Չզարմանաք, եթե շատ մոտ ապագայում մահվան դեպքերի թիվը օրական հարյուրներով հաշվվի և ներկայիս թվերին երանի տաք
09.06.2020 | 01:01
Ինչ-ինչ, բայց այդ մեկը Փաշինյանի մոտ փայլուն է ստացվում: Որևէ կասկած չունեմ, որ եթե Ադրբեջանն առաջիկայում պատերազմ սկսի ու կարողանա հաղթել մեզ, նույնիսկ հայերիս մի նոր ցեղասպանության ենթարկի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող գերագույն գլխավոր դեմագոգը, եթե, իհարկե, հասցնի ճողոպրել և ողջ մնա, դարձյալ փորձելու է արդարանալ և ողջ մեղքը բարդել ժողովրդի, նախկինների և, ընդհանրապես, ընդդիմության վրա:
Նիկոլ Փաշինյանը, նախ, իր և իր իշխանության առջև խնդիր չդրեց կանխել Հայաստանի Հանրապետություն նոր կորոնավիրուսի ներթափանցումը, ինչը հենց ինքը հրապարակայնորեն է խոստովանել: Վարակի ներթափանցումը կանխելը, անշուշտ, դժվար էր, բայց հնարավոր: Այս պնդման հիմնավորումները մեր նախկին հրապարակումներում արդեն իսկ ներկայացրել ենք, բայց առաջիկայում առավել հանգամանորեն կներկայացնենք:
Այնուհետև Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունը խայտառակ կերպով տապալեցին նոր կորոնավիրուսի տարածման կամ գոնե զսպման դեմ պայքարը (տեսե՛ք այդ առումով հարևան Ադրբեջանի և, հատկապես, Վրաստանի հաջողությունները): Ավելի ճիշտ, այդ պայքարի երևութականություն, արտաքին խաբուսիկ տպավորություն ստեղծելով, իրականում կատարեցին այնպիսի քայլեր (հանդես եկան հասարակությանն ապակողմնորոշող հայտնի հայտարարություններով, կատարեցին անթույլատրելի գործողություններ, իսկ երբ պետք էր համապատասխան գործողություններ կատարել, դրսևորեցին հանցավոր անգործություն), որոնք ճիշտ հակառակը` ոչ թե զսպեցին, այլ խթանեցին վարակի տարածումը, նպաստեցին բնակչության` նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի բուռն աճին:
Մեր ժողովուրդը, ինչպես ասում են, դեռ տաք է, շատերն անգիտության «երջանիկ» նիրհի մեջ են, ցավոք, դեռ չեն գիտակցում, որ Փաշինյանի ու նրա իշխանության հանցավոր քաղաքականության պատճառով գլորվում ենք անդունդ: Բայց, ասվածին զուգահեռ, անվիճելի է նաև այն, որ օրեցօր կամ գուցե ժամ առ ժամ ավելի շատ մարդիկ են արթնանում այդ նիրհից, ընդ որում, նաև մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, որ Փաշինյանն ինքնակամ հրաժարական տվողը չէ և պատրաստ են ոտքի կանգնելու, որպեսզի նա, իր իշխանությամբ հանդերձ, ստիպված լինի ռադը քաշել:
Որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում ենք հայտնվել, հիշենք վերջին շուրջ մեկ շաբաթվա պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ-ում նոր կորոնավիրուսով հիվանդության (COVID-19) հաստատված նոր դեպքերի, ինչպես նաև հիվանդության պատճառով մահվան դեպքերի վերաբերյալ. Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հունիսի 2-ին հրապարակված տեղեկատվության համաձայն` հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդության 517 նոր դեպք, արձանագրվել է մահվան 19 դեպք, հունիսի 3-ի տեղեկատվության համաձայն` 515 նոր դեպք, արձանագրվել է մահվան 12 դեպք, հունիսի 4-ի տեղեկատվության համաձայն` 697 նոր դեպք, արձանագրվել է մահվան 6 դեպք, հունիսի 5-ի տեղեկատվության համաձայն` 596 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք, հունիսի 6-ի տեղեկատվության համաձայն` 547 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք, հունիսի 7-ի տեղեկատվության համաձայն` 766 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք, հունիսի 8-ի տեղեկատվության համաձայն` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, արձանագրվել է մահվան 11 դեպք:
Երեկ հրապարակված COVID-19-ի հաստատված նոր դեպքերի` նախորդ օրերի համեմատ նվազ թիվը թող որևէ մեկին շփոթության մեջ չգցի և տեղիք չտա ինքնահանգստության, հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ անփույթ վերաբերմունքի: Հաստատված նոր դեպքերի քանակի նվազման պատճառն այն է, որ հունիսի 7-ին, ինչպես նշված է վերոնշյալ պաշտոնական տեղեկատվության մեջ, «ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը, չի աշխատել։ Լաբորատորիայում իրականացվել են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ»:
