ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Շամշադինցիներին բացատրել եմ, որ նիկոլը թուրքի գործակալ է, եթե նիկոլին ընտրեն, թուրքը մտնելու է Տավուշ, բա՞յց…

Շամշադինցիներին բացատրել եմ, որ նիկոլը թուրքի գործակալ է, եթե նիկոլին ընտրեն, թուրքը մտնելու է Տավուշ, բա՞յց…
16.03.2024 | 07:22

Մեր մի կողմը Շամշադինից է, մյուսը՝ Սյունիքից՝ Մեղրիից: Շամշադինը հատուկ ձևով եմ միշտ սիրել: Աշխարհի տարբեր տեղերից մարդկանց տարել եմ Շամշադինի գեղեցկությունը ցույց տալու: Նույնիսկ շատ հայեր Շամշադինի տեղը չգիտեին:

Ինչքան հնարավոր է եղել, մարդկանց օգնել եմ բոլոր գյուղերում. տներ ենք գնել ու նվիրել, տանիքներ ենք վերանորոգել, դպրոցների, մանկապարտեզների պատուհաններ ենք փոխել, հիվանդ մարդկանց բուժում ենք ապահովել, հարյուրավոր հեկտարներով հողեր ենք ցանել, ծառեր տնկել, գոմեր կառուցել, ուսման վարձ վճարել, ամեն տարի Շամշադինի երեխաներին նվերներ պատրաստել:

Եվ ամենակարևորը՝ Շամշադինի ամբողջ սահմանում Պաշտպանության նախարարության հետ դիտարկման սարքեր ենք տեղադրել, որ մարդկանց կյանքը ապահով լինի:

Էսպես քայլ առ քայլ տարիների ընթացքում ամեն ինչ արել եմ, որ Շամշադինում մարդիկ լավ ապրեն, ինձ իրենցից ոչինչ պետք չի եղել, ցանկացել եմ միայն, որ լավ լինեն:

Մեկ էլ «հոոոոպ» գալիս է սրբապիղծ, փնթի, հայասպան, թուրքի մոտ մատուցող աշխատող, ամբողջ կյանքը սրա-նրա վրա գործ տվող թշնամի նիկոլը:

Մարդուն ոնց կհամոզես, որ հերոին չընդունի, թե չէ մահանալու է, կամ Vivaro չխաղա, քանի որ տունը քանդվելու է, այ այդպես էլ էս շամշադինցիներին բացատրել եմ, որ նիկոլը թուրքի գործակալ է, եթե նիկոլին ընտրեն, թուրքը մտնելու է Տավուշ:

Միայն ես չեմ դա բացատրել, Տավուշի հոգևորականները, բոլոր շամշադինցիներին բուժող բժիշկը, Տավուշի սարի պես հրամանատարը…

Բոլորը զգուշացրել են:

Տավուշը սիրող մարդիկ, ովքեր գործով ապացուցել են իրենց սերը (նիկոլի պես «կլյաուզնիկ», գործ տվող չեն եղել ամբողջ կյանքում), պարզ փաստերով բացատրել են: Բոլորը զգուշացրել են, բայց ինչքան էլ Vivaro խաղացողին զգուշացնում ես, ինքը, միևնույն է, գնում և խաղում է, նույնն էլ էստեղ է:

Հիշում եմ՝ Այգեպար գյուղում սեղան էին գցել, նիկոլի համար «քեֆ» էին անում: Կատարյալ ողբերգություն. մարդը իրեն դավաճանողի, հայասպանի, հողատուի, իր հայրենիքը քանդողի համար «քեֆ» է անում:

Ինչպես թմրանյութ օգտագործելուց հետո են կայֆի տակ լինում, այդպես էլ իրենք էին «քեֆ» անում:

Բայց բոլորը գիտեն, որ «կայֆից» հետո ուժեղ ցավեր են սկսվում:

Այդ ցավերն անխուսափելի են: Ամեն մեղք ունի հետևանք: Մարդ կամ իր խելքից է տուժում, կամ էլ գործած մեղքից:

Ամեն գյուղում գիտեմ հայրենասեր մարդկանց անունները, իրենց կողքին բոլորս կանգնած ենք:

Իհարկե, ամեն մի իրավիճակից ելք կա:

Օրինակ, էդ «քեֆ» անող տավուշցիները կարող են գնալ ու նիկոլին ՏԵՂԵԿԱՑՆԵԼ, որ մեր Հայրենիքի հողերը ինքը իր հոր տնից օժիտ չի բերել, որ մեկ էլ բաժանի սրան-նրան (աշխարհում էդպիսի երկրի ղեկավար չկա, ես հաստատ ոչ մեկին չեմ ճանաչում, ով իր երկրի տարածքները բաժանի):

Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե իրեն դա չի վերաբերվի, ապա շատ շուտով կառնչվի աղետի հետ: Երբ ճանապարհները կփակվեն, արոտավայրերն ու վարելահողերը կհանձնվեն, բնակավայրերի մի մասը կստիպեն դատարկել, մյուս մասը կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ, շատերն ուժեղ ցնցում կապրեն: Իսկ հիմա ի՞նչ անել: Առաջին հերթին զարթնել, սթափվել, խորապես զղջալ սխալների համար, խոստովանել, Աստծուց ներողություն խնդրել խաբեբա ստախոսին հավատալու ու երկրի ղեկը վստահելու համար: Միգուցե Տերը ողորմություն անի ու իմաստություն տա ճիշտ գործելու այս իրավիճակում:

Թերեզա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ռուզան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ֆբ էջից

Դիտվել է՝ 3818

Մեկնաբանություններ