Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Պետք է համախմբվել և իշխանությունից զրկել կապիտուլյացիա ծրագրողներին

Պետք է համախմբվել և իշխանությունից զրկել կապիտուլյացիա ծրագրողներին
15.05.2023 | 22:29

Բրյուսելի անկեղծությունը… Արդեն մի քանի ժամ կլինի, որ Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ներառված են բազմաթիվ հակասական կենացներ։

Որո՞նք են դրանք։

1. Հակամարտող կողմերը պետք է մոլորված զինվորներին հետ հանձնեն։

Իհարկե դա բացառապես արվում է ազերի գերի ընկածին հետ հանձնելու նպատակով, իսկ Բաքվի բանտերում գտնվող մի քանի տասնյակ հայ գերիների մասին ընդհանրապես խոսք չկա։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ. ՀՀ առաջին պաշտոնյան ոչինչ չի անում գերիների համար, որոնց մաղթում էր մեկ երկու ամսվա դիմացկունություն և զրկանքներ միայն։

2. Կողմերը որոշել են բացել Նախիջևանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապը և դրա գործարկման համար համաշխարհային մաքսային միության օժանդակությունն են ակնկալում։ Իհարկե, դա արվում է միայն Ադրբեջանի համար, որովհետև դա այդ երկրի երկու մասերի միացման տնտեսական օգուտն է ապահովելու, իսկ ճանապարհն էլ հսկելու են ովքե՞ր… դեռ հայտնի չէ։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ. ՀՀ առաջին պաշտոնյան մոռացել է, որ բացվող երկաթուղուն զուգահեռ չի բացվում ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհը։

3. Հակամարտող կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և փորձելու են սկսել սահմանների դելիմիտացիա:

Իհարկե, դա արվում է հօգուտ Ադրբեջանի, որով արձանագրվում է տարածքային ամբողջականություն առանց Արցախի հիշատակման։ Բայց Ալմա Աթիի հռչակագիրը ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացվել է Արցախի ինքնորոշման մասին վերապահումով, իսկ Ադրբեջանը ընդհանրապես չի վավերացրել այդ հռչակագիրը։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ. ՀՀ առաջին պաշտոնյան չի իմանում ՀՀ ԱԺ վերը հիշատակված որոշման մասին և չարամտորեն խախտում է օրենքով նախատեսված վերապահման պահանջը: Այսինքն նրա կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ապօրինի է, ոչ իրավական։

Ինչ վերաբերվում է դելիմիտացիային, ապա Բրյուսելի հանդիպման մասնակիցները գիտակցում են, որ գործընթացում կա ռուսական կողմը յուր ճշգրիտ քարտեզներով, որոնք երբեք չեն օգնի ռուսների ազդեցության թշնամիներին, այլ կերպ ասած` առանց այդ քարտեզների ամեն ինչ ավարտվելու է նոր պատերազմով։

4. Եվրոպական պաշտոնյան Իլհամին խնդրում է պահպանել նախկին Ղարաբաղի ինքնավար մարզի բնակիչների իրավունքները և անվտանգությունը։

Եվ դա այն դեպքում, որ այդ ճիվաղի հրահանգով տեղի հայ բնակչությունը արդեն մի քանի ամիս գտնվում է բացարձակ բլոկադայի մեջ։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ. ՀՀ առաջին պաշտոնյայի անմիջական մասնակցությամբ փորձ է արվում ջնջել, ոչնչացնել հայկական երկրորդ անկախ պետությունը և Արցախի բնակիչներին մենակ թողնել ցեղասպան Իլհամի հետ։

5. Շառլ Միշելը հավաստիացնում է իրեն կարդացողներին, որ իրենք հետին նպատակներ չունեն, և այս ամբողջ գործընթացով ընդամենը փորձում են օգնել Անդրկովկասի պետություններին։ Իսկապես ծիծաղելի ազնվության էպիզոդ։ Նույնիսկ թերուսները գիտեն, որ նման ստորացուցիչ կապիտուլյացիայի տանող եվրոպական վերնախավը ունի երկու նպատակ` ռուսների ռազմական ուժերի հեռացումն Արցախից, Հայաստանից և Ադրբեջանի հետ էներգակիրների վաճառքի ավելացումը, ինչի մասին Եվրոպական միությունը կնքել է համաձայնագիր բավականին հավակնոտ ծավալներով։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ՀՀ-ն և Արցախը վտանգի մեջ են` եվրոպական տնտեսական հետաքրքրությունների և հակառուսական հիստերիայի արդյունքում։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Հայկական պաշտոնական դիվանագիտությունը սնանկ է, ո՛չ հայրենասեր, ո՛չ պետականամետ, ո՛չ պրոֆեսիոնալ և ընդամենը սպասարկում է

թուրք-եվրոպական նախագծերը։

Մի՛ մոռացեք, որ ՀՀ դիվանագիտության պատասխանատուն ՔՊ խմբակի ներկայացուցիչ Միրզոյանն է, որի աշխարհի երկրներում զբոսանքների արդյունքները խորապես ողբերգական են և անըդունելի հայ էթնոսի համար։

Ըստ իս, ստեղծված, մեզ մատուցված հայտարարությունից զատ կան գաղտնի բաղադրիչներ, որոնք հանդիպման երեք մասնակիցները դեռևս չեն հանրայնացնում, հասկանալով հայ մարդկանց բուռն հնարավոր արձագանքը և փորձում են փոքր, բազմաթիվ քայլերով խճճել իրավիճակը, և այն հանգուցալուծել ի վնաս մեր հայրենիքի։

Այդ հանդիպման հայ մասնակցի մասին կարելի է պնդել, որ նա պատրաստ է ստորագրել ցանկացած թուղթ, կապիտուլյացիա և կազմաքանդել հայկական պետականությունը։

Մի՛ մոռացեք նրա մեկ շաբաթ առաջ ասված խոսքերը`

ես կստորագրեմ թուղթ, որը չի համընկնի մեր ազգային շահերի հետ։

Ի՞նչ պետք է անել։

Պետք է համախմբվել և իշխանությունից զրկել կապիտուլյացիա ծրագրողներին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ0

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2687

Մեկնաբանություններ