«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Վանիր մեղքը սիրով

Վանիր մեղքը սիրով
03.06.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 3

Տե՛ր, սիրում ենք Քեզ և գովում ենք Քեզ:

Դու՛ ես մեր ուրախությունն ու մեր գերազանց վարձը:

Մի՛ մոռացեք, որ սերն այն զորությունն է, որ կերպարանափոխում է աշխարհը:

Սերը ոչ միայն Իմ հանդեպ, ոչ միայն ձեր սիրելի մի քանի մարդկանց հանդեպ, այլ սեր, որ տածում եք ամենքի նկատմամբ` մաքսավորների, մեղավորների, բարոյապես ընկածների:

Սերը միակ զենքն է, որի միջոցով դուրս է նետվում մեղքը:

Դու՛րս վտարեք մեղքը սիրով:

Հեռու՛ վանիր քեզնից վախը, տխրությունը, հուսահատությունը և ձախողված լինելու զգացումը` Աստծուն ուղղված փառաբանությամբ:

Փառաբանությունը նշանակում է` ճանաչել ու ընդունել այն ամենը, որ Ես եմ տալիս ձեզ:

Մարդկանցից քչերն են նոր նվերներ ուղարկում, մինչև որ չի հավաստվում նախորդ նվերը ստանալու փաստը:

ՈՒրեմն գովիր ու գոհացիր` հաստատելով քո ընդունած նվերները, որպեսզի Իմ տալու և օրհնելու ճանապարհը բաց պահեն Ինձ համար` է՛լ ավելի պարգևներ հեղելու շնորհակալ սրտի վրա:

Սովորի՛ր, ինչպես երեխան է սովորում պարզորեն ասել.

- Շնորհակալ եմ,- իբրև քաղաքավարության քայլ, թեկուզ և առանց երախտագիտության իրական զգացումի:

Ասեք այս, մինչև որ շնորհակալության և ուրախության զգացումը, ի վերջո, միահյուսվի ասված խոսքին:

Մի՛ ակնկալեք զգալ կամ իմանալ, թե վերոհիշյալ փորձառությունները զգացել կամ ապրել են ուրիշները: Դուք պարզորեն քայլեք հնազանդության հարթ ճանապարհով, և ձեր հարատև ջանքը կվարձատրվի, երբ հասնեք աղբյուրին` ջրի զվարթ Աղբյուրին:

Հրճվեք Ինձնով և ինչքան կարող եք հրճվանք սփռեք ձեր շուրջը:

Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