկ տորիները Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ, հաղթելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում, առաջինը քվեարկեցին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու օրինագծի օգտին՝ հավելելով բրեկզիտն այլևս չհետաձգելու պարտավորություն:
-
20.12.2019|
14:29
Չորեքշաբթի երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտ հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփին:
-
20.12.2019|
00:26
Ընդամենը մի քանի օր առաջ համացանցում՝ սոցիալական ցանցերի տիրույթում‚ հայտնվեց մի տեսագրություն‚ որն առնչվում էր 2017 թ. սկզբներին տեղի ունեցած այն ժամանակ դեռևս ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին։ Տեսանյութից տեղեկանում ենք‚ որ կուսակցությունում դժգոհ են վարչության աշխատանքից‚ որը բխում էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած պարտություններից։
-
20.12.2019|
00:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է ջարդել հեղափոխության նկատմամբ պետական համակարգում առկա դիմադրությունը:
-
20.12.2019|
00:11
Ի դեպ, հենց նոյեմբերի 25-ին Իրանով անցավ հանրահավաքների, ցույցերի և երթերի երկրորդ ալիքը ի պաշտպանություն Իսլամական Հանրապետության իշխանությունների և պետական կարգի։
-
20.12.2019|
00:09
Քաղաքաբնակի համար այս ձմեռը նվեր է՝ տաք ու անձյուն: Հասկանում ես, իհարկե, որ ձմռանը ձյուն պիտի գա, որ հալչի ու ջրամբարները լցվեն, որ գյուղատնտեսական ցիկլը չխախտվի, բայց մի՞թե կարող ես դիմադրել ձյուն չլինելու հրճվանքին: Դեկտեմբերի երկրորդ կեսին:
-
19.12.2019|
12:50
ԱՄՆ նախագահի վարչակարգը չի փոխելու իր վերաբերմունքը հայերի զանգվածային սպանությանը Օսմանյան կայսրությունում՝ չնայած բանաձևին, որ ընդունել է Կոնգրեսը: