Այս ահավոր օրերին Երևան ժամանած ամերիկացի բարձրաստիճան հյուրերը չեն կարողանում թաքցնել իրենց ուրախությունը կատարվածից։ Նրանք այնքան անհաղորդ են մեր վշտին, որ չեն էլ հասկանում, թե ինչու պետք է ցույց չտան իրենց խանդավառությունը։
Արայիկն ասում էր. «Եթե Շուշին կորցրեցինք, ես ինքս ինձ կխփեմ»:
Մեկ ուրիշն ասում էր. «Ես միշտ այստեղ եմ լինելու, մի պատ էլ մնա՝ նստելու եմ այդ պատի տակ»:
Բաբայան Սյամոն ասում էր. «Ես վերջին մարդն եմ լինելու, ով դուրս կգա Արցախից»...
Ա՛յ ջադուբազներ, ղուռումսաղներ, բաշիբոզուկներ ու բեդովլաթներ, մինչև ձեր ձևափոխությու՞նն էր Հայաստանը դեմոկրատական, մարդու և ազատ խոսքի իրավունքները պաշտպանող, թե՞ հիմա...
Արցախում մենք պարտվեցինք որպես կենսունակ ազգ մնալու քննության առաջին փուլը։ Շուտով ստիպված կլինենք երկրորդ քննությունը տալ Հայաստանի մատույցներում, ու միայն այդ քննության արդյունքում կամ կանցնենք հաջորդ փուլ, կամ դուրս կմնանք ազգերի գոյության պայքարի էջերից։
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով: