ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ապո­թեոզ-կուլ­մի­նա­ցիա-ֆի­նալ

Ապո­թեոզ-կուլ­մի­նա­ցիա-ֆի­նալ
26.05.2020 | 00:08
Ի՞նչ է նշա­նա­կում ա­պո­թեոզ: Աստ­վա­ծա­ցում: Ի սկզ­բա­նե հույն հե­րոս­նե­րի ու Հռո­մի տի­րա­կալ­նե­րի: Թատ­րո­նում ա­պո­թեո­զը ներ­կա­յաց­ման վեր­ջին տե­սա­րանն է, երբ բո­լոր դե­րա­սան­նե­րը բե­մում են: Միով բա­նիվ՝ զար­գաց­ման վեր­ջին փու­լը՝ կուլ­մի­նա­ցիան: Ա­մեն ին­չի: Կուլ­մի­նա­ցիան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի շր­ջա­դարձն է, ի­րա­վի­ճա­կի ա­վար­տը՝ ֆի­նա­լը: Ֆի­նի­տա լա կո­մե­դիա, կամ տրա­գե­դիա:
Ի՞նչ կապ ու­նի այս ա­մե­նը այն ա­մե­նի հետ, որ կա­տար­վում է մեր շուրջ­բո­լո­րը: ՈՒՂ­ՂԱ­ԿԻ: Ա­պո­թեոզն ա­վարտ­վեց, աստ­վա­ծա­ցումն ապ­րե­ցինք, ո­մանք նույ­նա­ցան Հռո­մի պա­պի ու Հի­սու­սի հետ, բայց դա ներ­կա­յաց­ման ա­ռա­ջին տե­սա­րանն էր:
Այս ներ­կա­յա­ցու­մը կոչ­վում էր «Մենք ու նրանք»: Գոր­ծող ան­ձինք՝ Վրաս­տանն ու Հա­յաս­տա­նը: Գոր­ծո­ղու­թյան ժա­մա­նա­կը՝ մեր օ­րե­րը: Ներ­կա­յաց­ման թե­ման՝ կո­րո­նա­վա­րակ: Վրաս­տա­նը հա­նեց ար­տա­կարգ դրու­թյու­նը, որ սահ­մա­նել էր, երբ երկ­րում ոչ մի կո­րո­նա­վա­րա­կա­կիր չկար: Եվ 1000 վա­րա­կակ­րի սահ­մա­նին չհա­սավ, Հա­յաս­տա­նը ան­ցել է 7000-ը, Վրաս­տա­նում մա­հե­րը 12-ն են, Հա­յաս­տա­նում՝ ե­ռա­նիշ: Այս պայ­ման­նե­րում ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը, որ ինք­նա­մե­կու­սա­ցել էր,Հան­րա­յին խոր­հր­դի առ­ցանց նիս­տում հայ­տա­րա­րում է. «Նախ՝ չեմ ժխ­տում, որ Վրաս­տա­նում սահ­մա­նա­փա­կող մի­ջո­ցա­ռում­ներն ա­վե­լի լավ և խիստ, և ու­ժեղ են ի­րա­կա­նաց­վել, այդ թվում՝ մինչ օրս։ Այ­սինքն՝ ի­րենց մոտ մինչ հի­մա սահ­մա­նա­փա­կում­ներն ու­ժի մեջ են, ի­հար­կե, դա բե­րում է նաև հետևանք­նե­րի՝ սկ­սած, օ­րի­նակ՝ գնա­ճից, ար­տար­ժույ­թի ինֆ­լյա­ցիա­յով վեր­ջաց­րած, բայց նաև կա մե­թո­դա­բա­նու­թյան տար­բե­րու­թյուն։ Նախ՝ Վրաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը, և հատ­կա­պես՝ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին հա­մա­կար­գը, էա­կա­նո­րեն տար­բեր­վում է մեր հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին հա­մա­կար­գից՝ ոչ լավ ի­մաս­տով։ Այ­սինքն՝ մեր հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին հա­մա­կար­գը շատ ա­վե­լի ու­ժեղ է, քան մեր հարևան Վրաս­տա­նի­նը»։ ՈՒ հա­վե­լում, որ Վրաս­տա­նում «Կա նաև մե­թո­դա­բա­նու­թյան տար­բե­րու­թյուն այն թես­տե­րի, ո­րոնք ի­րենք