ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ի՞նչ քաղաքականություն է ստեղծում, որ աշխարհը դրանից բան չի հասկանում

Ի՞նչ քաղաքականություն է ստեղծում, որ աշխարհը դրանից բան չի հասկանում
08.05.2020 | 14:08

Երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում սրեր է ճոճում, թե արտաքին քաղաքականություն է ստեղծում, որից աշխարհի չորս կողմում էլ դեռ գլուխ չեն հանում, ի վերջո, չհասկացա՞վ, որ իր խոսքերն անհետևանք երկրի ներսում գուցե մնան, բայց դրսում՝ երբեք։ Եթե մեզ համար արդեն սովորական է դարձել պետության ղեկավարի անպատասխանատու խոսքը, հազիվ թե դրսում նման բաները կոնկրետ հետևանքներ չունենան ու ցավոք, դրա համար տուժում է ոչ թե այդ անձը, այլ մի ողջ պետություն։


Չորեքշաբթի ԱԺ-ում կառավաության ծրագրի 2019-ի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց արտաքին հարաբերություններից և արցախյան հիմնախնդրից։ Նրա խոսքերը դեռ օդում էին, երբ ՌԴ արտգործնախարար, Մինսկի խմբի համանախագահ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Դժվար չէ գուշակել, որ այդ խոսակցությունն ընթացքում չի անտեսվել արտաքին նոր քաղաքականություն ստեղծողի «փայլուն» մտքերը։ Միայն խորհրդարանում ու երկրի ներսում է Փաշինյանը բոլորին պատին ծեփում, հասարակության համար արհեստական թշնամիներ կերտում և դրանց հետ անիմաստ պայքարի դուրս գալիս, իսկ դրսում այդ հնարքները չեն աշխատում։ Ինչպես երևում է, նրան այլևս չեն ներվում օդում կրակած ամեն բառն ու խոսքը։


Լավրովի հայտարարությանն այդպես էլ չպատասխանելով ու լուծման տարբերակի վերաբերյալ կոնկրետ հարցը սարուձոր գցելով, Հայաստանի վարչապետը նախ փաստում է, որ Ռուսաստանի հետ խնդիրներ կան ու հետո էլ՝ իր տպավորությամբ Ադրբեջանի նախագահը տրամադրված է հարցի լուծմանը, կառուցողական մոտեցում ունի։ Միակ բանը, որ այս տարիներին լսել ենք Ադրբեջանի ղեկավարից այն է, որ Հայաստանն օկուպացրել է իր տարածքները, Զանգեզուրը, Երևանն անգամ իրենց պատմական տարածքներն են։ Ի տարբերություն Հայաստանի այսօրվա իշխանության, երբեք Ալիևը չի հայտարարել, թե պիտի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել, հակառակը պետական բոլոր այրերը միաբերան պնդել են, թե պատրաստվում են պատերազմի։ Հիմա, թե այս ամենի մեջ ինչպես է Փաշինյանը կառուցողականություն կամ լուծման տրամադրվածություն տեսել 3 անհայտով հավասարում է։


Բայց մինչ այդ հստակ փաստենք, որ Փաշինյանը նախկին իր բոլոր հավաստումները ջուրը գցեց՝ խոստովանելով, որ բանակցում է Ալիևի հետ այն, ինչ պետք է։ Իսկ Արցա՞խը, առանց հայկական երկրորդ պետության ասում էր, չի բանակցելու։ Պարզվում է, որ շատ բաներ այն չեն, ինչ։ Իսկ իրականությունը շարունակվում է անորոշ մնալ։
Սեփական կետից նոր արտաքին քաղաքականություն ստեղծող Նիկոլ Փաշինյանի նախկինում բոլոր հայտարարություններն աչքի տակ ունենալով ընդամենը մեկ հարց՝ աշխարհին անծանոթ այդ ի՞նչ քաղաքականություն է զրոյից կառուցում, որը ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ էլ արևմուտքում ու արևելքում չեն հասկացվում, աշխարհում չկա մի երկիր, որի հետ այսօր Հայաստանը գործընկերային հարթ հարաբերություններ ունի։ Եթե նույնիսկ կնճիռներ չկան, գործընկերություն էլ չկա, իզոլացված ապրում ենք մեր նոր ու անհասկանալի, անհաղորդ ներքին ու արտաքին քաղաքականությամբ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