ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԲնազդի, կյանքի և արարչական ծրագրի մասին

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԲնազդի, կյանքի և արարչական ծրագրի մասին
26.06.2009 | 00:00

ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԱՅԴԻՆԻ ՄԱՀՎԱՆ 40 ՕՐԸ
Բնազդ, որպես այդպիսին, չկա: Բնության կողմից որևէ «ազդ» կամ ազդակ, կամ էլ եսիմ ինչ չէր կարող դրվել ոչ կենդանու, ոչ էլ մարդու մեջ:
Որովհետև կենդանին էլ, բնությունն էլ, մարդն էլ հավասար են: Իրենց ելակետում` անվերապահորեն: Երեքն էլ ստեղծված են ու ստեղծված են Աստծո կողմից: Տարբեր օրերի, բայց նույն մտահոգությամբ. փոխլրացնելու և համածառայության: Իսկ էվոլյուցիայի, տեսակների վերափոխման կամ էլ այլ տեսությունը պարզապես դրսևորվող երկակի ստանդարտների ապացույցն է. երբ ընդունվում է և՛ Աստվածային սկիզբը, և՛ ... էվոլյուցիոն տեսությունը: Չեմ պատրաստվում հերքել այդ էվոլյուցիան, պարզապես կոչ եմ անում պատկերացնել, թե թեփուկն, ասենք, ոնց է փետուր դառնում: Ինչի՞ շնորհիվ: Ինչո՞ւ:
Իսկ եթե ճիշտն եք ուզում իմանալ. էդ բոլոր տեսակներն, անշուշտ, որ կան, Աստված չի ստեղծել: Տարբեր գունավորումները նկատի ունեմ, կտուցի կամ բերանի ձևը և այլն: Նա ստեղծել է հիմնական, անհրաժեշտ տեսակները: Մնացյալը...
Մնացյալն իր հրեշտակային շրջապատի արածն է, երևի: Նրանք, օգտվելով Արարչի մեծահոգությունից, մոտեցել-խնդրել են, երևի, Երկրի վրա իրենց հետքը ևս թողնելու համար մի-մի բան էլ իրենք ստեղծեն: ՆԱ համաձայնել է: Մեծահոգաբար: Թեթև քմծիծաղով նաև:
Սրանք իջել են, տանջվել-տանջվել և եղածին մի թեթև շտրիխ` գույն, ձև, զանգված են կարողացել ավելացնել միայն: Ոչինչ էլ չեն կարողացել փոխել: Ո՞նց կարող էին: Էդ էլ ձեր էվոլյուցիան:
Իսկ մարդ, բնություն ու անասուն միմյանցից տարբերվում են ոչ թե հիշողությամբ, այլ իրենց մեջ դրված պարզապես տարբեր ծրագրերով: Հիշողությունը երեքիս մոտ էլ ընտրողական է` դարձյալ ու դարձյալ կախված մեր մեջ դրված ծրագրերի առանձնահատկություններից:
Մենք, պարզապես, որպես մարդ` մեկ առավելություն ունենք. մեր մասին անընդհատ հոգում են ՎԵՐԵՎՈՒՄ: Մեզ համար հոգում են նաև այստեղ` թե՛ ֆիզիկապես, թե՛ ՎԵՐՆ առաքվող աղոթքների միջոցով: ՈՒ բացառված է ինչ-որ մի պահ, երբ ինչ-որ մեկը էստեղ չաղոթի քեզ համար կամ չհիշի քո մասին ՎԵՐԵՎՈՒՄ: Եվ մենք էլ պարտավոր ենք հոգալ թե՛ մեր, թե՛ այլոց մասին: ՈՒ երբ, մի պահ գոնե, այս երեքն էլ բացակայում են, մենք մոռացվում ենք Աստծո կողմից` երևի թե այլևս երբեք չհիշվելու հեռանկարով: Քանզի այդ պահից ի վեր` ՀԻՇՎԵԼԸ նոր ծնունդ է ենթադրում նաև:
ՈՒ, չմոռացվելու համար, պետք է գոնե ինքներս հիշենք մեր մասին... Բայց ոչ թե այլամերժության և ինքնասիրահարության ճանապարհով, որը կործանարար է, այլ Նարեկացու գտած ուղիով գոնե:
«ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ», 22.05.2008

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