Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նոտր Դամի հրդեհի հետաքննությունը բարդ է լինելու

Նոտր Դամի հրդեհի հետաքննությունը բարդ է լինելու
17.04.2019 | 10:38

Այս փուլում համարյա ոչիչ հայտնի չէ վիթխարի հրդեհի մասին, որ ամայացրեց Փարիզի Աստվածամոր տաճարը ապրիլի 15-ին: Մի քանի ժամ տատանվելուց հետո Փարիզի դատախազությունը սկսեց հետաքննություն «կրակի միջոցով չկանխամտածված ոչնչացման» գործով՝ ապրիորի բացառելով քրեական մոտիվները: Սակայն մինչև հստակ պարզվեն հրդեհը սկսվելու պատճառները, դատական ոստիկանության ռեգիոնալ տնօրինությանը հանձնարարված քննչական գործողությունները կարող են լինել չափազանց երկարատև ու դելիկատ՝ գրում են Էլիզա Վենսանն ու Նիկոլա Շապյուին Le Monde-ում: Հետաքննության առաջին տվյալներով՝ հրդեհը սկսվել է մինչև ժամը 19-ը, տաճարի վերին հատվածում: Դա շատ դժվարամատչելի տեղ է՝ տախտակամածերով պատված, որ գտնվում է 2018-ի ամռանը սկսված վերականգնման նախագծի կենտրոնում: Այդ ժամին, թերևս, վերականգնողներ արդեն չեն եղել: Բայց հրդեհը ոչնչացրել է տաճարի հենց այդ հատվածը: Ուստի դժվար է լինելու իրեղեն ապացույցներ գտնել՝ բացատրելու հրդեհի ծագման պատճառը: Առաջին վկայություններով՝ հրդեհը տարածվել է չափազանց արագ: «13-րդ դարի հիմնասյուները անմիջապես այրվել են»՝ հայտարարեց Պատրիկ Շովեն՝ Նոտր Դամի ռեկտորն ու հրդեհի ականատեսը՝ հանպատրաստից մամլո ասուլիսում տաճարի առաջ:

Երկուշաբթի երեկոյան ներքին գործերի նախարարությունը որևէ ցավակցություն չհայտնեց զոհերի կապակցությամբ: Շրջակա բնակիչները կարող էին տարհանվել, ինչպես բոլոր մարդիկ, որ գտնվել են տաճարի ներսում ողբերգական իրադարձության պահին: Տանիքը երկու երրորդով փլուզված է: Փարիզի հրշեջների թիմի գեներալ Ժան Կլոդ Գալեի խոսքով, որ ապրիլի 15-ին մի քանի անգամ իր հրշեջների գործողությունները ստիպված էր բացատրել, շիջման պայմանները չափազանց բարդ էին: 18 հաշվարկներ էին մոբիլիզացվել, բայց նրանք արագ սպառեցին հնարավորությունները շենքից դուրս: Շատ դժվար էր հասնել շենքի վերին հատվածը, հատկապես տաճարի սայրին, որ 90 մետր բարձրություն ունի և որը ի վերջո փլվեց ժամը 20-ին: Հրշեջների խնդիրներից մեկը, բացի Նոտր Դամի արտաքին ճարտարապետության պահպանումից, արվեստի գործերի պաշտպանությունն էր տաճարի ներսում: Ամենաթանկարժեք ստեղծագործությունները հենց տաճարի հետին մասում էին, որտեղ կրակը շատ ուժեղ էր: Տաճարի ռեկտոր Շովեի խոսքով՝ Հիսուս Քրիստոսի փշե պսակը, Սուրբ Լյուդովիկոսի տունիկան՝ կաթոլիկների համար երկու չափազանց կարևոր սուրբ մասունքները, նաև որոշ գավաթներ ու կտավներ, կարելի էր փրկել, բայց մեծ կտավները հնարավոր չէր հանել: Փարիզի դատախազությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի երեկոյան քննիչներն արդեն տեղում էին՝՝ առաջին վկայությունները հավաքելու համար, հատկապես այն մարդկանց մասին, որ ներգրավված էին վերականգնողական աշխատանքներում:
Էլիզա Վենսան, Նիկոլա Շապյուի, Le Monde


Հ.Գ.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան արդեն խոստացավ, որ Նոտր Դամն անպայման կվերականգնվի՝ ամբողջ աշխարհից տաղանդավոր վերականգնողների օգնությամբ: Ֆրանսիացիները միլիոնավոր եվրոներ են փոխանցում տաճարի վերականգնման համար: Փարիզն առանց Նոտր Դամի Փարիզ չէ: Եվ մինչ ամբողջ աշխարհը մեկտեղվել է՝ ֆրանսիացիներին աջակցելու համար՝ բոլոր թերթերի առաջին էջերում վառվող Նոտր Դամի պատկերների տակ ցավակցության ու սատարումի խոսքեր ասելով, թուրք-ադրբեջանական մամուլը հրճվալից հրապարակումներ է անում, որ այրվել է այն երկրի գլխավոր տաճարը, որը հայերի ցեղասպանությունը առաջինն է ճանաչել:

Չնայած վերականգնողական աշխատանքներին՝ ապրիլի 24-ին Նոտր Դամում հայոց ցեղասպանության հիշատակության պատարագ էր մատուցվելու: Գուցե ֆրանսիացիները չափազանց շտապել են քրեական գործ հարուցելով «կրակի միջոցով չկանխամտածված ոչնչացման» գործով: Գուցե հետաքննությունը պարզի, որ տաճարն իրականում հրդեհվել է հենց թուրք-ադրբեջանական համատեղ ահաբեկչության հետևանքով: Ինչու՞ ոչ: Համենայն դեպս՝ քրիստոնեական որևէ երկրում ոչ ոք հրճվանք չապրեց, որ ապրիլի 15-ին Երուսաղեմում նաև հրդեհ է բռնկվել Ալ Աքսա մզկիթի պահակատանը և հրդեհը կարող էր նաև մզկիթ մտնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