հաշ­վար­կում են՝ որ­պես թեստ։ Ես 100 տո­կոս, ի­հար­կե, ին­ֆոր­մա­ցիա չու­նեմ և դա չեմ հա­մա­րում մեր ա­ռաջ­նա­յին նպա­տա­կը, բայց հնա­րա­վոր է, որ, օ­րի­նակ՝ Վրաս­տա­նի ա­րած 40 000 թես­տե­րը PCR թես­տեր չլի­նեն, այլ լի­նեն ա­րագ թես­տեր, ո­րոն­ցից մենք պրակ­տի­կո­րեն չենք օգտ­վում, քա­նի որ հա­վաս­տի և վս­տա­հե­լի չեն։ Երկ­րոր­դը՝ այն քա­ղա­քա­ցի­ներն են, ո­րոնք թես­տա­վոր­վում են՝ ըստ ցու­ցում­նե­րի, օ­րի­նակ՝ ար­դյո՞ք սուր շն­չա­ռա­կան վա­րակ ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը, ո­րոնք, հնա­րա­վոր է՝ ու­նե­նա­յին կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, բայց տա­նեին շատ թեթև, ինչ­պես հի­մա մենք էլ ենք գնում դրան, ընդ­հան­րա­պես թես­տա­վոր­վել են, թե՞ ա­սել են՝ հար­գե­լի քա­ղա­քա­ցի, դու ու­նես թեթև հար­բուխ, մնա տա­նը և լա­վա­ցիր։ Ես այդ հար­ցի պա­տաս­խա­նը չու­նեմ և չեմ էլ ու­զում ու­նե­նալ, դա մեր խն­դի­րը չէ»։ Շա­րու­նա­կու­թյու­նը նույն ո­գով: Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ նա­խա­րա­րը, դա­տե­լով թվե­րից, հիմք չու­նի նման եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի, և նրա գնա­հա­տա­կա­նը ինք­ներդ ո­րո­շեք, թե ին­չի ա­պո­թեոզ է: Բա­ցի այդ՝ միան­գա­մայն ա­ռողջ ու սթափ գի­տակ­ցու­թյամբ՝ սադ­րում է մի­ջազ­գա­յին սկան­դալ: Իսկ որևէ մե­կը ու­շադ­րու­թյուն դարձ­րե՞ց, որ հայ հան­ճա­րեղ նա­խա­րա­րը ե­լույթ էր ու­նե­նում ՀԱՆ­ՐԱ­ՅԻՆ ԽՈՐ­ՀՐ­ԴՈՒՄ: Եվ ինչ­պե՞ս են ՀԱՆ­ՐԱ­ՅԻՆ ԽՈՐ­ՀՐ­ԴԻ նա­խա­գահն ու ան­դամ­նե­րը գնա­հա­տել նրա «գյու­տե­րը»: Ես չգի­տեմ, դա­տե­լով հրա­պա­րա­կա­յին ա­ռար­կու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նից, հա­մա­ձայն են ե­ղել, ու­րեմն մենք ու­նենք ՀԱՆ­ՐԱ­ՅԻՆ Ա­ՊՈ­ԹԵՈԶ: Ինք­ներդ ո­րո­շեք ին­չի՝ հան­ճա­րե­ղու­թյան ա­պո­թեո­զը գլուխ­գոր­ծոցն է, տխ­մա­րու­թյա­նը՝ քաո­սը: Այս­տեղ ա­ռա­ջին գոր­ծո­ղու­թյունն ա­վարտ­վում է: Երկ­րորդ ա­րա­րում վրա­ցի­ներն են, որ, մեղմ ա­սած, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին ու­ղար­կում են այն­տեղ, որ­տեղ… Ի տար­բե­րու­թյուն նրա՝ փաս­տե­րով, թվե­րով, հիմ­նա­վոր: Եվ ա­մե­նա­դի­պու­կը խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Զվիադ Կվա­չանտ­րիա­ձեն, որ ֆեյս­բու­քում հա­յե­րեն գրել է. «Ար­սեն, չե՞ք ա­մա­չում»: Երկ­րորդ ա­րարն ա­վարտ­վում է տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը նե­րո­ղու­թյուն է խնդ­րել: «Հայ­կա­կան կող­մը ափ­սո­սում է, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի ճիշտ չմեկ­նա­բան­ված հայ­տա­րա­րու­թյու­նը վշ­տաց­րել է վրա­ցի գոր­ծըն­կեր­նե­րին», «Ի­մե­դիի» ե­թե­րում հայտ­նել է Վրաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Դա­վիթ Զալ­քա­լիա­նին:
ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­րեք՝ ԱԳ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐԸ: Զալ­քա­լիա­նիի խոս­քով «Բնա­կա­նա­բար, հենց ԶԼՄ-նե­րից ստա­ցանք նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը, ան­հա­պաղ ար­ձա­գանք ե­ղավ դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րի մի­ջո­ցով: Ի­հար­կե, մեղմ ա­սած, դա շատ ան­տե­ղի էր հարևան և բա­րե­կա­մա­կան երկ­րի հան­դեպ, այդ թվում, պաշ­տո­նա­տար ան­ձանց կող­մից, այն­պի­սի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նա­տար ան­ձի կող­մից, ինչ­պի­սին ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն է»: Զալ­քա­լիա­նին ա­սել է. «Քիչ ա­ռաջ ինձ հետ կապ­վե­ցին Երևա­նում մեր դես­պա­նու­թյու­նից։ Նրանք տե­ղե­կաց­րին, որ Հա­յաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից զան­գել են դես­պա­նու­թյուն։ Զան­գել է ԱՄ մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վար­չու­թյան պե­տը և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի ա­նու­նից ափ­սո­սանք հայտ­նել, որ իր հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րը ոչ ճիշտ է մեկ­նա­բան­վել, վշ­տաց­րել է վրա­ցի գոր­ծըն­կեր­նե­րին»,- ա­սել է նա։ Հայ­կա­կան կողմն ըն­դգ­ծում է, որ «ի­րենց ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի ա­սած­նե­րը, որ հրա­պա­րա­կել են ԶԼՄ-նե­րը, ոչ ճիշտ են մեկ­նա­բան­վել»։ Վրաս­տա­նի ԱԳ նա­խա­րա­րը գտ­նում է, որ տե­ղե­կու­թյու­նը ան­պայ­ման պետք է վերս­տուգ­վի։ «Բնա­կան է, տրա­մա­բա­նա­կան է, որ դա չպետք է նրանց դիր­քո­րո­շու­մը լի­նի, քա­նի որ չի կա­րե­լի պաշտ­պան­ված ու անվ­տանգ զգալ, ե­թե շուրջդ լուրջ խն­դիր­ներ են։ Մենք իս­կա­պես տես­նում ենք, որ Հա­յաս­տա­նում վա­րակ­ված­նե­րի թվի դի­նա­մի­կան ա­ճում է։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենք են դա խոս­տո­վա­նում։ Այն դեպ­քում, երբ Վրաս­տա­նում ի­րա­վի­ճա­կը դրա­կան է»,- հայ­տա­րա­րել է նա։ ԱԳ նա­խա­րա­րը հի­շեց­րել է, որ COVID-19-ի դեմ պայ­քա­րում Վրաս­տա­նի ջան­քե­րը բարձր են գնա­հա­տում մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րը, այդ թվում՝ ԱՀԿ-ն: «Ես ու­զում եմ հա­վա­տալ, որ դա ե­ղել է ԶԼՄ-նե­րի ոչ ճիշտ մեկ­նա­բա­նու­թյուն, և