Պարզ թվաբանական հաշվարկը վկայում է, որ միայն վերջին շուրջ մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ի հաստատված նոր դեպքերի թվաքանակը հասնում է 3833-ի, արձանագրվել է մահվան 72 դեպք:
Երբ անցյալ ամսվա մեր հրապարակումներում նկատի ունենալով սահմանափակումների վերացման, մայիսի 18-ից հասարակական տրանսպորտի աշխատանքի ամբողջական վերականգնման պատճառով COVID-19-ի հաստատված նոր դեպքերի քանակի աճը, ինչպես նաև հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանը (հիմնականում մինչև 14 օր), կանխատեսեցինք, որ մայիսի վերջից, հունիսի սկզբից ՀՀ-ում COVID-19-ի հաստատված նոր դեպքերի քանակի կտրուկ աճ է լինելու, կտրուկ աճելու է նաև մահվան դեպքերի քանակը (կանխատեսումները, ցավոք, դարձան իրականություն), նիկոլապաշտ զոմբիների, պողոսների, փաշինյանական ֆեյքերի բանակը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վիրավորանքներով, հայհոյանքներով, սպառնալիքներով շնագայլերի ոհմակի նման հարձակվեց տողերիս հեղինակի վրա` անհիմն և անհեթեթ կերպով մեղադրելով խուճապ առաջացնելու փորձի մեջ: Հիմա Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունն են պաշտոնապես հայտարարում դեպքերի կտրուկ աճի մասին, բա նրա՞նց ինչու չեն մեղադրում խուճապ առաջացնելու մեջ…
Հիվանդանոցներում, հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում արդեն տեղ չկա նույնիսկ COVID-19-ով ծանր վիճակում գտնվող հիվանդներին ընդունելու համար: Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանն անցած կիրակի ինքը հայտարարեց, որ երկրի առողջապահական համակարգը խիստ ծանրաբեռնված է, 200 պացիենտներ չեն կարողանում հոսպիտալացվել հիվանդանոցներում համապատասխան տեղերի բացակայության պատճառով: Բոլորս էլ գիտենք, որ COVID-19-ով թեթև հիվանդներին նույն պատճառով վաղուց արդեն հիվանդանոցներ չեն ընդունում, նրանք բուժվում են տանը կամ այլ տեղ, հետևաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խոսքը ծանր, միգուցե նաև խիստ ծանր վիճակում գտնվողների մասին է:
Հարկ կա՞ բացատրելու, թե վերակենդանացման բաժանմունքներում համապատասխան բուժօգնություն չստանալու պատճառով ինչ է սպասում վերոնշյալ հիվանդներին կամ նրանց մի մասին, ինչպես նաև այդ հիվանդների բախտակիցներին, որոնք առաջիկայում հաջորդելու են նրանց: Այնպես որ, բնավ չզարմանաք, եթե շատ մոտ ապագայում մահվան դեպքերի թիվը օրական հարյուրներով հաշվվի և այսօրվա թվերին երանի տաք: Եվ լավ իմացեք, որ ձեր մերձավորների, հարազատների մահվան մեղավորներն առաջնահերթորեն Փաշինյանը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը և ՀՀ պարետ, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանն են:
Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter) երեկ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2020 թ. հունիսի 8-ի ժամը 11-ի դրությամբ ՀՀ-ում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 13325-ի: ՀՀ բնակչությունն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության, կազմում է 2956900 մարդ: ՀՀ բնակչության նշված թիվը բաժանելով COVID-19-ի դեպքերի ընդհանուր թվի` 13325-ի վրա, ստանում ենք 221,90619, ինչը նշանակում է, որ մեր հանրապետության յուրաքանչյուր 221 կամ 222 բնակչի հաշվով մինչ տվյալ պահը գրանցվել է նոր կորոնավիրուսով 1 հիվանդ:
Հիմա համեմատություն կատարենք COVID-19-ի առումով աշխարհում 2-րդ տեղում գտնվող Բրազիլիայի հետ, որտեղ այժմ ամենաահավոր վիճակն է: Բրազիլիայի բնակչությունը 2020 թ., վերջին տվյալների համաձայն, կազմում է 216552469 մարդ, երեկ ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի կայքում ժամը 12:34-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բրազիլիայում նոր կորոնավիրուսով հիվանդության մինչ այդ պահը գրանցված հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 691758-ի: 216552469-ը բաժանելով 691758-ի, ստանում ենք 313,04657, այսինքն` Բրազիլիայի յուրաքանչյուր 313 բնակչի հաշվով մինչ տվյալ պահը գրանցվել է նոր կորոնավիրուսով 1 հիվանդ: Ակնհայտ է, որ Հայաստանում հիվանդության մինչ երեկ ժամը 11-ը հաստատված դեպքերի քանակի առումով վիճակը շուրջ 1,5 անգամ ավելի ծանր է, քան նույնիսկ Բրազիլիայում:
