«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հենց որևէ թուղթ են «սարքում»՝ վազելով տանում են Ստրասբուրգ

Հենց որևէ թուղթ են «սարքում»՝ վազելով տանում են Ստրասբուրգ
14.11.2008 | 00:00

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի ընտրական օրենսգրքի բարեփոխումներով՝ նպատակ ունենալով դրանք առավելագույնս մոտեցնել եվրոպական ստանդարտներին։ Անշուշտ, գովելի և անհրաժեշտ միջոցառում է, քանի որ գործող օրենսգրքով, որքան էլ ցանկանաս, ազատ, արդար ընտրություններ հնարավոր չէ կազմակերպել, որովհետև այդ օրենսգրքի պահանջներն ու դրույթները չեն բխում մեր ժողովրդի ընդհանրական պահանջմունքներից, այլ թարգմանված են ուրիշ երկրների հիմնարար օրենքներից և խորթ են մեր ժողովրդի ընկալման համար։
Այս նկատառումներից ելնելով էլ ցանկանում ենք ներկայացնել մի քանի սկզբունքային դրույթներ, այն հույսով, որ Ազգային ժողովի քննարկումների ժամանակ դրանք կարող են հաշվի առնվել և ընդունվել։
Մեր իշխանությունները, ցանկանալով ընդգծել Հայաստանի քաղաքական անկախությունը, սիրում են կրկնել, թե «մենք Տիզբոն և պոլիտբյուրո չենք գնում»։ Դա «սուրբ» ճշմարտություն է, չեն գնում, բայց հենց որևէ թուղթ են «սարքում», վազելով տանում են Ստրասբուրգ, Վենետիկի հանձնաժողով՝ մակագրելու, կամ հրավիրում են Ագոյի խմբին՝ տեղում մոնիտորինգ, ավելի ճիշտ կլինի ասել՝ հսկողություն սահմանելու համար։ Դա մերը չէ, դա մեր արյանը չի խառնվում, չի դառնում օրենք, և, որպես կանոն, յուրաքանչյուր մեծ ու փոքր ընտրություն ուղեկցվում է ծեծուջարդով։ Օրենքը չի գործում։
Մեր կարծիքով՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է կատարվեն բացառապես հանրաքվեի միջոցով։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պետք է ձևավորվի միայն կուսակցական սկզբունքով, համամասնական եղանակով, ընդ որում, ընտրական գրավը պետք է վերացվի։ Սա ընտրությունների առավել ժողովրդավարական ձևն է։ Առաջարկվող այս դրույթը բխում է ՀՀ Սահմանադրությունից և նպատակ ունի պատգամավորության բոլոր թեկնածուների համար ապահովել մասնակցության հավասար հնարավորություններ՝ անկախ հարստությունից և այլ հանգամանքներից։
Ազգային ժողովի կազմը ցանկալի է սահմանել 101 մարդուց, որպեսզի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ձայների բաշխումը կատարվի տոկոսային հարաբերությամբ։ Այսինքն, վերացվի 5 տոկոսի արգելապատնեշը, և անգամ մեկ տոկոս հավաքած կուսակցությունն Ազգային ժողովում ներկայացված լինի մեկ պատգամավորով, քանի որ անթույլատրելի է 5 տոկոսի շեմը չհաղթահարած կուսակցությունների տոկոսները փոխանցել այլ` շատ հաճախ՝ հակոտնյա կուսակցություններին։
Մեր համոզմամբ՝ Ազգային ժողովի նախագահը քվեարկություններին չպետք է մասնակցի, բացառությամբ այն դեպքերի, երբ քվեարկության արդյունքում ստացվում է 50։50 հարաբերակցություն, և ԱԺ նախագահն իր քվեարկությամբ պետք է ապահովի որոշման ելքը։
Ազգային ժողովում խմբակցությունները պետք է ձևավորվեն բացառապես կուսակցական սկզբունքով։ Այլ խմբակցություն տեղափոխվելն արգելվում է։ Սա կբարձրացնի կարգապահությունը, և այն խախտող պատգամավորը դուրս կմնա Ազգային ժողովից՝ տեղը զիջելով ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին։ Որպես ժողովրդավարության դրսևորում՝ անհրաժեշտ է սահմանել պատգամավորներին հետ կանչելու նորմը։ Դա կարող է տեղի ունենալ, եթե կուսակցության ներսում ուսումնասիրվել և հիմնավորվել է պատգամավորի անվայել արարքը, որն արտահայտվում է նրա բարոյական, քաղաքացիական, տնտեսական և այլ կեցվածքով։ Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ կուսակցության մշտական գործող բարձրագույն մարմինը որոշում է կայացնում հետ կանչել կարգազանց պատգամավորին։ Անհրաժեշտ է նշել, որ պատգամավորն անձեռնմխելի չէ, նա Հայաստանի բոլոր օրենքների առջև հավասար է, ինչպես մնացած բոլոր քաղաքացիները, միաժամանակ պատգամավորի արժանապատվությունը պահպանվում է մեկ այլ օրենքով։
Ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը պետք է ապահովեն իշխանությունները՝ իրենց ենթակա կառույցների միջոցով, ընդ որում, կուսակցությունների մասնակցությունն այդ գործընթացին ամբողջովին բացառվում է։ Փոխարենը նշանակալի չափով պետք է մեծանան վստահված անձանց իրավունքները` հավասարեցվելով հանձնաժողովի նախագահների իրավունքներին։ Քվեների հաշվառումը պետք է կատարվի հանձնաժողովների նախագահների և վստահված անձանց մասնակցությամբ՝ ընդհուպ մինչև արձանագրությունների համատեղ ստորագրումը։
Հիշատակված դրույթները Հայաստանի կոմկուսի կենտկոմը 2008թ. մայիսի 21-ին առաջարկությունների տեսքով ներկայացրել է Ազգային ժողով՝ ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովին, սակայն անհրաժեշտ համարեցինք մեր դիտարկումները «Իրավունքը de facto» թերթի միջոցով ներկայացնել նաև հանրության դատին։
Լիպարիտ ԿԱՐՃԻԿՅԱՆ
ՀԿԿ կենտկոմի բաժնի վարիչ

Դիտվել է՝ 2589

Մեկնաբանություններ