այդ մտա­հո­գու­թյու­նը, որ ար­տա­հայ­տել է Հա­յաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը դես­պա­նու­թյուն ար­ված զան­գով, ան­կեղծ է»,- հա­վե­լել է նա։ Ա­րար եր­րորդ՝ կոնֆ­լիկ­տը հարթ­ված է: Գոր­ծող ան­ձինք ար­տա­սա­նում են վեր­ջին մո­նո­լոգ­նե­րը: Հա՞ որ: Ի­րա­կա­նում ԶԼՄ-նե­րը չեն հրա­պա­րա­կել, ի­մա՝ վե­րա­շա­րադ­րել Ար­սեն Թո­րո­սյա­նի հան­ճա­րեղ մտ­քե­րը: ՏԵ­ՍԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆՆ են հրա­պա­րա­կել, և այդ պա­րա­գա­յում ա­պա­վի­նել լրագ­րող­նե­րի խե­ղա­թյուր­մա­նը, մեղմ ա­սած, ևս մեկ ա­պո­թեոզ է: Այ­սինքն՝ Վրաս­տա­նում չի գտն­վե­լու ՄԵԿ մարդ, որ ի վի­ճա­կի է հա­յե­րե­նից վրա­ցե­րեն թարգ­մա­նել Ար­սեն Թո­րո­սյա­նի ու­ղիղ խոս­քը: ՈՒ սա ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԱ­ՅԻՆ Ա­ՊՈ­ԹԵՈԶ է: Փաս­տա­ցի՝ վա­րա­գույ­րը դեռ չի ի­ջել ու ֆի­նա­լի ծա­փե­րը չեն հն­չել: Միակ ՖԻ­ՆԱԼՆ այս պա­րա­գա­յում Ար­սեն Թո­րո­սյա­նի պաշ­տո­նան­կու­թյունն է: Ոչ մի­ջազ­գա­յին սկան­դա­լի պատ­ճա­ռով ու հետևան­քով: Այլ՝ կո­րո­նա­վա­րա­կի հա­կազդ­ման քայ­լե­րի տա­պալ­ման: Մեր հրա­շա­լի նա­խա­րա­րը կա­րե­ցածն ա­րեց, որ.
1. Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սը հնա­րա­վո­րինս ա­րագ ու շատ տա­րած­վի:
2. Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը հնա­րա­վո­րինս ա­պա­կողմ­նո­րոշ­ված լի­նեն:
3. Հա­յաս­տա­նից կո­րո­նա­վի­րու­սը հնա­րա­վո­րինս ուշ հե­ռա­նա:
Ի­հար­կե, այդ քայ­լե­րի մեջ էլ կա տրա­մա­բա­նու­թյուն՝ որ­քան շատ մարդ վա­րակ­վի, այն­քան ա­րագ կձևա­վոր­վի բնա­կան ի­մու­նի­տետ: Բայց դա պայ­քա­րի ա­մե­նաան­մարդ­կա­յին մար­տա­վա­րու­թյունն է, ոչ մի բժիշկ, ե­թե Հի­պոկ­րա­տի եր­դում է տվել, ի­րա­վունք չու­նի ընտ­րե­լու, ե­թե կան այլ մար­տա­վա­րու­թյուն­ներ:
Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կես տա­րում ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը չհաս­կա­ցավ, որ բնակ­չու­թյան թես­տա­վո­րու­մը ոչ թե հա­նուն թես­տա­վոր­վո­ղի հո­գու խա­ղա­ղու­թյան է, այլ ա­ռողջ մարդ­կանց: Ի­մա՝ վա­րակ­ված­նե­րին գտ­նե­լու ու ա­ռողջ­նե­րից մե­կու­սաց­նե­լու: ՈՒ ո­րով­հետև ան­գամ դա չհաս­կա­ցավ, ա­սիմպ­տոմ մե­կու­սաց­ված­նե­րին բե­րե­ցին Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ ու ա­սա­ցին՝ ա­զատ եք, գնա­ցեք, ում ու­զում եք՝ վա­րա­կեք, ճա­նա­պար­հին էլ՝ տաք­սիստ­նե­րին, ան­ցորդ­նե­րին, ով պա­տա­հի: Հար­ցը մեկն է՝ հա­նուն կո­րո­նա­վա­րա­կից մա­հաթ­վի