Հայաստանի ցուցանիշներն էապես վատ են նաև Իտալիայի, բազմաթիվ այլ երկրների, ինչպես նաև առաջին եռյակում գտնվող և 146 մլն 745100 բնակչություն ունեցող Ռուսաստանի համեմատ, որտեղ երեկ ժամը 12:34-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն (մինչ այդ պահը, COVID-19-ի, ընդհանուր առմամբ, 476043 դեպք), յուրաքանչյուր 308 բնակչի հաշվով գրանցվել է նոր կորոնավիրուսով 1 հիվանդ: Ահա թե Նիկոլն իր թիմով Հայաստանն ուր հասցրեց:
Եթե վերոնշյալին գումարենք նաև իր ֆեյսբուքյան էջում հունիսի 7-ին Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների իրական թվաքանակը գերազանցում է 100000-ը, ապա պարզ կդառնա, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, իր թիմով հանդերձ, մեր երկիրն իսկապես գլորել է անդունդ, որից հարց է` կկարողանա՞նք ընդհանրապես դուրս գալ, եթե ժողովուրդը նույնիսկ այսօր Փաշինյանին պարտադրի հրաժարական:
Չի կարելի ասել, թե բա Բրազիլիայում և Ռուսաստանում էլ դեպքերի թիվը, այնուամենայնիվ, մեծ է, Նիկոլն ու իր իշխանությունն ինչ անեին, համավարակ է, այս ամենից խուսափել հնարավոր չէր: Հայաստանը ցամաքային բաց սահման ունի ընդամենը երկու պետության` Իրանի և Վրաստանի հետ, որտեղ, ի դեպ, COVID-19-ի հաստատված դեպքերի ու նոր կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի քանակների առումով Հայաստանի համեմատ երանելի վիճակ է (երեկ ժամը 12:34-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, գրանցվել է COVID-19-ի ընդամենը 810, մահվան` 13 դեպք):
Հետևաբար ցանկության, ապիկար չլինելու կամ Հայաստանի հանդեպ վնասարարության դիտավորություն չունենալու պարագայում հնարավոր էր նշված պետությունների հետ ցամաքային և օդային սահմաններում բավարար հսկողություն սահմանել: Ապա նայեք համապատասխան քարտեզները ու տեսեք, թե Բրազիլիան և Ռուսաստանը քանի-քանի երկրների հետ ցամաքային սահմաններ ունեն: ՀՀ նոր կորոնավիրուսի ներթափանցման ժամանակ ու դրանից հետո Բրազիլիայի և Ռուսաստանի հետ համեմատելի չէին ու չեն նաև Հայաստանի օդային հաղորդակցության ուղղությունները և չվերթերի քանակները, այդ չվերթերով նշված երկրներ մուտք գործած մարդկանց քանակները: Նկատի ունենանք նաև որոշ ժամանակ, մինչ արգելքները, Բրազիլիա և Ռուսաստան մարդիկ ժամանել են նաև ծովային ճանապարհով:
Միայն մի հարց է դեռ մնում անորոշ` նոր կորոնավիրուսի առնչությամբ Հայաստանի ներկայիս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի, Տիգրան Ավինյանի ապաշնորհության, իրենց զբաղեցրած պաշտոններին խիստ անհամապատասխանության, թույլ տված կոպիտ սխալների՞, թե՞ նրանց դիտավորության հետևանքն է, որպեսզի Հայաստանում ևս նոր կորոնավիրուսով հիվանդների և COVID-19-ի պատճառով մահացածների թվաքանակները, չնայած վիրուսի ու վարակի տարածման դեմ հիմնականում երևութական պայքարին, լինեն հնարավորինս մեծ, առաջանա իրական հիմքեր ունեցող այնպիսի խուճապ, որ բնակչությունը զանգվածաբար չըմբոստանա պարտադիր պատվաստմանը, և գլխիկոր համաձայնի դրան… Այսինքն` նրան, ինչին, մեր կարծիքով, ձգտում է նոր կորոնավիրուսն արհեստականորեն ստեղծած ու մարդկության դեմ որպես կենսաբանական զենք օգտագործող պետությունը կամ ուժը` տարբեր երկրներում իր կամակատարների, վեցանոցների միջոցով:
Պատրաստվում է նոր կորոնավիրուսի առնչությամբ Նիկոլի ու նրա քաղաքական թիմի պատասխանատվության թղթապանակը, նրա իշխանությանը շատ չի մնացել, գալու է բոլոր մեղավորների պատասխանատվության պահը: Պատասխանատվություն, որը կարող է որոշ չափով մեղմ լինել, եթե Փաշինյանն ինչ-որ հրաշքով ողջախոհություն ձեռք բերի և առանց արյուն թափելու հրաժարական տա:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-3
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
Մեկնաբանություններ