ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դաս առնելու կամք ու միտք պիտի ունենանք

Դաս առնելու կամք ու միտք պիտի ունենանք
29.08.2023 | 18:03

Բոլորն էլ, այդ թվում «միջազգային հանրություն» կոչված երկրների առաջնորդներն ու հասարակությունը շատ լավ գիտեն, թե հայի համար ինչ է նշանակում ադրբեջանական թեկուզ տասը վայրկյանանոց կալանքը, էլ ուր մնաց՝ տասնօրյա կալանքի ժամկետը։

Դա ավելի դաժան է, քան մահը, քան՝ դժոխքում գտնվելը։

Յուրաքանչյուր հայ յուրաքանչյուր ակնթարթ կարող է հայտնվել նման դաժանության ու դժբախտության մեջ,

քանի որ մեր ոխերիմ թշնամու համար բոլորս մեղավորներ ենք, հանցագործներ, ապրելու անարժան մարդիկ։

Այս անսանձ բռնությունն ու բռնակալությունը, չարագործություններն ու ոճրագործությունները չէին լինի ու չէին կրկնվի, եթե թեկուզ մի քանի րոպեով գործեր միջազգային կոչված արդարադատությունը։

Բայց, արի ու տես, որ մեր թշնամիները նույն միջազգային ուժերի օղակից անգամ ճանկում են իրենց ուզած հայ մարդկանց ու ոչ մի պատասխանատվություն չեն կրում։

Կարմիր խաչն ու ռուսական խաղաղապահները ևս ծպտուն չեն հանում, էլ ուր մնաց, թե մտածեն Ադրբեջանի կամայականություններն ու չարագործությունները կանխելու մասին։

Մենք մեր թշնամիներից նեղանալու իրավունք չունենք, բայց նրանց ձեռքերը լիզող կամ նրանց չարագործությունների դեմ միշտ խոնարհ միջազգային ուժերից զգուշանալու, դաս առնելու կամք ու միտք հաստատ պիտի ունենանք։

Որքան էլ ծանր լինի, առայժմ պետք է զգուշանալ նրանց ուղեկցությամբ Արցախից Հայաստան գալուց, քանի որ ամեն ակնթարթ դա կարող է ավարտվել մարդկանց ճակատագրերի խորտակմամբ:

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 4093

Մեկնաբանություններ