կր­ճատ­ման, վա­րա­կա­կիր­նե­րի թվի կր­ճատ­ման, օր ա­ռաջ Ար­սեն Թո­րո­սյա­նը պետք է հրա­ժա­րա­կան տա: Նա ԼԻՈ­ՎԻՆ տա­պա­լել է աշ­խա­տան­քը ու ԲՈ­ԼՈ­ՐՈ­ՎԻՆ չի կա­րո­ղա­նում կա­տա­րել պաշ­տո­նա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: ՈՒ՝ ի՞նչ: Ո­չինչ: Ար­սեն Թո­րո­սյա­նը կշա­րու­նա­կի պաշ­տո­նա­վա­րել՝ այս տրա­մա­բա­նու­թյամբ պի­տի պաշ­տո­նանկ­վի փոխ­վար­չա­պետ ու պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը, որ իբր պի­տի ա­պա­հո­վեր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի կազ­մա­կեր­պա­կան կող­մը: Թե այս ըն­թաց­քում փա­ռա­հեղ պա­րետն ԻՆՉ է կազ­մա­կեր­պել, ա­մեն օր տե­ղե­կա­նում ենք նրա մամ­լո քար­տու­ղար վար­չա­պե­տից, բայց նա եր­բեք չի ա­սի՝ ին­չու՞, օ­րի­նակ, ե­րեկ Վրաս­տա­նում վա­րա­կի ՄԵԿ և մահ­վան ԶՐՈ դեպք է ե­ղել, Հա­յաս­տա­նում՝ վա­րա­կի՝ 452, մահ­վան՝ 12: Նույ­նիսկ կո­րո­նա­վի­րու­սի դեպ­քում Վրաս­տա­նը գնում է Եվ­րո­պա­յի ճա­նա­պար­հով, Հա­յաս­տա­նը կրկ­նում է Ռու­սաս­տա­նին:
Փաս­տա­ցի՝ այս կա­ռա­վա­րու­թյան օ­րոք ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից է կո­րո­նա­վի­րու­սի դեմ ար­դյու­նա­վետ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը. ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը դիակ­նե­րի դաշ­տեր է խոս­տա­նում, պա­րե­տը ա­ռա­վե­լա­գույ­նը ինչ-որ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գոր­ծեր է կա­սեց­նում: Վար­չա­պե­տը հայ­տա­րա­րում է՝ կա­րան­տին՝ ա­ռանց կա­րան­տի­նի, որ հն­չում է գե­ղե­ցիկ, իսկ դե­ֆակ­տո վե­րած­վում է հա­վաք­նե­րի և մի քա­նի ո­լորտ­նե­րի աշ­խա­տան­քի ար­գել­մա­նը, որ ան­հե­թեթ է մարդ­կանց ա­ռող­ջու­թյան պահ­պա­նու­թյան տե­սա­կե­տից ու հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն չի ստա­նում: Ֆի­նի­տա: Լա կո­մե­դիա, թե լա տրա­գե­դիա՝ ինք­ներդ ո­րո­շեք:
Ա­նա­հիի Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. -Ան­ցյալ շա­բաթ զար­մա­նա­լիո­րեն սկան­դալ դար­ձավ Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի եր­դմ­նա­կա­լու­թյա­նը հա­ջոր­դած բան­կե­տը: Ֆեյս­բու­քա­հա­յու­թյու­նը չգի­տես ին­չու վր­դով­ված էր, որ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րակն ան­տե­սե­լով` չեն պահ­պա­նում վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող կա­նոն­նե­րը, սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, չեն կրում դի­մակ­ներ և ձեռ­նոց­ներ:
