Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Բոլորը, այդ թվում նաև Էդգարը կարող են հանգիստ լինել

Բոլորը, այդ թվում նաև Էդգարը կարող են հանգիստ լինել
13.02.2024 | 09:31

Երկու օր առաջ Էլբակեան Էդգարը գրառում էր արել, թե Փարիզի Պեր Լա Շեզ պանթեոնում պահվող հայ ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի աճյունասափորը, իբր վճարումներ չանելու պատճառով հանվել և ոչնչացվել է։

Առանձնահատուկ պատկառանք ունենալով Ռուբեն Տեր-Մինասյան գործչի հանդեպ՝ ցավ ապրեցի, բայց միաժամանակ ճանաչելով նրա ընտանիքին և Փարիզի ՀՅԴ կոմիտեի պատասխանատու ընկներներին, չհավատացի այդ լուրին, որը ցավով հրապարակել էր Էդգարը։

Իրականում, Ռուբեն Տեր-Մինասյանի աճյունասափորի խնամքն ու հոգածությունը իրենց նախաձեռնությամբ և պնդմամբ ստանձնել են ընտանիքի անդամները և պատվով են կատարում այդ սուրբ գործը։ Ռուբեն Տեր-Մինասյանի շիրիմ-աճյունասափորը նաև բազմաթիվ դաշնակցականների համար վաղուց ուխտատեղի է դարձել։ Նրա անունը կրող պատից ծաղիկները գրեթե երբեք չեն պակասում։

Անմիջապես կապվել եմ Ռուբեն Տեր-Մինասյանի թոռնուհու՝ Թալին Տեր-Մինասյանի հետ։ Նա ոչ միայն հերքեց հայաստանյան սոցցանցերում տարածված լուրը, այլև նշեց, որ այն արդեն ալեկոծել է իր ընտանիքը։ Ապահովության համար Թալինի եղբայրներն այսօր ստուգել են։ Վերջին անգամ Ռուբեն Տեր-Մինասյանի շիրիմին այցելել էին 2023-ի նոյեմբերին։ Ամեն ինչ տեղում էր։ Էդգարի տարածած լուրը հավանաբար շփոթմունք է եղել։ Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ռուբեն Տեր-Մինասյանի աճյունասափորը, ըստ ընտանիքի անդամների, շարունակում է մնալ պատշաճ հոգածության ներքո։ Բոլորը, այդ թվում նաև Էդգարը կարող են հանգիստ լինել։

Կից տեղադրում եմ նաև այսօր Պեր Լա Շեզում արված համապատասխան լուսանկարը։

Խաչատուր ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