Ի­րա­կա­նում զար­մա­նա­լին ոչ թե դա պի­տի լի­ներ, այլ բան­կետն ընդ­հան­րա­պես: Թե­կուզ՝ բա­ցօ­թյա: Ե­թե, ի­հար­կե, հար­գում ես պաշ­տո­նյա­յի քո խոսքն ու քո քա­ղա­քա­ցուն: Բայց ի­րա­կան սկան­դա­լը դա չէր, այլ բուն պաշ­տո­նա­կա­լու­թյան ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ Ար­ցա­խի նա­խա­գա­հի հայ­տա­րու­թյու­նը՝ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և՝ վերջ»: Դա ճիշտ տե­ղում ու ճիշտ ժա­մա­նա­կին ա­սել է Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նը, հե­տա­գա կրկ­նու­թյուն­նե­րը խնդ­րա­հա­րույց են Իսկ երբ Ար­ցա­խի նո­րըն­տիր նա­խա­գահն է ա­սում, հն­չում է իբրև հրա­ժա­րա­կա­նի խոսք: Բայց մեզ հա­մար մատ­չե­լին բան­կետ քն­նա­դա­տելն էր, դա է հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կը: Ի­մա՝ ա­պո­թեո­զը շա­րու­նակ­վում է, կուլ­մի­նա­ցիան ձգ­վում է, իսկ ֆի­նալ չկա, ու դա ար­դեն աբ­սուր­դի թատ­րոն է՝ Գո­դո­յին սպա­սե­լիս:
Իսկ այդ ըն­թաց­քում Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում Ար­տո Չաք­մա­չյա­նի «Քայ­լող մար­դը» քան­դա­կը տե­ղադ­րե­լու հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը տրա­մադ­րում է 37 մլն դրամ, երբ Ար­սեն Թոր­սյա­նը ֆեյս­բու­քում գրում է. «Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան բուժ­ման հա­մար ծա­վալ­ված 186 ռեա­նի­մա­ցիոն մահ­ճա­կա­լից այս պա­հին զբաղ­ված են 154-ը, ա­զատ են ըն­դա­մե­նը 32-ը»: Եվ վար­չա­պե­տը հարց­նում է՝ շա­հար­կում­ներ չե՞ն լի­նի, ԿԳՄՍ սու­պեր­նա­խա­րա­րը պա­տաս­խա­նում է՝ ոչ: Լույս իջ­նի 2019-ի հոկ­տեմ­բե­րի 1-ին վախ­ճան­ված Ար­տո Չաք­մաք­չյա­նի հո­գուն, հի­մա դրա՞ ժա­մա­նակն է: Իսկ ին­չու՞ 2018-ի հոկ­տեմ­բե­րի 1-ին վախ­ճան­ված Շառլ Ազ­նա­վու­րին ի հի­շա­տակ օ­դա­նա­վա­կա­յա­նը չի վե­րան­վան­վում Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան: Ողջ լե­րուք: Չկո­րո­նա­վա­րակ­վեք, քա­նի դեռ Ար­սեն Թո­րո­սյա­նը նա­խա­րար, Տիգ­րան Ա­վի­նյա­նը պա­րետ է, հա­մա­րյա ան­խու­սա­փե­լի է, բայց դուք խու­սա­փեք: Դուք ար­ժա­նի եք ֆի­նա­լը տես­նե­լու: Դուք դեռ պետք է ծա­փա­հա­րեք: Ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման ղե­կը ձեր ձեռ­քին է՝ ինք­նա­կա­ռա­վար­վեք ու ինք­նափ­րկ­վեք: Ձեզ­նից է կախ­ված՝ այս կոնկ­րետ պատ­մու­թյու­նը կո­մե­դիա, թե տրա­գե­դիա է լի­նե­լու, և ում հա­մար երբ ու ինչ­պես է ա­վարտ­վե­լու: Ընդ­հան­րա­պես ու մաս­նա­վո­րա­պես: Ապ­րեք եր­կար ու ա­ռողջ:
Դիտվել է՝ 6596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